Կրակոցներ Երեւանում. սպանվել է 29-ամյա երիտասարդ. պարզվում են հանգամանքները

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 2019 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 21:10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի ՀԱ թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Նույն օրը՝ ժամը 22:15-ին, ահազանգ է ստացվել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից այն մասին, որ հրազենային վնասվածքներով, Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասից իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննչական բաժնի պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու մասին:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 4 հատ պարկուճ և 1 գնդակ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990 թվականին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Տպել
17767 դիտում

Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են

Այսօր կայանալիք երթը չի անցնելու Բաղրամյան պողոտայով․ Քաղաքաացիական պայմանագիր կուսակցություն

Վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 99 համարի երթուղին․ Հայկ Մարության (տեսանյութ)

Իրավիճակը Բաղրամյան պողոտայում՝ առավոտյան (լուսանկարներ)

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում

Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն ապօրինի ինքնաձիգ ու ռազմամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ)

ՊԵԿ նախագահը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտային խնդիրները և գործընկերության ուղենիշերը

Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված Ադրբեջանի կողմից. Արցախի ԱԺ

Ժողովրդի կամքի «գնդակահարումը» պետք է լինի անցյալում. Ռուստամ Բադասյանը՝ Մարտի 1-ի իրադարձությունների մասին

Մարուքյանը նորմա՞լ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի քաղաքական պայմանավորվածության մաս դառնան. Ռուբինյան

Մարտի 1-ի դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար. ՀՀ նախագահ

ՀՀ անվտանգության խորհուրդը նախագահին կոչ է անում բավարարել վարչապետի՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը

Ցուցարարները մտել են Կառավարության երրորդ մասնաշենք

ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ Մանե Գևորգյան

Մթնոլորտը թեժ է. Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում ռեկտորի ընտրության հարցն է

Երբևէ իշխանությունը որևէ քաղաքացու չի բերել հանրահավաքի, առավել ևս՝ այսօր. Հայկ Սարգսյան

Այսօր՝ մարտի 1-ին, տարբեր քաղաքական ուժեր հանրահավաքներ և հավաքներ են անցկացնելու

Գարեգին Բ-ն ընդունել է «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներին

Կոչ եմ անում մերժել բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք. Արարատ Միրզոյան

Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության 2-րդ հատվածը, 1-ին հատվածը նույնիսկ քննարկման ենթակա չի. Մակունց

Նախագահի աշխատակազմը ստացել է Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ առարկությունները չընդունելու հիմնավորումները

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել է Անվտանգության խորհրդի նիստ

Հովհաննես Գաբուզյանը երկրորդ անգամ ճանաչվեց Հայաստանի չեմպիոն

ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին հայհոյած անձը ազատ է արձակվել. փաստաբան

Ահա Արմեն Սարգսյանի առարկությունները, որոնք հակասում են Սահմանադրությանն ու օրենքներին. Դանիել Իոաննիսյան (փաստաթուղթ)

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին

Պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարվածած անձը ձերբակալվել է

Արցախի ՆԳՆ-ն հերքում է երևանյան հանրահավաքին ոստիկանության ու ԱԻՊԾ-ի մասնակցելու մասին լուրերը

Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը

2 տարվա դադարից հետո «Պատանի երկրապահ» ակումբը վերսկսում է մարզումները. պատանիները նոր համազգեստ կկրեն (տեսանյութ)

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, գրանցվել է 5 մահ, 2-ը՝ այլ հիվանդությունից

Օնիկ Գասպարյանի քայլը դավաճանական է ոչ միայն պետության, այլեւ ամբողջ հայ ժողովրդի հանդեպ. ՌՈ նախկին պետ

13 տարի առաջ մեր պետությունն ու հասարակությունն ուժեղ ցնցման ենթարկվեց, երբ հանդիպեց դիմահար կրակոցին. Ավինյան

Իրականացվելու են Խնածախ, Այգեստան համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ

Այսօր Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է. ԱԻ նախարարի ուղերձը

Լուսանկարի շուրջ քաղաքական պատումներ ստեղծելու որևէ հիմք չկա. դատախազի տեղակալը մասնակցել է քննարկման. պարզաբանում

ՄԻՊ-ը, ԲԴԽ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը քննարկել են առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ ՔՕ» նախագիծը

Մարդն ունի սեփական հողատարածք, որից օգտվել չի կարող. այն նշանառության տակ է ու պարբերաբար կրակում են. ՄԻՊ

Հայ բռնցքամարտիկները Բուլղարիայի մրցաշարից Հայաստան են վերադառնում 4 մեդալով

Առատ ձյան պատճառով որոշ մեքենաների համար փակ են Դիլիջանի ոլորանները. մի շարք հատվածներում բուք է