103-ամյա Վարվառան ու 100-ամյա Մարիամը հյուրընկալել էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին

01/10/2019 schedule20:02

Տարեցների միջազգային օրվա առիթով Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ալցելել է մարզի ամենատարեց բնակիչներին:

Վարվառա Մոսոյանը կամ ինչպես նրան ճանաչում են արդեն մեկ դար՝ Վառո տատը Շիրակի մարզի ամենատարեց բնակիչն է: Ապրում է Ազատանում: Արդեն 103 տարեկան է: Ընտանիքում սիրված, հարգված, պատվված է: Տանը կարեւոր որոշումներ կայացնելիս Վառո տատին չեն շրջանցում: 1916 թվականին ծնված Վարվառան բազմաթիվ փորձություններ ու խնդիրներ է հաղթահարել: Հայերի բռնի տեղահանությունների օրերին զրկվել է հորից, Մեծ հայրենականի տարիներին՝ ամուսնուց: Զրկանքն ու դժբախտությունը, սակայն այսքանով չեն սահմանափակվել կամքով ամուր այս կնոջ կյանքում: 28 տարեկանում արդեն 3 երեխաների մայր Վարվառան դաշտում քաղհան անելիս ականի պայթյունի հետեւանքով զրկվել է ոտքից: Կարճ ժամանակ է պահանջվել սթափվելու եւ առաջ նայելու համար: Մոր օգնությամբ կարողացել է մեծացնել երեխաներին, աշխատել ու ապրել: Վարվառա տատիկն այսօր արդեն չի կարողանում քայլել, սակայն լիարժեք վայելում է թոռ ու ծոռի սերն ու հարգանքը: 13 թոռ, 32 ծոռ ու 15 կոռ ունի:  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին անցած ուրախ ու տխուր օրերի մասին այսօր նա պատմեց: Ասաց մեծին հարգողը արժանապատիվ ծերություն կունենա։Տիգրան Պետրոսյանը նաեւ այցելեց  գյումրեցի Մարիամ Եղիազարյանին։ Մարիամ տատիկն արդեն 100 տարեկան է: Մայրական կողմը Կարսից է սերում, ջարդի տարիների փախել, հասել են Գյումրի: Մարիամի մայրն այստեղ ամուսանցել է, աղջկան տվել եղբորը: Քեռին է պահել, մեծացրել Մարիամին: 19 տարեկանում երկաթուղայինի հետ է ամուսնացել Մարիամը, 4 զավակ է ունեցել: Երկուսն արդեն ողջ չեն:  Տատին հաճախակի թոռն է այցելում, 100-ամյա տատիկն այսօր մենակ է ապրում: Շիրակի մարզպետի այցից անչափ ուրախացավ, ոգեւորվեց, հուզվեց: Ասաց թոռը որ գալիս է, շատ է ուրախանում: «Գուկա, կնստիքն, կուրախանանք, կխոսանք, կզբաղվինք, կերտա: Չեմ բողոքե, լավ եմ: Մենակ որ կմնամ, երեխեքիս կհիշեմ, աղջկաս, էն մահացած տղուս: Ընձի ու ընձի կմտածեմ, կհիշեմ, բայց ուրիշներին ցույց չեմ տա հեչ բան: Լավ եմ, լավ»,- հյուրերին պատմեց տատիկը: 

Մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզի ամենատարեց բնակիչներին առողջություն մաղթեց, նաեւ դրամական պարգեւներ հանձնեց:

Տպել
1906 դիտում

Խախտումների մասին որոշումը էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով

Մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար է սպանվել

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Ես ուզում եմ, որ մենք ճիշտ գնահատենք, թե ինչ է տեղի ունեցել․ վարչապետը խոսել է սահմանազատման մասին (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան