Բացվել է «Արաբկիր պլյուս» բժշկական կենտրոնը. կգործի էպիլեպսիայի վիրաբուժական բուժում, ալերգոլոգիայի ծառայություն

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Արաբկիր» բժշկական համալիրի նոր մասնաշենքի բացման արարողությանը: «Արաբկիր պլյուս» բժշկական կենտրոնում գործելու են մանկական և մեծահասակների բազմաթիվ ծառայություններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է կենտրոնում ստեղծված պայմաններին ու հնարավորություններին: Արա Բաբլոյանի խոսքով՝ մինչև 40 տարեկան հիվանդները կարող են այստեղ անցնել ինչպես ժամանակակից ախտորոշիչ հետազոտություններ, այնպես էլ էպիլեպսիայի վիրաբուժական բուժում, դրանից բացի, կգործի շնչառական բժշկության և ալերգոլոգիայի ծառայությունը, որը մեծ հնարավորություններ կստեղծի ալերգիկ հիվանդություններով, բրոնխիալ ասթմայով և այլ իմունաբանական և թոքաբանական խնդիրներով հիվանդների համար:

Լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է կենտրոնի ստեղծումն ու նկատել, որ ի դեմս «Արաբկիր» բժշկական համալիրի, համայնքն ունի վստահելի գործընկեր:

«Ինձ միշտ գոհացրել է բժշկական այս կենտրոնի պրոֆեսիոնալիզմը, մոտեցումը մարդկանց և շատ ուրախ եմ, որ այս ամենն ունի իր շարունակությունը և այսօր արդեն «Արաբկիր պլյուս» բժշկական կենտրոնն է բացվում՝ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Շատ եմ կարևորում նաև այն համագործակցությունը, որ ստեղծված է այս և մանկական բուժծառայություն մատուցող մեր համայնքային բժշկական կենտրոնի միջև: Իհարկե, կա առողջ մրցակցություն, բայց անհրաժեշտության դեպքում ձևավորված է նաև իրար օգնելու մշակույթը՝ մասնագիտական ու տեխնիկական աջակցության տեսանկյունից»,- նշել է քաղաքապետը:

«Արաբկիր պլյուս» բժշկական կենտրոնում բացվելու է նաև նյարդաբանության և նյարդավիրաբուժության նոր բաժանմունք, որը կրելու է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի միջազգայնորեն ճանաչված նյարդավիրաբույժ, պրոֆ. Էդգար Հուսեփյանի անունը: Բաժանմունքը համալրվել է նորագույն սարքավորումներով, որոնք ձեռք են բերվել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ֆինանսական աջակցությամբ:

Տպել
1345 դիտում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ում սննդային թունավորումը վերաբերում էր 33 հոգու, 25-ը՝ բուժանձնակազմից

Երեւանի Վարդավառի լճում հայտնաբերվել է մոտ 50-ամյա տղամարդու դի

Ովքե՞ր են ցուցարարների իրական դաշնակիցները

Արցախի նախագահն այցելել է Մատենադարան. Ստեփանակերտի գրադարանում նմանատիպ պայմաններ կստեղծվեն

Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ

Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի չուգունե ռադիատորները գողացած 4 պատանի բերման է ենթարկվել

Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

Ջերմաստիճանը սեպտեմբերի 20-22-ին կնվազի 2-3 աստիճանով, մոտակա օրերին սպասվում են անձրեւներ

Ալիեւի հայտարարություններն ի ցույց են դնում նրա անկարողությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ Ադրբեջանի նախագահին

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գրանցվել են թունավորումներ բուժանձնակազմի որոշ անդամների եւ մի քանի պացիենտի մոտ

Հրդեհ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի անտառամերձ հատվածում. այրվել են ծառեր, բուսածածկույթ

Նախկինները մի հաջողություն այնուամենայնիվ արձանագրեցին

Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը

Հայ դիպուկահարը սահմանել է սպորտային սեփական ռեկորդ՝խոցելով նշանակետը 2574 մետրից

Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին. Տ. Հայրապետյանը՝ արձագանքի մասին

Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու ուղղությամբ. ԱՀ նախագահը Երևանում է

Գեղադիր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Թուրքիան Ադրբեջանին ուժեղ ռազմական աջակցության է ցուցաբերում. ԱԳ նախարարի հարցազրույցը՝ «Sky News Arabic»-ին

Անկախության տոնը պետք է նշվեր Վանաձորում, բայց համավարակն այն սփռեց Հայաստանով մեկ