Առևտրաշրջանառությունը կազմում է ընդամենը 6.5 մլն դոլար, դա շատ քիչ է. համաձայնագիրը շոշափելի առավելություն կտա. Լուն

01/10/2019 schedule22:24

Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը մեկ քայլ առաջ է Սինգապուրի համար: Այս մասին այսօր, համաձայնագրի կնքումից առաջ ասել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը:

Իր խոսքի սկզբում նա ողջունել է ներկաներին եւ ասել, որ անչափ շնորհակալ է ջերմ ընդունելության համար:

«Ինձ համար մեծ պատիվ էր՝ ելույթ ունենալ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Ես նաև ուշադրությամբ լսեցի մյուս առաջնորդներին և ոգևորվեցի տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հանձնառությամբ:

Սինգապուրի հարաբերություններն այլ պետությունների հետ հիմնված են փոխադարձ հարգանքի, համագործակցության և այն մոտեցման վրա, որ փոխգործակցությունը հարստացնում է մեզ բոլորիս: Այսօր մենք ստորագրեցինք Ազատ առևտրի մասին համաձայնագիր, որը շատ կարևոր է մեր հարաբերությունների համար: Կցանկանայի շնորհավորել բանակցությունների բոլոր մասնակիցներին, որոնք դժվարին աշխատանք կատարեցին, որպեսզի ընդամենը 2 տարում բանակցություններն ավարտին հասցվեն: Ազատ առևտրի մասին համաձայնագիրը կխորացնի մեր տնտեսական կապերը. Սինգապուրի և Միության երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակն այսօր կազմում է ընդամենը 6.5 մլն դոլար: Դա շատ փոքր ցուցանիշ է, և այսօր ստորագրված Ազատ առևտրի մասին համաձայնագիրը շոշափելի առավելություն կտա՝ միմյանց ավելի խորությամբ ընկալելու, ավելի արդյունավետ փոխգործակցություն զարգացնելու համար:

Բացի այդ, սրանով մենք ցույց ենք տալիս այսօր աշխարհում լայնորեն տարածված պրոտեկցիոնիզմի միտումներին հակադրվելու մեր վճռականությունը:  Ես քիչ առաջ մի հանդիպման էի, որտեղ շատ մասնակիցներ, հատկապես փոքր պետությունների ներկայացուցիչները դժգոհում էին, որ պրոտեկցիոնիզմը խանգարում է ազատ առևտրին և գլոբալ տնտեսական միտումներին: Եվ ի դեմս Եվրասիական տնտեսական միության՝ Սինգապուրը գտել է համախոհների: Մենք կարծում ենք, որ ազատ առևտուրը կնպաստի մեր տնտեսությունների, մեր ստեղծարարության, մեր հաջողության աճին: Լիահույս եմ, որ Ազատ առևտրի մասին համաձայնագիրը Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև կհանգեցնի ավելի լայն համաձայնագրերի՝ ԵԱՏՄ-ի և ասիական տարածաշրջանի մյուս ժողովուրդների միջև: Ասիայում ավելի քան 200 մլն մարդ է բնակվում, այդպիսով մենք կկարողանանք լիարժեք իրացնել մեր ներուժը:

Իսկ այս մամուլի ասուլիսից անմիջապես հետո մենք կստորագրենք 5 երկկողմ համաձայնագրերից առաջինը՝ Հայաստանի հետ: Ես շատ բարձր եմ գնահատում բանակցություններում Հայաստանի առաջընթացին միտված, կառուցողական մոտեցումը և վարչապետ Փաշինյանի դերակատարումը: Որպես Հայաստանի ղեկավար՝ նա այցելեց Սինգապուր, մենք խորը բանակցություններ ունեցանք, և այժմ մենք գտնվում ենք այստեղ: Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ մենք ակնկալում ենք երկկողմ համաձայնագրերի ստորագրում նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ»,-եզրափակել է Սինգապուրի վարչապետը:

Տպել
900 դիտում

Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան

Դեղձուտի մոդուլային դպրոցի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն

Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսից բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից

Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու. իրավապահ համակարգը տիրապետում է իրավիճակին եւ կոշտ է արձագանքելու. պատգամավոր

Խոշոր ավտովթար Լոռիում. Բախվել են Mersedes-ն ու բեռնատարը. Mersedes-ի վարորդին դուրս են բերել փրկարարները(լուսանկարներ)

Կորոնավիրուսից ավելի հաճախ տղամարդիկ են մահանում. 70-ից բարձր անձինք քիչ են վարակվում, բայց մեծ մասամբ մահացու ելքով

ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում. տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում. Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Ոստիկանությունը հորդորում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան

Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին եւս ազատ արձակվեց. նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Մայիսի 27-ին դեպի Երեւան 3 չվերթ կիրականացվի՝ Մինսկից, Դամասկոսից, Սանկտ-Պետերբուրգից

Հայաստանը NBA-ի մանկապատանեկան մրցաշար անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստացել