ՀՀ-ն կարող է տարածաշրջանային կարևոր հանգույցի դերակատարություն ունենալ. իրականացնել հավակնոտ ծրագրեր. նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացմանն ուղղված աշխատանքներն ավելի համակարգված կերպով իրականացնելուն առնչվող մի շարք հարցեր:

Նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական, տնտեսական և բարեկամական կապի ներկայիս մակարդակը և ընդգծել, որ հայ-իրանական համագործակցության դարավոր պատմությունը մերօրյա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում տնտեսական կայուն զարգացման հեռանկարներ է խոստանում։

«Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն և ունենալով նպաստավոր աշխարհաքաղաքական դիրք, կարող է տարածաշրջանային կարևոր հանգույցի դերակատարություն ունենալ և իրականացնել մի շարք հավակնոտ ծրագրեր։ Այժմ լայն թափով իրականացվող Հյուսիս-Հարավ արագընթաց ավտոմայրուղու կառուցումը մեզ հնարավորություն կտա կարևոր միջանցք ձևավորել Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստների միջև՝ միևնույն ժամանակ հաղորդակից դառնալ Մետաքսի ճանապարհի և դեպի Հեռավոր Արևելք գնացող շուկաների ընձեռած տնտեսական ներուժին»,- նշել է նախարարը՝ միաժամանակ արձանագրելով այս կարևոր գործում Իրանի առանցքային դերակատարությունը։     

ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին խոսել է Հայաստանի և Իրանի միջև անքակտելի կապի մասին և նկատել, որ հայերի հետ հարևանությունը իրանցի ժողովրդի մոտ բարեկամական զգացողություն է առաջացնում։ Անդրադառնալով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերին՝ նախարար Մոհամադ Էսլամին տեղեկացրել է, որ Իրանը դիտարկում է Հայաստանը Պարսից ծոցի տաք ջրերին և Հնդկական օվկիանոսին կապելու հնարավոր բոլոր տարբերակները։ Զուգահեռաբար նա կարևորել է Հայաստանի միջոցով Ռուսաստանին և Եվրոպային կապվելու իրանական կողմի հեռանկարները՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ ներգրավվել մեր երկրում իրականացվող երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում։

Ամփոփելով՝ նախարար Պապիկյանը վերահաստատել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և բոլոր ուղղություններով փոխգործակցության խորացմանը միտված հայկական կողմի պատրաստակամությունը։

Տպել
536 դիտում

Կորոնավիրուսի պայմաններում Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին անգամ պաշտոնական խաղեր կայացան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին

Արցախում կորոնավիրուսի եւս մեկ դեպք է հաստատվել. վարակակիրների ընդհանուր թիվը 34 է

Մահացել է 31-ամյա ծննդկան, որի մոտ կորոնավիրուս է եղել. մահվան վերջնական պատճառը պարզ կլինի ավելի ուշ

Հաստատվել է կորոնավիրուսի նոր ռեկորդ՝ 452 նոր դեպք 1 օրում, գրանցվել է 12 մահ, 6-ը՝ այլ հիվանդությունից

Ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ. Գոռ Աբրահամյան

Հերթական կրակոցները Վանաձորում. գնդակը ծակել է բնակչի տան պատն ու հայտնվել խոհանոցում (լուսանկարներ)

Սյունիքում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակվածի տեղափոխող շտապօգնության մեքենան. վարորդը հարբած է եղել

Հայտարարվել է Հ46-Խոտ մոտ 2 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ

Մեղրաձոր գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել Մարմարիկ գետը

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել՝ հիշեցնելով ամենուր դիմակ կրելու անհրաժեշտության մասին

Սևան քաղաքը մայիսի 25-ից հունիսի 4-ը փակ է լինելու. պարետի նոր որոշում

Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ

Քաջարանի քաղաքապետի մասնակցությամբ անձի առեւանգում, ծեծ, թմրանյութեր. ՔԿ-ն պարզաբանում է քաջարանցիների ձերբակալումը

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան