Ոչ մի ֆեյք ընկերություն այլեւս չի կարողանա մասնակցել պետգնումներին. Նիկոլ Փաշինյան

Ոչ մի ֆեյք ընկերություն այլեւս չի կարողանա մասնակցել պետգնումներին։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է պետական գնումներին մասնակցել ցանկացող ընկերություններից պահանջել բանկային երաշխիք։

«Դրա արդյունքում կարող է հիմնավորվի, որ լիքը ընկերություններ կան, որոնք ցույց են տալիս՝ իրենք ընկերություն են, բայց իրականում ընկերություն չեն։ Պետք է հրաժարվենք այս բանից, թե չէ անգամ այդ ընկերությունների հետ գործ բռնելիս մեզ վրա ամեն ինչը 10 անգամ ավելի թանկ է նստում ու մենք ոչ մի արդյունք էլ չենք ունենում։ Շինծու ընկերությունների հարցը սրանով լուծվում է ու ոչ մի ֆեյք ընկերություն այլեւս չի կարող մասնակցել պետգնումներին»,- ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ այդ երեւույթն առկա է անգամ ռազմարդյունաբերության ոլորտում։ Նա կարեւորեց, որ ռիսկերը կառավարվեն նախօրոք, այլ ոչ թե հետո հարուցվեն քրեական գործեր ու տարիներով փորձեն արդարության հասնել։

«Պետգնումների հետ կապված տասնյակ քրեական գործեր ունենք եւ այդ քրեական գործերով՝ 5 ամիս փորձաքննություն, 6 ամիս՝ մեկ այլ բան։ Այդ ընթացքում փախչեն գնան՝ ոչ մեկին չկարողանանք բռնենք։ Հեչ հաճելի գործ չէ։ Սրանով այս հարցը կլուծվի»,- ասաց վարչապետը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրեց, որ բանկային երաշխիքի պահանջը չի տարածվելու օրենքի փոփոխության ընդունումից առաջ կնքված պայմանագրերի վրա։

Նոր օրենքով 10 մլն դրամի գնման պայմանագրի դեպքում ընկերությունն ստիպված կլինի նախապես բանկային երաշխիք ներկայացնել։

Տպել
1123 դիտում

Ցոլակյանը Փրկարար ծառայության նախկին տնօրենին հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ

«Կոշ» եւ քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող կասկածելի զանգվածներով փաթեթներ

Առավել ընդլայնել հայ-բրիտանական օրակարգը. Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սայմոն ՄքԴոնալդի հետ

Նոյեմբերյանի ոստիկաններն ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (տեսանյութ)

Լուսաձայնային հատուկ միջոցներ, ջրցան մեքենա. զորավարժություն ՀՀ ոստիկանության զորքերում (տեսանյութ)

Առաջիկայում Հայաստան կայցելի սերբական պատվիրակությունը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

Ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանն արժանացել է սպորտի վաստակավոր վարպետ կոչման

ԵԱՀԿ դիտարկումն Ակնայից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում նորմալ է անցել

Սիրիայում ազգությամբ հայ հայրն ու դուստրը պայքարում են թուրքական ներխուժման դեմ

Արթուր Ալեքսանյանը կացնով է կտրել իր ծննդյան տորթը (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը ԵՄ-ի հետ հաջողությամբ իրականացնում է լայնամասշտաբ համագործակցություն. փոխնախարար

«Ես ի՞նչ էի անում դրսում, ինչու՞ մինչև հիմա այստեղ չեմ». Նորա Արմանի

Կրկին կոտրել են պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մեքենայի ապակիները, այս անգամ ԱԺ-ի տեսախցիկների մոտ (լուսանկար)

«Հյուսիս-Հարավ» ճանապարհի գործով կալանավորվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը

Ազատազրկումն իրավաչափ չէ. ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ՀՔԾ-ից Արսեն Բաբայանի գործով

Դաժան սպանություն Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրուհու՝ դանակի բազմաթիվ հարվածներ ստացած դին

ՀՀ ՊԵԿ-ի ներկայացուցիչները Դուշանբեում քննարկել են մաքսային իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորությունը

Օդի մեջ դատարկ-դատարկ հայտարարություններ են. Ծառուկյանը՝ Արման Բաբաջանյանի հաղորդման մասին

Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումները