Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր. վարչապետը՝ Ֆրանսիայի դեսպանատանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: 

Վարչապետը ՀՀ կառավարության և իր անունից ցավակցություն է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանությունում բացված ցավակցությունների գրքում, որում մասնավորապես ասված է.

«Հայաստանում մեծ ցավով ընդունեցինք Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան լուրը: Ֆրանսիան կորցրեց պետական այրի և մեծ մարդու:

Նախագահ Շիրակը, հիրավի, հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա նրա անկեղծ բարեկամությունը, վճռական ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում և միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Նրա պետական այցը Հայաստան մեծ իրադարձություն էր մեզ համար:

Ժակ Շիրակի մահը, հիրավի, մեծ կորուստ է բոլորիս համար: Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, ֆրանսիական պետությանը և Շիրակի ընտանիքին ու բարեկամներին:

Նրա անունը միշտ վառ կմնա մեր սրտերում և հոգիներում»:

Տպել
368 դիտում

Ամուլսարի հարցը որեւէ սցենարով չի լուծվելու, քանի դեռ ճանապարհը փակ է․ վարչապետը ենթադրում է՝ «Լիդիան»-ը կդիմի արբիտրաժ

ԱՀ նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանն արձագանքել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը

Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. Դավիթ Տոնոյան

Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթը խղճահարության արժանի դրսեւորում էր․ Նիկոլ Փաշինյան

Իմ կոստյումը գիտե՞ք ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից․ Նիկոլ Փաշինյան

Մեր իշխանությունը չի անում քաղաքական առեւտուր․ վարչապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

Կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր 2017-ին ընտրակաշառք են վերցրել, իսկ 2018-ին դարձել են «նոր» Հայաստանի քաղաքացի․վարչապետ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց

2018-ի մայիսից ամենօրյա, ամենշաբաթյա, հետո ամենամսյա ռեժիմով Հ․ Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ․ Փաշինյան

Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապագայի պատասխանատվությունը անձնապես կրում ենք մենք․ Նիկոլ Փաշինյան

Մեղավորը բանտում է. Իրանի ԱԳՆ-ն՝ Իրանի օդային տարածքում ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման մասին

Թող Արցախի նախագահի թեկնածուները ասեն՝ իրենց համար ընդունելի՞ է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում տեսնում է ներկա պաշտոնակատարներին

Ռեւանշի փորձեր են եղել եւ այդ փորձի ողնաշարը ջարդված է. Նիկոլ Փաշինյան

Բոլոր քաղաքացներին, որոնք կազինոյում պարտվել են, տո՞ւն ենք տալիս․ Փաշինյանը բացատրեց՝ Գյումրիում ով տուն կստանա, ով՝ ոչ

Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ՝ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակը. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակի մասին

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ մանրամասն քննարկում եմ ունեցել ՌԴ մեր գործընկերների հետ․ Փաշինյան

Վանաձորի ավտոտնակներից մեկում 6 հատ սառնարան եւ կահույք է այրվել

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նորընտիր նախագահին