ՀՀ քաղաքացին չի կարող հեղափոխությունից հետո գտնվել նույն հոգեվիճակում, ինչ 10, 20, 30 տարի առաջ. իրավապաշտպան

Այսօր Ազգային ժողովում կազմակերպված լսումների ընթացքում ելույթ ունեցավ նաեւ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Անդրադառնալով տեղի ունեցած ապօրինություններին՝ Կարապետյանցն ասաց, որ իր համոզմամբ այդ ամբողջ գործընթացի մեջ ներգրավված են եղել բոլորը՝ նախագահը, Ազգային ժողովը, կառավարությունը, քաղաքապետարանը, դատարանը, դատախազությունը, քննչական մարմինները:

«Այս բոլոր մարմինները հանցավոր համաձայնությամբ ունեզրկել են, հետապնդել են ՀՀ քաղաքացիներին: Այս խնդրի լուծումը կարող է լինել միայն մեկը. այս խնդրի լուծումը կարող է լինել միայն քաղաքական գնահատական տալը: Որովհետեւ եթե մենք չտվեցինք քաղաքական գնահատական՝ մենք հնարավորություն չենք ունենալու այս բոլոր գործընթացներին տալ պատշաճ օրինական լուծումներ»,- ասաց իրավապաշտպանը: Այնուհետեւ, դիմելով լսումներին ներկա պատգամավորներին, Կարապետյանը նկատեց, թե շատ վատ է զգում, երբ իրեն ասում են, որ ինչ-որ հարց կարգավորելու համար օրենք չկա կամեղած օրենքով չի կարգավորվում. «Մի ասեք էդպիսի բան, որովհետեւ դուք հեղափոխական ուժ եք. եթե օրենքը չկա, ուրեմն օրենքը պիտի ստեղծվի, ուրեմն օրենքում պիտի կատարվի փոփոխություն: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հեղափոխությունից հետո գտնվել էնպիսի վիճակում, որ իր իրավունքները խախտված մնան, չի կարող էնպիսի բան լինել, որ էն դատավորները, որ հանցագործներ են, էն դատախազները, ովքեր հանցագործներ են, էն քաղաքապետերը, որ հանցագործներ են, փոքր, մանր-մունր դրվագներով մեղադրանքներ առաջադրվեն նրանց. չի կարող լինել էդպիսի բան»,- ասաց Կարապետյանցը:

Հիշեցնելով հայտնի «Дайте мне точку опоры, и я переверну вес мир» արտահայտությունը՝ իրավապաշտպանը վստահեցրեց, որ այդ հիմքը կարող է լինել հնչեցված քաղաքական գնահատականը: «Ես հասկանում եմ, որ դա շատ դժվար է, ես հասկանում եմ, որ դա շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ, բայց դուք ստիպված եք լինելու, այլ տարբերակ չկա: Եթե դուք իսկապես կրողն եք հեղափոխության արժեքների, եթե դուք իսկապես ցավում եք ՀՀ քաղաքացիների համար, ուրեմն դուք իսկապես ստիպված եք լինելու տալ այդ գնահատականը: Մենք էլ ձեզ թեւ ու թիկունք, ժողովուրդ: Ինչի՞ց եք վախենում, սենց լեգիտիմություն ունեցող պառլամենտը ո՞նց կարող է ինչ-որ բանից վախենալ: Մի խոսքով, ոնց որ ձեր, մեր վարչապետն է ասում՝ դուխով, ժողովուրդ ջան, ինչով պետք է մենք ձեզ կաջակցենք ճիշտ ճանապարհին, մենակ թե ՀՀ քաղաքացին չի կարող մնալ հոգեվիճակում, նույն ապրումների մեջ, ինչ 10, 20, 30 տարի առաջ»,- իր խոսքը եզրափակեց Կարապետյանցը:

Նշենք, որ այսօր ամբողջ ընթացքում ԱԺ-ում ելույթ են ունեցել ինչպես իրավապաշտպաններ, ԱԺ պատգամավորներ, այնպես էլ հանրային գերակա շահի անվան տակ իրենց բնակարաններից վտարված բազմաթիվ քաղաքացիներ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ բոլոր ելույթների ձայնագրություններն ուղարկելու է իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանն ու այդ ժամանակվա Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը սկսեցին իրագործել մի ծրագիր, որի նպատակը Հյուսիսային պողոտայում իրականացվող հսկայածավալ ներդրումային ծրագրի միջոցով հսկայական շինարարության իրականացնումն էր: «Հյուսիսային պողոտա» ամբողջ ծրագիրը նախատեսում էր 150 մլն դոլարի ներդրում: Պողոտայի շինարարությունն ու կառուցապատումը ծրագրված է ավարտել 2006 թվականին:

Տպել
1196 դիտում

Միջոցներ են ձեռնարկվել Ադրբեջանի կողմից ՀՀ և ԱՀ գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ

Առաջարկում ենք ստեղծել եռակողմ հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին. Էդմոն Մարուքյան

Արցախի հատուկ անցակետերում իրականացվում է ուժեղացված ծառայություն

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Ինչ ազդեցություն ունի Սոթքի հանքը ՀՀ տնտեսության մեջ. մեկնաբանում են տնտեսագետն ու պատգամավորը

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. Ասկերանում և Ստեփանակերտում վնասազերծում է իրականացվում. ԱՀ ԱԻՊԾ

Հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ծխանռնակ նետելու գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն

Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները

Հաստատվել է կորոնավիրուսի 1248 նոր դեպք, առողջացել է 1330, մահացել՝ 31 մարդ

Հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարությունում պարգևավճարներ չեն բաժանվել. նախարարության պարզաբանումը

Այսօր դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. ՀԱԵ-ն նշում է հայոց առաջին լուսավորիչների տոնը

Հրդեհ է բռնկվել Մարմարաշենի տներից մեկում

Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը

Իշխանությունները պարտավոր են մանրամասնել՝ թե պատերազմից հետո սահմանների հետ կապված ինչ զարգացումներ են նախատեսված. ՄԻՊ

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են

Կարծում եմ՝ լինելու են արտահերթ ընտրություններ․ քաղաքագետը՝ Փաշինյանի ակնարկների, սպասվող զարգացումների մասին

Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

Ում հասանելի կլինեն եւ որքան կարժենան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարբեր տեսակները