Վանաձորում հնչած կրակոցների հետեւանքով սպանվածների թիվը հասել է 3-ի, եւս 5 հոգի հիվանդանոցում են. ԼՐԱՑՎԱԾ (լուսանկարներ)

2:50- Մեզ հայտնի դարձավ, որ կրակոցների հետեւանքով տուժել է ընդհանուր առմամբ 8 անձ, հիվանդանոց է տեղափոխվել 5 վիրավոր, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում. այսպիսով սպանվածների թիվը 3-ն է:

Սպանություննորը կատարելու մեջ կասկածվում է մեկ անձ, որը ձերբակալվել է: Դեպքը տեղի է ունեցել հենց կրակոցների հեղինակի բնակարանում:

Հիշյալ բնակարանում հայտնաբերվել է ատրճանակ, ինչպես նաեւ բազմաթիվ ներարկիչներ, դանակ, կանեփի նմանվող կանաչավուն զանգված:

Պարզվել են նաեւ տուժածների ինքնությունները. մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը: Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Գոռ Գրիգորյանը, 26-ամյա Գեւորգ Գեւորգյանը, 29-ամյա Լեւոն Ժամհարյանը, 25-ամյա Լեւոն Խաչատրյանը եւ 21-ամյա Անդրանիկ Թադեւոսյանը: Մյուս տեղափոխվածի ինքնությունը դեռ հայտնի չէ:

2:00- Վանաձորում հնչած կրակոցների հետեւանքով կա ոչ թե 2, այլ 3 զոհ: Մահացածներից երկուսը հարազատ եղբայրներ են: Կրակոցներն արձակվել են 2 տեսակի հրազենից:

1:05- Րոպեներ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում:

Ահազանգով Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 հասցե ժամանած շտապ օգնության խումբը հայտնաբերել է հրազենից վիրավորումներ ստացած անձանց:

ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ, նախնական տեղեկություններով, բնակարանում այս պահին կա 2 դի:

Նախնական տվյալներով, եւս 3 հոգու՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտապ օգնության խմբերը տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում աշխատող իրավապահները հաստատել են մահացածների եւ վիրավորների վերաբերյալ ՀԺ -ի տեղեկությունը։

Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության Լոռու մարզային վարչության մեծ թվով ծառայողներ, քրեական հետախույզները, ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետն ու մարզային վարչության պետը: Թե ինչ է կատարվել բնակարանում, այս պահին անհայտ է:

Տպել
28577 դիտում

Արևուտի դպրոցում կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

«Բարև, Ավո ջան, ո՞նց ես»

ՀՖՖ-ն հայկական ակումբներին կտա հովանավորչական գումարները

Շարունակվում են նորակոչիկ զինծառայողների պատրաստության ծրագրով նախատեսված պարապմունքները

Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք կբերի. հայտարարվելու է մրցույթ

Չգիտենք՝ այս իրավիճակն ինչքան կշարունակվի, որքան ժամանակ մարդիկ աջակցության կարիք կունենան. մեր ռեսուրսներն անսպառ չեն

Իսպանիայում նախատեսում են ֆուտբոլային մարզումների վերսկսումը. El País

Ֆինանսական աջակցության հաշվին ժամը 18:00-ի դրությամբ 856 մլն 253 հազար դրամի մուտք է առկա

Գյումրիում ծաղիկներ են խոնարհվել ապրիլյան պատերազմի նահատակների շիրիմներին

Ավազակային հարձակում Սյունիքում․ Սիսիանի ոստիկանները բացահայտել են ծանր հանցագործությունը (տեսանյութ)

Անկախ նրանից՝ օգնության կարիքը կորոնավիրուսի հետեւանքով է, թե ոչ, փորձում ենք օգնել 105 հազար մեր շահառուից ցանկացածին

Կառավարությունում քննարկվել են ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքները

Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից. Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը

ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել են «Զինուժ Մեդիայի» վերազինման աշխատանքները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները վերապատրաստումներ են անցել․ պատրաստ են ընդունելու COVID-19-ով վարակված անձանց

Բակո Սահակյանը ՊԲ հրամանատարության մասնակցությամբ Թալիշում խորհրդակցություն է անցկացրել

26,6%-ով ավելացել են կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը․ դատախազություն

Մխիթարյանը համարվում է «Մանչեստեր Յունայթեդի» վերջին 7 տարիների ամենաանհաջող տրանսֆերներից մեկը

ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած հազարավոր քաղաքացիներին

Էլեկտրական սյունն ընկել է ավտոմեքենայի վրա