Դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։

Հարությունյանը հայտնել է, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան, ժամը 23։00-ի սահմաններում համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ հետապնդում եւ հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին: Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»: Նրանք Աննա Դանիբեկյանին հետանդեցին մինչեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:

Աննա Դանիբեկյանին արդեն թիկնապահ է տրամադրվել:

Տպել
3517 դիտում

Ստեղծվում է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդ. դրա կազմում կընդգրկվեն 8-11-րդ դասարանի 40 երեխա

Որ դեպքում և որքան կարող է բռնագանձվել պարտապանի աշխատավարձից. իրազեկում

Բանկն առանց ընձի տեղյակ պահելու տունս կծախե, վարչապետին եմ գրել, նամակներս տեղ չեն հասնի. զինհաշմանդամ Գառնիկ Կակոյան

Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը նշանակվել է Դամասկոսի հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո

Սկսվեց հանրաքվեի քարոզարշավը․ «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր հանրային միջոցառում չի նախատեսում

Այց կանանց և անչափահասների «Աբովյան» ՔԿՀ․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները

Քրեակատարողական ծառայողները նոր հանդերձանք ունեն

Ջերմուկի խաչմերուկից մինչեւ Սիսիան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ես դեռ սիրում եմ քեզ. Ջիգարխանյանի նախկին երիտասարդ կինը դիմել է նրան ԶԼՄ-ներով

Հունվարի 13-17-ը շրջակա միջավայրին հասցված վնասի չափերով նշանակվել է 850 հազար դրամի վարչական տուգանք

Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, քարերն ընկել են 2 կանանց վրա

Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետներն այցելել են Պետական եկամուտների կոմիտե

Վայքի եւ Սպիտակի ոստիկանապետները ազատվել են զբաղեցրած պաշտոններից. ոստիկանապետի պաշտոնակատարը նոր նշանակումներ է արել

Աննա Հակոբյանը ցավակցել է լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ

Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է, Ջերմուկի ճանապարհը՝ դժվարանցանելի

Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. Սուրենյան

Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տներից մեկի տանիքը

Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել ինքնաթիռի շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով