Վանաձորում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով մեղադրյալը կալանավորվել է. նա երկար տարիներ աշխատում էր թատրոնում

Վանաձորում հոկտեմբերի 4-ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով տուժածներից եւս մեկ հոգու երեկ տեղափոխել են Երեւան: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Հազրոյանը, նշելով, թեպետ վիրավորի կյանքին վտանգ չէր սպառնում, սակայն կարիք է եղել հետագա բուժումը շարունակել նեղ մասնագիտացված բժշկական կենտրոնում: Փոխտնօրենի փոխանցմամբ՝ մյուս վիրավորները շարունակում են բուժումը Վանաձորի բժշկական կենտրոնում, նրանց կյանքին եւս վտանգ չի սպառնում:

ՀԺ-ի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված Վանաձորի բնակիչ Հակոբ Գրիգորյանին այսօր մեղադրանք է առաջադրվել եւ Լոռու մարզային ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել:

Հ.  Գրիգորյանը երկար տարիներ աշխատում էր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում: Նա 2 անգամ թմրանյութերի գործով դատապարտված է եղել:

Մեր տեղեկություններով՝ դեպքի օրը տուժած 8 տղաներից մեկը Գրիգորյանի ազգականն է եղել: Սպանությունը կատարվել է կենցաղային եւ խիստ անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:

Փաստ է այն, որ դեպքի օրը բնակարանում հավաքվածները կամ թմրանյութ են օգտագործել, կամ էլ պատրաստվում էին օգտագործել: Այդ մասին են վկայում տանը հայտնաբերված կանեփանման զանգվածն ու ներարկիչները:

Ի դեպ, մեզ տեղեկություններ են հասել, որ դեպքի օրը տուժածներից մի քանիսի մասնակցությամբ միջադեպեր են գրանցվել Վանաձորում: Մասնավորապես մահացած եղբայրները վիճաբանության են բռնվել ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններից մեկի տնօրենի հետ ու ծեծի ենթարկել նրան: Որոշ ժամանակ անց էլ մեկ այլ քաղաքացու էին ծեծի ենթարկել:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2 մասի 1-ին կետով, և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Տպել
4071 դիտում

Շուտով կավարտվի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

81-ամյա կինը մահացել է որդու հարվածների հետևանքով.43-ամյա տղամարդը կալանավորված է

Երազանք էր նրա դեմ խաղալը. Ռազմիկ Գրիգորյանն ու Խորեն Հովհաննիսյանը վերհիշում են Մարադոնայի հետ հանդիպումները

Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտե լ(տեսանյութ)

ԿԽՄԿ ներկայացուցիչը վարչապետին տեղեկատվություն է տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին

Սարալանջ գյուղի մոտակայքում մոտ 3 հա բուսածածկույթ է այրվել

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը

Մայիսյանում թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն է կառուցվում. ստեղծվում է 5 հիմնական աշխատատեղ

Էդուարդ Հարությունյանը կգործուղվի Մոսկվա՝ նախապատրաստելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը (տեսանյութ)

Դեկտեմբերի 1-ին բեռնատարների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը

Նախարարի պաշտոնը ստանձնել եմ բարդագույն իրավիճակում և ժամանակաշրջանում. ԿԳՄՍ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ

ԱԱՏՄ-ն Հյուսիսային պողոտայի խանութների պատասխանատուներին հանձնարարել է հրատապ վերացնել առկա կուտակումները

Հայկ Չոբանյանը հերքել է լուրերը, իբր Տավուշի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին

ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիներին աջակցող միջոցներ կտրամադրվեն

Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Զինվորական դատախազը Տանյա Լոքշինայի հետ քննարկել է գերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները