Հիմա կասեն, թե ուզում ենք վերահսկել լրատվամիջոցներին, որովհետեւ ուզում ենք պարզել իրական սեփականատերերին. վարչապետ

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներն այսուհետ հասանելի կլինեն լրատվամիջոցներին` առանց լրացուցիչ վճարի։ Այս կարգավորումը նախատեսված է ՀՀ կառավարության այսօր ընդունած օրենսդրական կարգավորմամբ։

«Նախագծերի փաթեթն արտոնություն է սահմանում լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների համար։ Իրավաբանական անձանց պետական գործակալության ռեգիստրի գրանցամատյանում առկա տեղեկությունները ստանալիս»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա հիշեցրեց, որ այժմ այդ տեղեկատվությունն ստանալու համար ԶԼՄ–ները պարտավոր են տուրք վճարել։

Ընդ որում, լրատվամիջոցներին տրամադրվող տեղեկատվության ծավալը չի սահմանափակվել օրենքով։ Մինչդեռ նախկինում այն 1 ամսվա ընթացքում չէր կարող գերազանցել 10 էջը։

Փոխարենը հայտի մեջ լրատվամիջոցը պարտավոր է լինելու գրել լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, իր անունը, ազգանունը, հաշվառման, ինչպես նաեւ լրատվական գործունեության իրականացման հասցեն եւ պետական հաշվառման համարը։

Բադասյանը նշեց, որ այս վերջին պահանջը լրագրողների շրջանում միանշանակ չի ընդունվել։

«Լրատվամիջոցների կամ դրանց մի մասի շրջանակներում անհանգստություն էր հայտնվում, որ ԶԼՄ-ների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու տարրեր կան»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ պետռեգիստրի տվյալների բազան ազատականացնելու առաջարկը շուրջ 1 տարի առաջ ներկայացրել էին հենց լրագրողները. «Երբ որ լուծեցինք, սկսեցին աղմուկ անել, հա՞։ Չեն ուզում՝ կարող ենք չընդունել. իրենց խնդրանքով ենք այս փոփոխությունն անում»:

Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք պետռեգիստրում նշվո՞ւմ է, թե ովքեր են լրատվամիջոցների իրական սեփականատերերը, ինչին ի պատասխան Բադասյանը բացասական պատասխան տվեց։

Արձագանքելով նախարարին՝ վարչապետն ասաց. «Լավ չի, լավ չի, հիմա կասեն, թե ուզում ենք վերահսկել լրատվամիջոցներին, որովհետեւ ուզում ենք պարզել, թե ովքեր են իրական սեփականատերերը»։ Կառավարությունը հաստատեց առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթն ու այն առաջիկայում կներկայացվի ԱԺ-ի ընդունմանը։

Տպել
2813 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն