Նորածնի դին 6 օր շարունակ չի ուղարկվել դատաբժշկական փորձաքննության. ծնողները վրդովված են, կասկածներ ունեն

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատանը») սեպտեմբերի 24-ին մահացած նորածնի ծնողները այսօր լրատվամիջոցների ուղեկցությամբ այցելել էին բուժհաստություն: Նրանք ավելի վաղ անանուն զանգ էին ստացել, ըստ որի՝ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել՝ չնայած որ ծննդատանն իրենց այլ բան էին ասել:

«Սա սգո սրահ է, սա հիվանդանոց չի, իմ նորածնին գողացել են, վաճառել են, օրգան են վաճառել»,- հուզված ու վրդովված հայտարարում էր Հայկուհի Խաչատրյանը՝ տարբեր կասկածներ ունենալով, քանի որ մահացած փոքրիկին նա ոչ մի անգամ չի տեսել: Մայրը նաեւ մատնացույց է արել ծննդաբերությանը նախորդած ու հաջորդած ժամանակահատվածի վերաբերյալ կատարված մի շարք կեղծիքներ:

«Ասում են՝ տանում ենք դատաբժշկական, տանում են իրենց մոտ հերձում են, ծածկադմփոց են անում: Ինչու եք պահել ձեր դիահերձարանում»,- զայրանում էր մահացած նորածնի հայրը:

Ինստիտուտում նրանց հաստատեցին, որ երեխայի դին իսկապես չի ուղարկվել դատաբժշկական փորձաքննության՝ նշելով, որ դրա համար կա ընթացակարգ, ոստիկանները պետք է այսօր գան, համապատասխան որոշում կայացնեն, որից հետո էլ նորածնի դին ուղարկվի դատաբժշկական փորձաքննության:

Հաստատության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից փորձեցինք պարզել, թե ընթացակարգի համաձայն ի՞նչ ժամկետում պետք է դին ուղարկվի փորձաքննության եւ մահացած նորածնին օրեր շարունակ ծննդատան դիահերձարանում պահելը արդյոք բնականոն երեւույթ է: Նրա հետ, սակայն, կապ հաստատել չհաջողվեց:

Երրորդ երեխային կորցրած ամուսիններն ապրում են Կոտայքի մարզում: 

Տպել
3335 դիտում

Երեւանում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է «Դոլմամա» ռեստորանը, հրդեհ է նաեւ կողքի շենքի տանիքում

ՀՀ վարչապետն ու տիկինը այցելել են Միլանի կաթոլիկ տաճար (տեսանյութ)

Սեմյոնովկա գյուղի գոմում բռնկած հրդեհի հետևանքով 70 ընտանի կենդանի է սատկել

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Ուրիշի անվամբ ձևակերպել և ստացել է վարկ. ՔԿ-ն փնտրում է (լուսանկար)

Կոտայքի մարզի զինկոմիսարիատում քաղաքացին դանակով հարվածել է քաղծառայողի դեմքին

Երեւանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրը ենթակա է ապամոնտաժման. գործը ձգձգվում է (լուսանկարներ)

Ազդեցիկ ադրբեջանցին Եվգենի Պետրոսյանին ասել է, որ կարող է նրան գաղտնի Ադրբեջան տանել՝ հոր գերեզմանին

Տավուշի ոստիկանները 4 տարի առաջ կատարված ոսկե շղթայի գողություն են բացահայտել (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը Կատարի ղեկավարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նոյեմբերի 28-ը կնշվի՝ որպես Հատուկ քննչական ծառայողի օր

Կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը ստորագրվել է. Իրանից հրավիրված փոխտնօրենը ՀՀ քաղաքացիություն կստանա

Հեղափոխակա՞ն է 2020 թվականի բյուջեն, թե՞ ոչ. պատգամավորի կարծիքով՝ քաղաքացին իր կաշվի վրա կզգա դա

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ եւ զորացրում կատարելու մասին

ՀՀ վարչապետը Միլանում հանդիպել է Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետի հետ (տեսանյութ)

Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող 112 ընտանիքի համար ձեռք կբերվեն բնակարաններ

Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել 15 տարի պատիժը կրելուց հետո

Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ

Յոթ մարդու մահվան պատճառ դարձած Զոդ-ի կամրջի վթարի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է