Տավուշի մարզպետը դիմել է իրավապահ մարմիններին. առիթը Իջեւանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնի հավակնորդի հայտարարություններն են

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ համապատասխան գործընթաց սկսելու Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի հավակնորդ Վազգեն Մարգարյանի հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք մարզպետի ֆեյսբուքյան էջից:

Գրառմանը նա կցել է նաեւ մարզպետարանի էջում մինչ այդ հրապարակված տեքստը, որտեղ մասնավորապես ասվում է. «Երեկ տեղի է ունեցել «Իջեւան» բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որից հետո թեկնածուներից մեկը հանդես է եկել անպատասխանատու հայտարարություններով: Վազգեն Մարգարյանը, որը վերջին ամիսներին հանդիսանում էր կլինիկայի տնօրենի պաշտոնակատարը, հրաժարվել է մասնակցել մրցույթին՝ հայտարարելով, թե կողմնակալություն ու նույնիսկ ֆինանսական շահագրգռվածություն կա, եւ թե իբր ամեն ինչ կազմակերպված է, որպեսզի հաղթի մյուս թեկնածուն՝ Էդիկ Գրիգորյանը»:

«Քանի որ «Իջեւանի» բժշկական կենտրոնի տնօրենին նշանակում է մարզպետը, սա նախեւառաջ ինձ ուղղված զրպարտություն է, զրպարտություն՝ մեր պետությանն ու իմ ղեկավարած կառույցին, որտեղ մասնագետներն օրնիբուն, տքնաջան աշխատանքով անում են հնարավորն ու անհնարինը՝ վատն ու արատավորն արմատախիլ անելու, բարձր արդյունք ապահովելու համար»,- ըստ մարզպետարանի էջի՝ նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Առնվազն տարակուսելի է, թե ինչպես կարելի է խախտել բարոյականության նորմերը՝ մեղանչելով ճշմարտության դեմ՝ սեփական ձախողումն ուրիշի վրա բարդելու համար: Սակայն այդ կեղծ ու պատիր արդարացման փորձը չպետք է արատավորի մեկ ուրիշի հեղինակությունը: Օրենքի եւ իրավունքի երկրում հարաբերությունները կարգավորվում են օրենքներով: Թույլ չեմ տալու որեւէ մեկին սեւացնել մեր կատարած աշխատանքը, փորձել տպավորություն ստեղծել, թե երկրում ոչինչ չի փոխվել, կամ թե՝ որևէ մեկն օգտվում է հովանավորչությունից: Իսկ Վազգեն Մարգարյանը ստիպված կլինի իր կողմից բերած պնդումները փաստարկել եւ ապացուցել դատարանում ու պատասխանատվություն կրել զրպարտության համար»,- հավելել է Տավուշի մարզպետը: 

Տպել
5248 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում