Երևան
15 °C
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:
Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, այս մասին Էրդողանը գրառում է թողել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Ռազմական գործողությունների նպատակն է Սիրիայի հարավից դուրս մղել քրդական ռազմական զորամիավորումները եւ այնտեղ ստեղծել անվտանգության գոտի»,- նշում է «Բի-բի-սի»-ն:
Միջազգային մամուլը հայտնում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվածությունից հետո, որի արդյունքում ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Սիրիայի հյուսիսից, Թուրքիան սկսել էր զորքեր կուտակել Սիրիայի հետ սահմանին:
Տարածվող տեսանյութում ներկայացված էին M60 տանկեր և M113 զրահափոխակրիչներ: Նաև տեսանկարահանվել է զինվորական շարասյուն Սիրիայի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Աչակալեե (Սանլիուրֆա նահանգ) մուտքի մոտ:
Տեսանյութում տարբերակվում են զանազան տեսակի զրահատեխնիկա, բանակային բեռնատարներ և հրետանային զենքեր: Ըստ Anadolu-ի՝ շարասյունը բաղկացած է մոտ 130 մեքենայից:
Ամերիկյան մամուլը հայտնում է, որ Սիրիայի հյուսիսային հատվածում տեղակայված քրդական այն ուժերը, որոնք Դաեշի դեմ պայքարում դարձան ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը, այսօր խաբված են զգում, երբ մի կողմից թուրքական ուժերը պատրաստում են հարձակում ընդդեմ իրենց դիրքերի, երբ մյուս կողմից ԱՄՆ-ը հայտարարում է իր ուժերն այստեղից հետ քաշելու մտադրության մասին, գրում է Ամերիկայի ձայնը:
«Միացյալ Նահանգները միշտ է մեզ դավաճանել ու այս անգամ էլ ծախում է մեզ»,- ասում են Թալ Աբյադի քուրդ բնակիչները։ Նրանք հիշեցնում են, որ իրենց պաշտպանելու մասին ԱՄՆ-ի խոստումների արդյունքում են իրենք կազմալուծել իրենց պաշտպանական դիրքերն ու այսօր ունեն մտավախություն, որ կարժանանան այն ճակատագրին, որին թուրքական հարձակումների արդյունքում Սիրիայում արժանացել են այլք ։
Զորքերը հետ քաշելու մասին Սպիտակ տան որոշումն արժանացել է եւ՛ դեմոկրատ, ե՛ւ հանրապետական կոնգրեսականների քննադատությանը։ Սենատոր Լինդզի Գրեհեմի խոսքերով՝ «Քրդերին լքելու հանգամանքը ազդարարում է մի վտանգավոր հետեւանք. առաջ կգա այն համոզմունքը, որ Ամերիկան անվստահելի դաշնակից է»,- ասում է նա։
Եվ ահա Պենտագոնը հայտնվել է դժվար կացության առջեւ, որը ստիպում է հայտարարել, թե պաշտպանության նախարարությունը «չի հաստատում Սիրիայի հյուսիսում թուրքական որեւէ գործողություն»։ Թրամփն էլ իր որոշումից մեկ քայլ հետ է կատարում՝ սպառնալով, թե խստագույն պատժամիջոցներով «կոչնչացնի» Թուրքիայի տնտեսությունը, եթե նրա զորքերն անցնեն թույլատրելի սահմանը։
Այժմ պարզ չէ, թե ինչպես կարձագանքի Սիրիայի հիմնական դաշնակիցներից Ռուսաստանը, որը սիրիական տարածքում ամերիկյան զորքերի տեղակայումը գնահատում էր որպես ապօրինի քայլ:
Մոսկվայում ամերիկյան զորքերի դուրս բերումը Սիրիայի հյուսիսից ընկալվում է որպես հաջողություն իրենց գլոբալ հակառակորդի դեմ պայքարում, փոխանցում է Frankfurter Rundschau-ն:
Միեւնույն ժամանակ դեռևս պարզ չէ, թե ինչպես պետք է վարվի Մոսկվան՝ Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում առկա վակուումի հետ, որոնք նախկինում հսկվում էին ԱՄՆ-ի և նրա քուրդ դաշնակիցների միջև: Մոսկվայում քննարկվում է, թե ինչքան հեռուն կարող են գնալ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում:
Մինչ Սիրիայի հյուսիսում ապրող քրդերը կոչով դիմում էին միջազգային հանրությանը՝ թույլ չտալ թուրքական զորքերի ներխուժումը, հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողության և անվտանգության գոտու հարցերը, հայտնում է Daily Sabah-ը:
Ըստ թուրքական պարբերականի՝ Էրդողանը Պուտինին ասել է, որ պլանավորված գործողությունը կնպաստի Սիրիայի խաղաղությանն ու կայունությանը և ճանապարհ կհարթի Սիրիայում քաղաքական գործընթացների համար: Վստահեցնելով, որ Թուրքիայի առաջնահերթությունը սիրիական ժողովրդի իրավունքներն ու շահերը պաշտպանելն է՝ Էրդողանը Պուտինին ասել է, թե բարձր է գնահատում Ռուսաստանի կառուցողական դիրքորոշումն այդ հարցում:
Թուրքիայի նախագահին կոչով դիմել է նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա Թուրքիային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ Սիրիայի հյուսիս ներխուժելու գործողությունից: «Մենք բաց ասում ենք, որ Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում անվտանգություն ապահովելու միակ լուծումը սիրիական բանակի ներկայությունն է»,- IRNA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռոհանին:
«Մեր բարեկամական և եղբայրական հարևան Թուրքիային մենք հորդորում ենք ավելի համբերություն և զսպվածություն ցուցաբերել, վերանայել իրենց ընտրած ուղին և որոշումը»,- ասել է Ռոհանին: Նա նաև պնդել է, թե ամերիկյան զորքերը պետք է հեռանան տարածաշրջանից և սիրիացի քրդական ուժերը պետք է աջակցեն սիրիական բանակին:
Փորձագետ Անտոն Մարդասովը հայտարարել է, որ առանցքային հարցը կայանում է նրանում, թե ինչպես կզարգանան իրադարձությունները բազմազգ Էլ-Քամիշլի քաղաքում, որը վերահսկվում է քրդական ուժերի կողմից:
Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում սկսվել են ԱՄՆ-ի հետ փոխհամաձայնությամբ: Թուրքիան ցանկանում է վերահսկողություն հաստատել Սիրիայի հյուսիսի նկատմամբ՝ 30-40կմ խորությամբ: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Բորիս Դոլգովը:
Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է այդ անվտանգության գոտում բնակեցնել թուրքմեններին կամ իրենց լոյալ սիրիացիների: Նրա խոսքով՝ թուրքական կողմը նպատակ ունի հասնել Սիրիայի մասնատմանն ու այդ առումով ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը համընկնում են:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ