Ռոհանին ԵԱՏՄ ներդրողներին առաջարկեց օգտվել Իրանի տարածքով տարանցման լայն հնարավորությունից

01/10/2019 schedule20:37

Իրանը պատրաստ է առաջարկել լայն հարթակ տարբեր ուղղություններով: Ես հրավիրում եմ ԵԱՏՄ-ի ներդրողներին օգտվել առաջարկվող հնարավորություններից: Առաջարկում եմ ստեղծել աշխատանքային խումբ ինտեգրացիոն հնարավորություններն իրացնելու համար:

Այս մասին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ իր խոսքում նշեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Ես ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել մասնակցելու Եվրասիական Բարձրագույն խորհրդի նիստին, որը կայանում է այս հրաշալի քաղաքում՝ պատմական Երևանում: Կուզեի իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս կարևոր միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և արժանավայել ընդունելության համար»,-իր խոսքն այսպես սկսեց Իրանի նախագահը:

«ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նիստը հնարավորություն է տալիս կարծիքներ փոխանակելազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, ես հույս ունեմ, որ քննարկումները կբերեն արժեքավոր արդյունքների:

Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումըկարեւոր քայլ է ՝ ուղղված բազմակողմանի առևտրային կառույցների ամրապնդմանը:

Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս իրականացնել տարանցում տարբեր ուղղություններով: Մենք ձգտում ենք օգտագործել այդ հնարավորությունները նպաստելու մեր երկրի տնտեսության, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների կայուն զարգացմանը: Խոշոր ներդրումներով ձևավորվել են տարբեր երկաթգծային և ավտոմոբիլային միջանցքներ՝ թեթևացնելու տրանզիտային փոխադրումների գործընթացը: ԵԱՏՄ-ն կարող է իր հնարավորություններն իրացնել տրանսպորտային ոլորտում սերտ համագործակցության պարագայում: Իրանը պատրաստ է առաջարկել լայն հարթակ տարբեր ուղղություններով: Ես հրավիրում եմ ԵԱՏՄ-ի ներդրողներին օգտվել առաջարկվող հնարավորություններից: Առաջարկում եմ ստեղծել աշխատանքային խումբ ինտեգրացիոն հնարավորություններն իրացնելու համար»,-ասաց Ռոհանին:

Հիշեցնենք, որ Իրանի իսլամական Հանրապետությունը Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում է հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով՝ Մոլդովայի նախագահի եւ Սինգապուրի վարչապետի հետ միասին:

Տպել
1032 դիտում

Կարծում եմ՝ լինելու են արտահերթ ընտրություններ․ քաղաքագետը՝ Փաշինյանի ակնարկների, սպասվող զարգացումների մասին

Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

Ում հասանելի կլինեն եւ որքան կարժենան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարբեր տեսակները

Լոռու մարզի 18 դպրոցում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ

Այս տարի Վայոց ձորում աննախադեպ է եղել խաղողի բերքը․ տեղեկություններ մթերումների մասին

Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրվել է ՄԻԵԴ-ին, նաեւ ԱԳՆ, ՊՆ եւ Կարմիր խաչին

Հավատում ենք խաղաղությանն ու պայծառ ապագային. ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի աշխատակիցներն այցելել են Արցախից տեղահանված երեխաներին

Հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհը

Շուտով կավարտվի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

81-ամյա կինը մահացել է որդու հարվածների հետևանքով.43-ամյա տղամարդը կալանավորված է

Երազանք էր նրա դեմ խաղալը. Ռազմիկ Գրիգորյանն ու Խորեն Հովհաննիսյանը վերհիշում են Մարադոնայի հետ հանդիպումները

Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտե լ(տեսանյութ)

ԿԽՄԿ ներկայացուցիչը վարչապետին տեղեկատվություն է տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին

Սարալանջ գյուղի մոտակայքում մոտ 3 հա բուսածածկույթ է այրվել

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը

Մայիսյանում թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն է կառուցվում. ստեղծվում է 5 հիմնական աշխատատեղ

Էդուարդ Հարությունյանը կգործուղվի Մոսկվա՝ նախապատրաստելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը (տեսանյութ)