Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն, երեխային ծեծելն ընդունող Արմինե Դավթյանն ազատվել է աշխատանքից

04/10/2019 schedule17:15

Լուսանկարում «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի» տնօրեն Արմինե Դավթյանն է:

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Դավթյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարել էր խնդրահարույց գրառում և հրապարակել տեսանյութ, որի վերաբերյալ պարզաբանում ստանալու և մասնագիտական քննարկում ծավալելու նպատակով նախարարությունը հանդիպում էր կազմակերպել ոլորտի մասնագետների և Արմինե Դավթյանի մասնակցությամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը: Նա մասնավորապես հավելել է. «Հաշվի առնելով հանդիպման ընթացքում հնչած հիմնավորումները, մասնագիտական եզրակացություններն ու Արմինե Դավթյանի առաջարկած մեթոդների անընդունելիությունը նախարարության համար՝ նախարարությունը դադարեցրել է Արմինե Դավթյանի լիազորությունները՝ որպես «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի»։

Հիշեցնենք, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանի ֆեյսբուքյան մեկնաբանություններից մեկը գրավել էր կրթության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը: Օգտատերերից մեկի այն դիտարկմանը, թե ոչ ոք իրավունք չունի խփել երեխային, Արմինե Դավթյանը պատասխանել էր. «Բացի իսկական մանկավարժից»: Դավթյանն ավելի ուշ պարզաբանել էր, որ խնդիրը ներկայացվել է խեղաթյուրված ու հատվածական ու որ ինքը նշված տեսանյութում խոսել է «հայելային մեթոդի» մասին, ըստ որի՝ եթե օրինակ երեխան խփում է քեզ, պետք է դու էլ նրան խփես՝ ընդգծելու իր արարքը:

Տպել
1215 դիտում

Թբիլիսիից 10 արհեստական շնչառության սարք է գնվել, դրանք ուղարկվել են Հայաստան

Միմյանցից դժգոհելն ամենահեշտն է

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Մնացել են փեսայի կեղծ մատնագրերի հույսին

Արցախի 10 համայնքների համար կիրառվող սահմանափակումները շարունակում են գործել, դրանք հանվել են մի շարք համայնքներում

Եսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու մասին լուրը

Վանաձորի տներից մեկի բակում ականանետային արկ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. 1 անձը վարակել է թաղման մի քանի տասնյակ մասնակցի. վարչապետ

Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ

Այսօր ուժեղ կարկտահարություն է եղել Գորիսում (տեսանյութ)