Եվրասիական տնտեսական միությունը եւ Սինգապուրն ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքեցին

Եվրասիական տնտեսական միությունը եւ Սինգապուրն ազատ առեւտրի մասին համաձայնագիր կնքեցին։ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Սինգապուրի փոխվարչապետները փաստաթուղթը ստորագրեցին Երեւանում կազմակերպված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

Դրանից բացի կողմերը համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր ստորագրեցին։ Ստորագրման արարողությանը ներկա էին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները եւ Սինգապուրի վարչապետը։

Համաձայնագիրը նախատեսում է գրեթե բոլոր ապրանքների մաքսատուրքերի չեղարկում, բայց կան բացառություններ։ ԵԱՏՄ անդամ երկրների նախաձեռնությամբ` չեղյալ չեն հայտարարվել պարենային որոշ ապրանքների ինչպես նաեւ մարդատար ավտոմեքենաների ու պոլիմերների որոշ տեսակների տուրքերը։

Սինգապուրն անմիջապես կչեղարկի մաքսատուրքերը, իսկ ԵԱՏՄ երկրները դա կանեն փուլ առ փուլ` 10 տարվա ընթացքում։ Շրջանակային համաձայնագիրը ենթադրում է բիզնեսի դրամային հաշվարկների իրավական պաշտպանություն, արդար մրցակցություն, ինչպես նաեւ համագործակցության զարգացում մաքսային վարչարարության, էլեկտրոնային առեւտրի եւ պետգնումների ոլորտներում։

Տպել
870 դիտում

Գյումրիում հստակեցնում են շենքերի կրած վնասները. նախնական տվյալով 48 շենք է վնասել, ևս 53-ի մասին ահազանգեր կան

Դեղձուտի մոդուլային դպրոցի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն

Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսից բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից

Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու. իրավապահ համակարգը տիրապետում է իրավիճակին եւ կոշտ է արձագանքելու. պատգամավոր

Խոշոր ավտովթար Լոռիում. Բախվել են Mersedes-ն ու բեռնատարը. Mersedes-ի վարորդին դուրս են բերել փրկարարները(լուսանկարներ)

Կորոնավիրուսից ավելի հաճախ տղամարդիկ են մահանում. 70-ից բարձր անձինք քիչ են վարակվում, բայց մեծ մասամբ մահացու ելքով

ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 47 հիվանդ է բուժվում. տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ

Արտակարգ դրությամբ պայմանավորված, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ

Ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում. Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրում անօթևանների համար 55 բնակարան կկառուցվի

Ոստիկանությունը հորդորում է առաջիկա ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի ծրագրված պաշտոնական այցը Հայաստան

Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին եւս ազատ արձակվեց. նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ

Մայիսի 27-ին դեպի Երեւան 3 չվերթ կիրականացվի՝ Մինսկից, Դամասկոսից, Սանկտ-Պետերբուրգից

Հայաստանը NBA-ի մանկապատանեկան մրցաշար անցկացնելու բացառիկ հնարավորություն է ստացել