«Գազպրոմ Արմենիա»-ի մենաշնորհի պատճառով չենք կարողանում մեր ծառայությունները բոլորին մատուցել. գործարար

«Գազպրոմ Արմենիա»-ն արդեն տեւական ժամանակ է խոչընդոտում է գազի ներտնային սպասարկում իրականացնող «Էկոնոմգազ Սերվիս» ՍՊԸ-ի աշխատանքին՝ նրանց հետ պայմանագիր կնքող բաժանորդների գազն անջատելով: Այս մասին ՀԺ-ին ահազանգեց «Էկոնոմգազ Սերվիս» ընկերության հիմնադիր-տնօրեն Դանիել Զաքարյանը:

2004-2006 թթ. Զաքարյանին էր պատկանում «Աշլիդ» ՍՊԸ-ն, որը Երեւանում ներտնային գազասպասարկում էր իրականացնում: Նրա խոսքով՝ մենաշնորհի պատճառով այդ ոլորտը տրվեց «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ին, իսկ իր ընկերությունը դուրս մղվեց շուկայից:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, 2007 թ. նոյեմբերից գազի ներտնային ցանցի սպասարկումը հանձնվեց «Հայռուսգազարդին» (Այժմ՝ «Գազպրոմ Արմենիա»)։ Իսկ «Հայռուսգազարդ»-ը ստեղծեց նոր ընկերություն եւ այդ դաշտը հանձնեց «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ին:

«Հիմնարկը սնանկացավ, մի քանի անգամ գրություն ուղարկեցի՝ ՀԾԿՀ, ՏՄՊՊՀ եւ ոչ մի պատասխան չստացա: Երկրից գնացի ու վերադարձել եմ մոտ 2 տարի առաջ: Վերադարձա, քանի որ այլեւս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը «Գազպրոմ Արմենիա»-ում չէր, Ռոբերտ Նազարյանը ՀԾԿՀ նախագահ չէր: Վերադառնալուց հետո հիմնադրեցի «Էկոնոմգազ Սերվիս» ընկերությունը ու դարձյալ սկսեցինք նույն աշխատանքներն իրականացնել: Մենք նախկինի համեմատ հիմա ավելացրել ենք եւս 2 գործառույթ: Սպասարկում ենք՝ գազ, լույս եւ ջուր: Ամսական վճարում են 570 դրամ եւ օգտվում են այս 3 ծառայություններից: Մեր գործունեությունը օրինական է: Հարկ վճարող ենք»,- ասաց Զաքարյանը:

Գործարարը նշեց, որ գրությունով դիմել են «Գազպրոմ Արմենիա»-ին ու պատասխան ստացել, որ իրենք կարիք չունեն աշխատելու «Էկոնոմգազ Սերվիս»-ի հետ. «Ի՞նչ է նշանակում՝ կարիք չունենք: Չեն ասում՝ ոչ, դուք իրավունք չունեք աշխատելու: Ըստ կարգի պետք է մենք ունենանք մասնագետներ, աշխատանքային գրաֆիկ, չափանիշներ, մեր փաստաթղթերը ամեն ինչով համապատասխանում են: Ըստ կարգի, եթե այդ փաստաթղթերը համապատասխան են, «Գազպրոմ Արմենիա»-ն պետք է դա ուղարկեր ՀԾԿՀ եւ ասեր, որ խնդիր չեն տեսնում, որ մենք աշխատենք: Բայց քանի որ շատերի գրպանին «ցավ» էր լինելու դրանով, այդպիսի պատասխան տվեցին: «Գազպրոմ Արմենիա»-ի մենաշնորհի պատճառով չենք կարողանում մեր ծառայությունները բոլորին մատուցել»:

Դանիել Զաքարյանը նշեց, որ շատ մարդիկ արդեն իրենց հետ պայմանագիր են կնքել մարզերում՝ մոտ 20 հազար բաժանորդ ունեն, սակայն «Գազպրոմ Արմենիա»-ն խոչընդոտում է իրենց աշխատանքը. «Հիմա, ովքեր մեզ հետ պայմանագիր ունեն, «Գազպրոմ»-ը ներքին կարգով՝ առանց բնակչին տեղյակ պահելու, անջատում է նրանց գազը: Պարզապես մի ձեւ են սովորել՝ ասում են, թե այսինչ կետի համաձայն խոչընդոտում եք մեր աշխատանքը: Ստացվում է, որ մենք խոչընդոտում ենք իրենց, բայց փաստացի հաճախորդ կորցնելու պատճառով է այս ամենը: Գնում, բնակչին ասում են՝ ես քո գազը անջատում եմ, քանի որ պայմանագիր ես կնքել «Էկոնոմգազ սերվիս»-ի հետ: Ասում են՝ գազը մենք ենք տալիս, սպասարկումն էլ իրականացնում է «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ»-ը: «Գազպրոմ»-ը իրենց հետ ունի պայմանագիր: Եթե ոչ, ուրեմն գազը կանջատենք: Բայց գազի մատակարարման համար բնակիչներն առանձին պայմանագիր են կնքել, սպասարկման համար՝ առանձին: Բնակչի իրավունքն է, թե ում ընտրի: ՀԾԿՀ-ն այն ժամանակ որոշում է ընդունել, սակայն այդ որոշմանը 2005-ին կառավարությունը հավանություն չի տվել: Հիմա ցանկության դեպքում վարչապետը կարող է ուժը կորցրած համարել այդ որոշումը, եւ մենք կկարողանանք մեր ծառայությունները առանց որեւէ խնդրի մատուցել»:

Գործարարի խոսքով՝ այս ընթացքում «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության հետ անձնապես չի կարողացել խոսել. «Եթե նրանք օրենքի ինչ-որ կետով ճիշտ լինեն, համոզված եղեք, որ մինչեւ այսօր մամուլի ասուլիս կհրավիրեին կամ այլ ձեւով կասեին, ինչո՞ւ եք խոչընդոտում մեր աշխատանքը: Ես  գրություն եմ ուղարկել կառավարություն, ԱԱԾ, դատախազություն: ԱԱԾ-ից ասացին խնդիր չկա՝ ո՞վ է ձեզ խանգարում՝ աշխատեք»:

Զաքարյանն ասաց, որ օրենքով որեւէ խնդիր չկա, հիմնական խնդիրը «Գազպրոմ Արմենիա»-ի հետ է. «Մենք լավ պայմաններ ենք դրել, տարվա ընթացքում էլ 20 հազար դրամի բոնուս ենք տրամադրում, որ կարող են 10 անգամ զանգել լրացուցիչ, եւ մենք կսպասարկենք: Օրինակ՝ շրջաններում մարդիկ գազ չունեն, լույսի եւ ջրի սպասարկման համար պայմանագիր են կնքում»:

Գործարարը ՀԾԿՀ-ից պահանջում է դաշտն ազատականացնել, իսկ կառավարությունից էլ ակնկալում է պետական վերահսկողություն իրականացնել. «Ես վարչապետին գրություն եմ ուղարկել մի քանի ամիս առաջ, սակայն չեն պատասխանել: Համոզված եմ, եթե վարչապետը կարդա իմ նամակը, շատ մարդիկ կպատժվեն»:

ՀԺ-ն հարցում էր ուղարկել «Գազպրոմ Արմենիա»՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք ճիշտ է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն բնակիչների գազն անջատում է՝ այլ ընկերության ծառայություններից օգտվելու պատճառով: Եվ առնչվե՞լ են «Էկոնոմգազ սերվիս» ՍՊԸ-ի ղեկավարների հետ երբեւէ:

«Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից ի պատասխան նշել են, որ ընկերությունը բաժանորդների հետ փոխհարաբերություններում առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ: Ընկերությունը հղում է արել ՀԾԿՀ-ի որոշմամբ հաստատված մատակարար-բաժանորդ պայմանագրի որոշակի կետերի. «Մատակարարը պարտավոր է կատարել բնակիչ-բաժանորդների եւ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգի պարբերական սպասարկման աշխատանքները` համաձայն Պայմանագրի պահանջների:

Մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարում՝

ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման նպատակով մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը բնակիչ-բաժանորդի ներտնային գազասպառման համակարգի տեղակայման տարածք խոչընդոտելու դեպքում,

մատակարարված (վերահաշվարկված) գազի կամ ներտնային գազասպառման համակարգի տեխսպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում»:

Ընկերությունից նշել են, որ իրենց ներկայացուցիչները «Էկոնոմգազ Սերվիս» ՍՊԸ ղեկավարի հետ առնչվել են վերջինիս դիմումի հիման վրա ՀՀ ՏՄՊՊՀ-ում, հավելելով, որ այդ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճվել է, քանի որ իրենց ընկերության գործողությունները ամբողջությամբ իրավական կարգավորումների արդյունք են, եւ վարչական վարույթի արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով արգելված իրավախախտումների հատկանիշներ չեն հայտնաբերվել: «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները Դանիել Զաքարյանի հետ առնչվել են նաեւ պատկան պետական կառավարման մարմինների կազմակերպած՝ «Էկոնոմգազ Սերվիս» ՍՊԸ-ի կողմից ներտնային տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման հարցին առնչվող քննարկումների ժամանակ:

Տպել
3121 դիտում

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ