Նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. երեխայի դին մայրը դեռ չի տեսել

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատանը») նորածնի մահվան դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:

Այս մասին, մեր հարցին ի պատասխան, նշեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Հարուցված գործը Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով է: Այն վերաբերում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Սեպտեմբերի 24-ին «Հանրապետական ծննդատանը» մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ Ի սկզբանե մայրը նորածնի դիակը չի տեսել, այնուհետեւ ծնողներն անանուն զանգ են ստացել եւ տեղեկացել, որ դին 6 օր շարունակ դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել:

Ծնողների մոտ տարբեր կասկածներ էին առաջացել՝ որ երեխային կամ նրա օրգանները հիվանդանոցը վաճառել է, նույնիսկ հնարավոր է, որ նա հիմա ողջ է: Հաստատությունից վերջիններիս տեղեկացրել էին, որ հատուկ ընթացակարգ կա, ոստիկանների գալուց հետո որոշում կկայացվի, երեխայի դին կուղարկվի փորձաքննության:

Նորածնի մայրը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում այսօր գրառում է կատարել, որտեղ նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը արձագանքել է իր նամակին: Գրառման մեջ նշված է, որ դեռեւս լուր չունի փոքրիկի գտնվելու վայրից, բայց ցանկանում է առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Աննա Հակոբյանին, որ արձագանքեց իր նամակին եւ հեռախոսազրույց ունեցան։

Հաստատության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ, սակայն նրա կապ հաստատել չհաջողվեց: 

Տպել
4892 դիտում

Ոսկեվազ գյուղում գայլերը հոշոտել են անապահով ընտանիքի ապրուստի միջոցը՝ 25-ից ավելի մայրացու հղի ոչխարներ

Հայ-ամերիկյան հարաբերությունները՝ ռազմավարական մակարդակի. հայ խորհրդարանականները Վաշինգտոնում են

Georgian Airways-ը դադարեցնում է որոշ թռիչքներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 11.3 հա տարածք

Tallinn Trophy. Սլավիկ Հայրապետյանը 7-րդն է կարճ ծրագրից հետո

Երևանում և 2 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ

Հայատյացության քաղաքականությունն ավելի հեռուն է գնում. որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել. Նիկոլ Փաշինյան

Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել դպրոցներում սպորտի զարգացման հարցում. նախարար

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին

Հրդեհ Ուրցաձոր գյուղում. այրվել է 70 հակ անասնակեր

Միջազգային հանրությունը կորցրել է Ղարաբաղի հարցի մասին պատկերացումը, այն ներկայացվում է որպես տարածքային վեճ. վարչապետ

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան

Ոստիկանությունը պարզաբանում է ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից «Ռոլեքս» ժամացույցը կորչելու դեպքը

Մարվել են Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի եւ «Տարվա թռչուն» երկնագույն ալկոնի պատկերով նամականիշները

Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Թուրքիայում ասորական և հայկական գերեզմանոցների տեղում ազգային զբոսայգի է կառուցվել

Եթե ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների համար, պետք է ջանքեր գործադրենք հասնելու իրական փոփոխությունների

Գյումրեցու՝ Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ԱԺ-ն վերահասցեագրել է Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահին