Համայնքային հիմնարկը միայնակ է կազմակերպելու քաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը. ռեսուրսները բավարար կլինե՞ն

«Սանիթեք» ընկերությունն առայժմ չի մեկնաբանում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունը՝ ընկերության հետ կնքված պայմանագրերը միակողմանի խզելու մասին: «Սանիթեք»-ը կատարվածի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի քաղաքապետարանից պաշտոնական ծանուցում ստանալուց եւ դրան ծանոթանալուց հետո: 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Սանիթեք» ընկերության մամուլի պատասխանատու Քնարիկ Առաքելյանը: «Ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դեռ չենք ստացել քաղաքապետարանի պաշտոնական ծանուցումը, որի հիման վրա էլ լինելու է մեր հայտարարությունը: Ստանալուց հետո՝ ողջամիտ ժամկետում, կհրապարակենք ընկերության հայտարարությունը»,- նշեց նա:

Երեւանի քաղաքապետարանն ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ ունեցած երկու պայմանագրերը: Տեղեկությունը երեւանցիներին ուղղված իր տեսաուղերձում առավոտյան հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Դեռ օգոստոսի 29-ից մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվում է միայն աղբահանության համայնքային հիմնարկը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նրանից հետաքրքրվեցինք, թե համայնքային հիմնարկը, որը, ի դեպ, ստեղծվել է այս տարվա ապրիլին, արդյոք բավարար ռեսուրսներ ունի՞ ամբողջ քաղաքի աղբահանությունն իրականացնելու համար, տեխնիկական միջոցներն ու աշխատուժը բավարարո՞ւմ են: Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ այս պահին համայնքային հիմնարկի միջոցները բավարարում են, բայց համալրման կարիք կա ու համալրումն ընթացքի մեջ է։

«Այսօր փոքր տարողությամբ 5 աղբատար է եկել, սպասվում է՝ եւս 15-ը: Բացի դրանից, մի քանի հազար աղբաման ենք ստանալու, որից շուրջ 1000-ը՝ մետաղական»,- ասաց նա: Վերջինիս փոխանցմամբ՝ քաղաքապետարանը շուտով ձեռք կբերի սանմաքրման եւ ձնամաքրման համար անհրաժեշտ տեխնիկա. «Անցած տարվանից ձեռքբերված 9-ը ձնամաքրման մեքենա ունենք: Այս տարվանը, ամենայն հավանականությամբ, կհասնի մինչեւ առաջին ձյունը»:

Հարցին, թե քաղաքապետարանը նախատեսո՞ւմ է «Սանիթեքի» փոխարեն նոր օպերատոր ներգրավել՝ համապատասխան մրցույթ հայտարարելով, թե՞ որոշվել է, որ աշխատանքների ամբողջ ծավալը մշտապես պետք է ստանձնի համայնքային հիմնարկը, մամուլի քարտուղարը դժվարացավ պատասխանել:

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետը հայտնել էր, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Նրա խոսքով՝ թերացումներն առավել ցայտուն էին դարձել 2018 թվականի ընթացքում եւ շարունակվել մինչեւ 2019 թվականի սեպտեմբերը:

Այս հանգամանքները պարզելու համար 2019 թվականի հունիսից Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն սկսել են «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաեւ գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը: Այն ավարտվել է օրեր առաջ. ուսումնասիրությունների արդյունքում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ ունեցած պայմանագրերը:

Տպել
4389 դիտում

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին