Սիսիան-Գորիս ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա տուժած

29/09/2019 schedule11:29

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ Սիսիան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 16-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հմայակ Հ., ծնված 1955 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել դեպի հարակից դաշտը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տպել
417 դիտում

Այսօր ընտրված 102 պատվիրակները դեկտեմբերի 11-ին Ստամբուլում կընտրեն Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքական ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում