ՎԶԵԲ-ը Գյումրու ճանապարհների արդիականացման նպատակով կտրամադրի 4,65 մլն եվրո

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» եւ «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Պապիկյանի խոսքով՝ Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով՝ սահմանված «Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրով՝ նախատեսվում է 2,65 մլն եվրո դրամաշնորհային միջոցների ներգրավում ծրագրի համաֆինանսավորման նպատակով: Իսկ «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրով՝ նախատեսվում է 2 մլն եվրո միջոցների ներգրավում:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը Գյումրի քաղաքում հիմնական ճանապարհների վերակառուցում եւ հանրային լուսավորության արդիականացման գործընթացներում, մասնավորապես.

ճանապարհածածկույթի եւ մայթերի նորոգում, ինչպես նաեւ ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացում,

հետիոտնային նոր տարածքների կառուցում,

քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում եւ

ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում: 

Դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են ընտրված ճանապարհների վերակառուցմանը, ներառյալ՝ մայթերի եւ ջրահեռացման ցանցերի բարելավմանը, ճանապարհային անվտանգության աշխատանքների իրականացմանը, լուսադիոդային (LED) լուսատուների եւ փողոցային լուսավորության այլ սարքավորումների տեղադրմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Գյումրիում հյուրանոցային տնտեսությունը նույնպես ընդլայնվելու կարիք ունի եւ արդեն կան ներդրումային ծրագրեր. «Շատ կարեւոր է, որ կառավարությունը շատ արագ արձագանքի այս հարցերին, որպեսզի նոր հյուրանոցներ կառուցելու գործը արագ առաջ գնա, որպեսզի այն տեմպը զբոսաշրջության առումով, որ վերցրել է Գյումրին այս տարի, չկոտրենք»:

Տպել
539 դիտում

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը