Ֆրանսիան հրաժեշտ է տալիս Ժակ Շիրակին. այսօր ազգային սգի օր է հռչակված

Այսօր ազգային սգի օր է հռչակված Ֆրանսիայում՝ երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:

1995-2007 թվականներին Ֆրանսիան ղեկավարած Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին:

Հազարավոր ֆրանսիացիներ շտապում էին ստորագրել Ելիսեյան պալատում բացված ցավակցական մատյանում կամ վերջին հրաժեշտը տալ նախկին նախագահին Սեն-Լուի-դեզ-Էնվալիդ տաճարում, ուր երեկվանից դրված է նրա աճյունը: Այստեղից է, որ Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցի կբերվի Ժակ Շիրակի աճյունը, որտեղ ժամը 12-ին՝ հուղարկավորությունից առաջ, հատուկ հանդիսավոր արարողություն կկատարվի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ և նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Նիկոլա Սարկոզիի ու Վալերի Ժիսկար դ՛Էստենի ներկայությամբ, գրում է Ազատությունը:

Երկրում առաջացած մեծ հուզումը Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ զարմանալի չէ: Նա մոտ էր կանգնած իր ժողովրդին, անմիջական էր և ջերմ, ժողովուրդն էլ այսօր իր հարգանքն է մատուցում նրան՝ ըստ արժանվույն:

Ըստ այս օրերին կատարված մի հարցախույզի՝ Ժակ Շիրակին ֆրանսիացիները համարում են Հինգերորդ հանրապետության լավագույն նախագահը՝ Շառլ դը Գոլի հետ հավասարապես:

Այսօր նշվում է հատկապես այն վճռականությունը, որ ցուցաբերել է Շիրակը, երբ 2003 թվականին մերժել է Ֆրանսիայի մասնակցությունը Իրաքյան պատերազմին՝ ընդդիմանալով ամերիկյան դաշնակցին և կամ էլ երբ 1995 թվականի իր մի ելույթում, հակառակ իր նախորդներին, ընդունել է Ֆրանսիայի իշխանությունների մեղսակցությունը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում գերմանական նացիստների հետ համագործակցելու համար:

Հայերի համար Ժակ Շիրակը կմնա իբրև այն նախագահը, որը վավերացրել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող 2001 թվականի հունվարի 29-ի օրենքը և եղել է Հայաստան այցելած Ֆրանսիայի առաջին նախագահը:

Այս հանգամանքները նշելով՝ Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը ցավակցական ուղերձ է հղել Ժակ Շիրակի ընտանիքին, ինչպես նաև Ֆրանսիայի ներկայիս նախագահին:

Ժակ Շիրակը նախ՝ իբրև Փարիզի քաղաքապետ, ապա նաև իբրև Ֆրանսիայի նախագահ՝ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 2004 թվականի հուլիսին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի Փարիզ այցի ժամանակ կազմակերպված ընդունելությանը Շիրակը հանդես էր եկել շատ ջերմ ելույթով, որում շեշտել էր, որ Ֆրանսիան առանձնահատուկ սեր է տածում Հայաստանի հանդեպ և ցանկանում է օգնել նրան: Նույն ելույթի ժամանակ դիմելով Վեհափառին՝ նա ասել էր․ -«Այն առասպելական բնաշխարհում, ուր կանգ էր առել Նոյյան տապանը, այնքան արգավանդ էին դաշտերը, այնքան գեղեցիկ, ընդերքը՝ այնքան հարուստ, որ Հայկը կարծեց, թե հայտնաբերել է Աստծո դրախտավայրը: Մի երկիր, որը, ավաղ, հրի ու սրի է ենթարկվել հաճախ»:

Ժակ Շիրակը շատ զարգացած անձնավորություն էր և քաջատեղյակ էր հայոց պատմությանը:

Ֆրանսիայի նախկին նախագահի հոգեհանգստի արարողությանը կմասնակցի Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Տպել
1002 դիտում

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին