Գիշերվա զինված միջադեպից տուժած 5 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երեւան, մյուսների վիճակը կայուն է (լուսանկարներ)

Այս գիշեր Վանաձորում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորված 5 երիտասարդներից մեկին այսօր առավոտյան սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երեւան: Վիրավորն այժմ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Հազրոյանը:

Փոխտնօրենը նաեւ հայտնեց, որ վիրավորները տեղափոխվել են շտապ օգնության մի քանի մեքենաներով, գիշերը 00:10-ի սահմաններում, բոլոր 6 երիտասարդներն էլ ունեցել են հրազենային վիրավորումներ:

«6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհներին, մյուս վիրավորներից մեկը տեղափոխվել է միջին աստիճանի ծանրության վիճակում, 3-ը՝ ծանր, եւ մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում: 4 վիրավորները վիրահատվել են, ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն եւ կյանքին սպառնացող վտանգը վերացվել է, 1 վիրավորին ցուցաբերվել է կոնսերվատիվ օգնություն, վիրահատական միջամտության կարիք չի եղել: Նշված 4 վիրավորներից մեկի վիճակն առավել ծանր էր, ուներ վերջույթների, ներքին օրգանների հրազենային վիրավորումներ, վիրահատությունից եւ վիճակը ստաբիլացնելուց հետո նրան ուղղաթիռով տեղափոխել են Երեւան»,-փոխանցեց Տիգրան Հազրոյանը:

Փոխտնօրենը նաեւ հավելեց, որ այս պահին հիվանդանոցում գտնվող բոլոր վիրավորների վիճակը կայուն է եւ կյանքին վտանգ չի սպառնում, նրանց մոտ առկա են եղել վերջույթների հրազենային վիրավորումներ:

Քանի որ դեպքը եղել է գիշերվա ժամին, անձնակազմի մեծ մասը հիվանդանոցում չի եղել: Շտապ օգնության խմբերի ժամանումից եւ առաջին օգնության ցուցաբերումից հետո բժշկական կենտրոնի անձնակազմն ամբողջ ծավալով իրականացրել է բժշկական համապատասխան միջոցառումներ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել այս գիշեր, ահազանգով Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 հասցե ժամանած շտապ օգնության խումբը հայտնաբերել էր հրազենից վիրավորումներ ստացած անձանց:

Կրակոցների հետեւանքով սպանվել էր 2 երիտասարդ, տուժել էր ընդհանուր առմամբ 8 անձ: Հիվանդանոց էր տեղափոխվել 5 վիրավոր, որոնցից մեկը մահացել էր հիվանդանոցում. այսպիսով սպանվածների թիվը դարձել էր 3:

Սպանությունները կատարելու մեջ կասկածվում է մեկ անձ, Վանաձորի 40-ամյա բնակիչ, որը ձերբակալվել է: Դեպքը տեղի է ունեցել հենց կրակոցների հեղինակի բնակարանի նկուղում:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
9971 դիտում

Ապրիլյան ագրեսիան ամրապնդել է Արցախի ժողովրդի և իշխանությունների՝ պետականության զարգացումը շարունակելու վճռականությունը

Գյումրիի խանութնրից մեկում հայտնաբերվել եւ ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ․ ՍԱՏՄ

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Ոստիկանության Դիլիջանի ու Վարդենիսի բաժիններում քաղաքացիներն ապօրինի հրազեններ են հանձնել

Խոնարհվեցի հայրենիքի պաշտպանության ժամանակ ընկած հերոսների շիրիմների առջեւ․ Արարատ Միրզոյան

Սերժ Թանկյանի, Սեբուի ու Միշոյի նոր երգը՝ Introvert (Call Me Crazy). պրեմիերա

Արևուտի դպրոցում կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

«Բարև, Ավո ջան, ո՞նց ես»

ՀՖՖ-ն հայկական ակումբներին կտա հովանավորչական գումարները

Շարունակվում են նորակոչիկ զինծառայողների պատրաստության ծրագրով նախատեսված պարապմունքները

Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք կբերի. հայտարարվելու է մրցույթ

Չգիտենք՝ այս իրավիճակն ինչքան կշարունակվի, որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան. մեր ռեսուրսներն անսպառ չեն

Իսպանիայում նախատեսում են ֆուտբոլային մարզումների վերսկսումը. El País

Ֆինանսական աջակցության հաշվին ժամը 18:00-ի դրությամբ 856 մլն 253 հազար դրամի մուտք է առկա

Գյումրիում ծաղիկներ են խոնարհվել ապրիլյան պատերազմի նահատակների շիրիմներին

Ավազակային հարձակում Սյունիքում․ Սիսիանի ոստիկանները բացահայտել են ծանր հանցագործությունը (տեսանյութ)

Անկախ նրանից՝ օգնության կարիքը կորոնավիրուսի հետեւանքով է, թե ոչ, փորձում ենք օգնել 105 հազար մեր շահառուից ցանկացածին

Կառավարությունում քննարկվել են ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքները

Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը

ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները