Սա Հայաստանի համար բավականին նշանակալի իրադարձություն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Երեւանում քիչ առաջ մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները:

Բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց նիստի մասնակիցներին. «Ուրախ եմ ձեզ տեսնել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Մենք շատ ուրախ ենք ընդունել Երեւանում պատվավոր հյուրերի: Սա Հայաստանի համար բավականին նշանակալի իրադարձություն է: Մենք նպատակադրված ենք ԵԱՏՄ–ին առավելագույն արդյունավետ անդամակցելու՝ միաժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման ու ինտեգրացիոն միջավայրի արդյունավետ գործակցության համար: Մեր կազմակերպության անդամ հանդիսացող բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց առավել ընդլայնել միության աշխարհագրությունը, ինչի շնորհիվ այսօրվա հանդիպումը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն: Հայաստանի համար կրկնակի կարեւոր է այն հանգամանքը, որ Երեւանում անցկացվող նիստին մասնակցում են նաեւ Իրանի ու Սինգապուրի նախագահները, քանի որ այդ երկրների հետ ԵԱՏՄ-ն աշխատում է ազատ առեւտրի ռեժիմի կիրառման ուղղությամբ։ Ցանկանում եմ մեզ այսօր օգտակար աշխատանք, շնորհակալ եմ»,- ասաց վարչապետը:

Հանդիպման մնացած հատվածը կանցնի փակ դռների հետեւում։

Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում ընդգրկած է 19 հարց: Հարցերից 3-ը կքննարկվի նեղ, իսկ 16-ը՝ ընդլայնված կազմով:

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական ֆորումին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահությանն ու անձնակազմին, ԵԱՏՄ անդամ երկրներ ներկրվող ապրանքների մաքսատուրքերին առնչվող հարցերը:

Ընդլայնված կազմով նիստում կքննարկվի ԵԱՏՄ 2018 թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020 թ. բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ եւ Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը:

Տպել
2983 դիտում

Կարծում եմ՝ լինելու են արտահերթ ընտրություններ․ քաղաքագետը՝ Փաշինյանի ակնարկների, սպասվող զարգացումների մասին

Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

Ում հասանելի կլինեն եւ որքան կարժենան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարբեր տեսակները

Լոռու մարզի 18 դպրոցում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ

Այս տարի Վայոց ձորում աննախադեպ է եղել խաղողի բերքը․ տեղեկություններ մթերումների մասին

Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրվել է ՄԻԵԴ-ին, նաեւ ԱԳՆ, ՊՆ եւ Կարմիր խաչին

Հավատում ենք խաղաղությանն ու պայծառ ապագային. ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի աշխատակիցներն այցելել են Արցախից տեղահանված երեխաներին

Հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհը

Շուտով կավարտվի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

81-ամյա կինը մահացել է որդու հարվածների հետևանքով.43-ամյա տղամարդը կալանավորված է

Երազանք էր նրա դեմ խաղալը. Ռազմիկ Գրիգորյանն ու Խորեն Հովհաննիսյանը վերհիշում են Մարադոնայի հետ հանդիպումները

Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտե լ(տեսանյութ)

ԿԽՄԿ ներկայացուցիչը վարչապետին տեղեկատվություն է տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին

Սարալանջ գյուղի մոտակայքում մոտ 3 հա բուսածածկույթ է այրվել

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը

Մայիսյանում թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն է կառուցվում. ստեղծվում է 5 հիմնական աշխատատեղ

Էդուարդ Հարությունյանը կգործուղվի Մոսկվա՝ նախապատրաստելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը (տեսանյութ)