Կրակոցներ և սպանություն՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակից արձակված 4 պարկուճ

09/10/2019 schedule23:07

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 130 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը, ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։

Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր են ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալներ Արսեն Կոստանդյանն ու Արթուր Մելիքյանը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից կրակված 4 պարկուճ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի մեծ թվով ծառայողներ։

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Էրեբունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մահացած մի քաղաքացի, կա վարկած, որ այդ քաղաքացին նշված վայրում է հրազենային վնասվածքներ ստացել։

Դեպքի վայրում բացօթյա նստարանի մոտ հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզելում են մահացածի ինքնությունը, փաստի առթիվ էլ քննչական բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Կայքի տեղեկություններով՝ սպանվածը 20-25 տարեկան տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել սև գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով։ Ոստիկաններն ու քննիչներն արդեն դեպքի որոշ հանգամանքներ գիտեն և նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում:

Տպել
3518 դիտում

Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Տղերքին ասել եմ՝ երգե՛ք, որ թշնամին տեսնի մենք կանք. Ռուբեն Սանամյանը՝ երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին և ոչ միայն

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայկական արտադրության խելացի հաշվիչները բաժանորդին թարմ տվյալներ են տալիս սպառած էլէներգիայի մասին կես ժամ պարբերությամբ

«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը նպաստող փոփոխություններ

Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում կին վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը․ նախարարը ծանոթացել է ներկայացված գյուղմթերքին

22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Արմավիրի մարզում բախվել է 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա

«Սանիթեքը» աճուրդի է դրել աղբահավաք մեքենաներն ու կոնտեյներները, այդ թվում՝ 200 հատ կոտրված կամ կիսավառվածները

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

Երևանի Ազատության պողոտայում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն ՀՀ-ից մեկնող բեռնատարների համար

Հայաստանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ. շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը` ակադեմիայի մարզադաշտում

Կրկեսի վերածվող թեժ աշունը

Ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև