Չճանաչված երկրներում օմբուդսմենի ինստիտուտի մուտքը շատ կարեւոր է. Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)

04/10/2019 schedule12:47

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել ԱԼԴԵ խմբի անունից, որում անդրադարձել է «մոխրագույն գոտիներում»` չճանաչված դե ֆակտո երկրներում, օմբուդսմենի ինստիտուտի մուտքի և մարդու իրավունքների պաշտպանության թեմային։

«Հարգելի տիկնայք և պարոնայք,

ALDE խմբի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկույցի հեղինակ Լորդ Ռիչարդ Բալֆին իր արժեքավոր աշխատանքի համար և ներկայացնել, որոշ դիտարկումներ: Որպես մարդու իրավունքների նախկին պաշտպան, չեմ կարող չընդգծել նման մեխանիզմների կարևորությունը, որոնք ուղղված են օմբուդսմենի ինստիտուտների հզորացմանն ու պաշտպանությանը:

Իրական ժողովրդավարության պայմաններում շատ կարևոր է, որ կառավարությունները հաշվետու լինեն իրենց գործողությունների համար: Բայց ո՞ւմ պետք է դիմի անձը, եթե իշխանությունները ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները կամ եթե իշխանությունները պարզապես պատշաճ կերպով չեն իրականացնում իրենց վրա դրված պարտականությունները: Ակնհայտ է, որ ամենադյուրին լուծումը կարող է լինել օմբդուսմենին դիմելը, քանի որ այն առավել հասանելի և մատչելի է հասարակության համար: Ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում գործունեություն ծավալող օմբուսմեններ գործում են աշխարհի ավելի քան 140 երկրներում։ Եվ շատ կարևոր է երաշխավորել օմբդուսմենների ինչպես ֆիզիկական սպառնալիքների կանխարգելումը, այնպես էլ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՄԻՊ անկախության ապահովման համար:

«Մարդու իրավունքների պաշտպանի դերը և մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտները» թեմայով Եվրոպական ֆորումում իր ելույթում օմբուդսմենը և միջազգային օմբուդսմենի ինստիտուտի (IOI) նախագահ Փիթեր Թինդալը անդրադարձել է ամբողջ աշխարհում օմբուդսմենի դեմ ուղղված մի շարք սպառնալիքների, մասնավորապես, նա նշել է, որ «Անցյալ տարի Լեսոտոյի օմբուդսմեն, փաստաբան Լեսլե Թոահելենը ոստիկանության կողմից հրապարակային հետախուզման էր ենթարկվել այն սենյակում, որտեղ նա անցկացնում էր լսումներ՝ քաղաքացիների և լրագրողների ներկայությամբ: Վերջերս Սլովակիայի Ազգային խորհուրդը հրաժարվեց քննարկել Սլովակիայի ՄԻՊ-ի դոկտոր Յանա Դուբովկովիչի զեկույցը` մտավոր զարգացման խնդիրներ չունեցող գնչու երեխաներին հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար դպրոցներում տեղաբաշխելու վերաբերյալ: Դոկտոր Ադամ Բոդնարը, Լեհաստանի օմբուդսմենի խիստ ուղղախոս լինելու արդյունքում, Կառավարությունը փորձեց կտրուկ կրճատել վերջինիս բյուջեն: Վերջերս նա խոսեց ատելության խոսքի մասին Գդանսկի քաղաքապետի սպանությունից հետո: Այդ ժամանակ նրա դեմ որպես անհատի դատական հայց է  ներկայացրել Պետական հեռուստաընկերությունը:

Սրանք միայն մի քանի օրինակներ են, երբ օրենսդրությունը և օրինական մեխանիզմներն օգտագործվել են օմբուդսմենների նկատմամբ ճնշումներ գործադրելու և նրանց անկախությունը սահմանափակելու համար: Մինչդեռ պետք է մշակվեն նոր և արդյունավետ միջոցներ, որոնք միտված կլինեն Եվրոպայում այդպիսի պրակտիկայի կանխարգելմանը:

Միևնույն ժամանակ, շատ կարևոր է, որպեսզի ապահովվի օմբուդսմենների հասանելիությունը գորշ գոտիներում, անկախ այն բանից թե արդյոք երկրագնդի այդ հատվածը ճանաչված է թե ոչ, կարևորն այն է, որ մարդու իրավունքների խախտումներ կարող են տեղ գտնել ցանկացած վայրում և օմբուդսմենը պետք է անսահմանափակ հասանելիության մանդատ ունենա իրավիճակի մշտադիտարկման և անհրաժեշտ աջակցության տրամադրման նպատակով՝ աշխարհի ցանկացած վայրում։

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն ինստիտուտի կարևորությունը, ALDE խմբի անունից ցանկանում եմ ընդգծել, որ առկա է համընդհանուր չափորոշիչների ներդրման անհրաժեշտությունը օմբուդսմենի ինստիտուտի նկատմամբ անցանկալի ազդեցության բացառման և պաշտպանության համար»։

Կից ներկայացնում ենք նաև Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջի հղումը, որը պարունակում է տեսանյութը։

Տպել
1145 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին