Փարաքարում կիրակի օրը նախընտրական պայքարը կլինի գործող համայնքապետի, նրա տեղակալի եւ ավագանու երկու անդամների միջեւ

Լուսանկարում՝ վերեւից՝ Սամվել Վարդանյանը, Դավիթ Մինասյանը, ներքեւից՝ Սամվել Ավետիսյանը, Սարդուր Թեւոսյանը։

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի մի շարք համայնքներում սպասվում են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Ընտրապայքարը հատկապես հետաքրքիր է Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որտեղ համայնքապետի պաշտոնի համար պայքարում է չորս թեկնածու՝ գործող համայնքապետ Սամվել Վարդանյանը, նրա տեղակալ Սարդուր Թեւոսյանը, ավագանու անդամներ Դավիթ Մինասյանը եւ Սամվել Ավետիսյանը: Բոլորն էլ ինքնաառաջադրվել են: «Հայկական ժամանակ»-ը զրուցել է համայնքի ղեկավարի թեկնածուների հետ՝ պարզելու նախընտրական քարոզարշավի ընթացքն ու համայնքում տիրող տրամադրությունները։

Համայնքի գործող ղեկավարը՝ Սամվել Վարդանյանը, նախկին ՀՀԿ-ական է, որն այս պաշտոնը զբաղեցնում է շուրջ 18 տարի։ Մեր զրույցում նա ասաց, որ դեռ անելիք ունի, պատրաստվում է լուծել համայնքի խնդիրները։ Վարդանյանը, ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների եւ թեկնածուներից Դավիթ Մինասյանի նախընտրական շտաբի հայտարարության՝ սեպտեմբերի 24-ին պոկել է Մինասյանի նախընտրական պաստառները։

Սամվել Վարդանյանը մեր զրույցում պարզաբանեց, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Ավետիսյանի որոշմամբ՝ սահմանվել են պաստառները փակցնելու համար նախատեսված տարածքներ, սակայն Դավիթ Մինասյանը չի հետեւել այդ որոշմանը եւ իր քարոզչանյութերը փակցրել է չնախատեսված վայրերում։ Վարդանյանն այս խնդրով դիմել է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին, որն էլ բանավոր կերպով Մինասյանին զգուշացրել է հեռացնել պաստառները, մասնավորապես օդանավակայան տանող ճանապարհի երկայնքից։

Թեկնածու Դավիթ Մինասյանը մեր զրույցում ասաց, որ զգուշացումից հետո Երեւանից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածից հեռացրել են իրենց պաստառները, թեեւ, նրա պնդմամբ, համայնքի ղեկավարի որոշման հետ կապված իրավական որոշակի խնդիրներ կան։ Դավիթ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն` նախընտրական քարոզչությունն սկսելուց 10 օր առաջ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել(...): Սույն լիազորությունը համայնքի ղեկավարի համար պարտադիր լիազորություն է: Մինասյանի գրառման մեջ նշված է, որ նախընտրական քարոզչության մեկնարկի վերաբերյալ որոշումը կայացվել է օրենքի խախտումով, հետեւաբար որոշումն անվավեր է:

Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների՝ Դավիթ Մինասյանին հովանավորում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը)։ Կան լուսանկարներ, որ Մինասյանը 2017 թվականին մասնակցում է նաեւ Մովսիսյանի նախընտրական քարոզարշավին։ Նշվում է նաեւ, որ Դավիթ Մինասյանը նախկինում դատված է եղել սպանության փորձի համար։

Անդրադառնալով այս խոսակցություններին՝ նա մեր զրույցում ասաց՝ քանի որ քարոզարշավը մտել է բավականին ակտիվ փուլ, մարդիկ ինչ ասես կարող են հորինել՝ զուտ իրեն սեւացնելու համար.

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, իրականում այդ լուրերին ուշադրություն չեմ էլ դարձնում, այլ շարունակում եմ շփումս քաղաքացիների հետ։ Ես Առաքել Մովսիսյանի հետ նախկինում ունեցել եմ գործնական շփում, ինչը տրամաբանական է, քանի որ վերջինս մեր մարզից ընտրված պատգամավոր էր, իսկ ես՝ ավագանու անդամ։ Նրան պարբերաբար ներկայացրել եմ մեր համայնքի խնդիրները, որ նա՝ որպես պատգամավոր, փորձի լուծել դրանք։ Ամեն օր՝ առավոտյան ժամը 9:00-ից մինչ ուշ երեկոյան, շրջում եմ համայնքի տարածքով՝ տուն առ տուն թակելով դռներ, կարող եք գալ ու համոզվել ինքներդ, որ ինձ որեւէ մեկը չի առաջնորդում, կարող եք նաեւ իմ շտաբ այցելել, հետաքրքրվել ու հասկանալ, որ հովանավոր չունեմ»։

Առաքել Մովսիսյանի քարոզարշավին մասնակցության լուսանկարի մասին էլ Մինասյանն ասաց, թե մենք առաջինը չենք, որ նման հարցադրում եք անում. «Քարոզարշավի մեկնարկից ակտիվ տարածվում էր այդ լուսանկարը, գիտեմ՝ ով էր հեղինակը, բայց փակագծեր չեմ բացի՝ քարոզարշավի վերջին մարդկանց չսեւացնելու համար»,- ասաց նա։

Մինասյանը հերքեց այն տեղեկությունները, որ ինքը նախկինում դատված է եղել սպանության փորձի համար. «Իրականությունն այլ է՝ վիճաբանություն. փորձել եմ փրկել ընկերոջս կյանքը, որի արդյունքում պատիժ եմ կրել մարմնական վնասվածք հասցնելու համար։ Ասեմ, որ կոռումպացված դատական համակարգի կայացրած դատավճիռը բողոքարկել եմ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում, սակայն օգտվել եմ հանրային պաշտպանի ծառայությունից, քանի որ չունեի համապատասխան միջոցներ։ Կարծում եմ՝ պարզ է, որ ինձ մատուցված իրավաբանական ծառայությունը եղել է, մեղմ ասած, ոչ որակյալ։ Ազատազրկումից հետո ընդունվել եմ, ավարտել, ստացել մագիստրոսի աստիճան։ Այդ դեպքը եղել է իմ կյանքի առաջին ու վերջին նման իրավիճակը, ինչը, կարծում եմ, շատ բանի մասին է վկայում։ Համագյուղացիներս էլ գիտեն իրականությունը, ավելին ասեմ՝ փաստը շահարկողներն էլ գիտեն իրականությունը: Միայն կասեմ՝ այդ թեման նորից շահարկողներն այլ թեմա չունեն իմ դեմ»,- պարզաբանեց նա։

Մեր զրուցակիցն ասաց, որ քարոզարշավն իր սպասածից ավելի լավ է անցնում. ինքը բաց ճակատով լսում է յուրաքանչյուրի խնդիրը:

«Ամեն մի նոր տուն մտնելիս մի նոր խնդիր եմ բացահայտում, հասկանում, որ համայնքն ավելի շենացնել եւ հզորացնել կարող ենք համախմբված լինելու դեպքում։ Քարոզարշավի ընթացքում հասկացա, որ մեր գյուղացիները հեղափոխությունից հետո ակնկալիքներ ունեն, որոնք պետք է կատարվեն։ Մարդիկ մեծ բան չեն պահանջում՝ մաքուր համայնք, նորմալ աշխատող կոյուղի, ոռոգման ջուր, կահավորված դպրոց եւ այլն, ինչն այս տարիների ընթացքում չեն ունեցել։ Հավատացնում եմ ձեզ, որ անգամ առկա բյուջեի օպտիմալ ու ճիշտ կառավարման դեպքում խնդիրների մեծ մասը կլուծվի»,- ասաց Մինասյանը։

Թե որքան է գնահատում իր շանսերը, թեկնածուն պատասխանեց. «Բոլորիս համար հասկանալի է՝ նոր Հայաստանում քաղաքացու ձայնը այսուհետեւ հեղափոխող եւ որոշիչ է: Վստահ եմ՝ քաղաքացին սեպտեմբերի 29-ին իր ձայնը կտա այն թեկնածուին, որն այս տարիների ընթացքում իր կողքին է եղել, փորձել օգնել, աջակցել։ Մրցակիցներիս չեմ թերագնահատում, բայց հույս ունեմ, որ Փարաքարը զարգացնելու գործը համագյուղացիներս ինձ կվստահեն։ Նրանք արդեն իսկ մեկ անգամ ինձ վստահել են, քանի որ ես ամենաշատ ձայն հավաքած ավագանու անդամն եմ: Կարծում եմ, որ շանսերս քիչ չեն»։

Թեկնածուներից Սամվել Ավետիսյանը, որը նաեւ ավագանու անդամ է, մեր զրույցում հայտնեց, որ քարոզարշավն ընդհանրապես եւ մասնավորապես իրենը հանգիստ է ընթանում, կոնֆլիկտային իրավիճակ չի ստեղծվել։ Նշեց, որ գործնական, նորմալ հարաբերություններ ունի մյուս թեկնածուների հետ։

Սամվել Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, որ ինքն ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցությունը: Պատասխանեց, որ կուսակցությունը պաշտոնապես նման դիրքորոշում չի հայտնել, ինքն էլ անկուսակցական է, բայց «Իմ քայլը» դաշինքում ունի ընկերներ։ Նա մեր զրույցում ներկայացրեց, որ համայնքի ամենակարեւոր խնդիրներից մեկը տեղի մաքրության հարցն է. «Բիոլճակը չի աշխատում։ Մոտ 82 մլն դրամի չափ գումար է ծախսվել կառուցելու համար, բայց հիմա չի գործում։ Մի քանի տարի կառուցվեց, հանձնեցինք ջրային տնտեսությանը, ջրային տնտեսությունը լրիվ քանդեց։ Խմելու ջուրն էլ է շատ վատ վիճակում. ջուրը տալիս են օրումեջ։ Կոյուղագծերն էլ շատ վատ վիճակում են. գյուղի կենտրոնական փողոցներով ժամանակ առ ժամանակ կոյուղաջրեր են գնում։ Ասֆալտապատման խնդիր կա։ Գյուղում ընդամենը երկու հիմնանորոգված փողոց կա, մեկն էլ գյուղապետի տան դիմացի փողոցն է»,- ասաց նա՝ նշելով, որ ընտրվելու դեպքում պատրաստվում է լուծել այս եւ մյուս խնդիրները։

Փարաքարի համայնքի ղեկավարի թեկնածուներից Սարդուր Թեւոսյանը, որը գյուղապետի տեղակալն է եւ նախկինում եղել է Հանրապետական կուսակցության անդամ, ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ իր քարոզարշավը եւս խաղաղ է ընթանում։ Թեւոսյանը մեր զրույցում ասաց, որ ծանոթ է գյուղի խնդիրներին եւ ընտրվելու դեպքում պատրաստվում է լուծում տալ դրանց։

Ինչ վերաբերում է նախկինում ՀՀԿ-ին անդամակցելու հանգամանքին, Թեւոսյանն ասաց, որ ինքը ՀՀԿ-ական եղել է այն ժամանակ, երբ աշխատանքի է անցել Էրեբունի վարչական շրջանում. «Այդ ժամանակ կուսակցության պայմանն էդ էր, որ պիտի անցնենք իրենց շարքերը՝ աշխատանք ստանանլու համար։ 2012-2014 թթ. աշխատել եմ այդտեղ, որից հետո աշխատանքից դուրս եմ եկել, անդամակցությունս էլ՝ դադարեցրել»,- ասաց Թեւոսյանը։

Վերջինս նախընտրական ծրագիր, ըստ էության, չի ներկայացրել, քանի որ արդեն մեկ տարի է՝ աշխատում է՝ որպես համայնքի ղեկավարի տեղակալ, եւ արդեն ունի համայնքի բոլոր խնդիրների ցանկը.

«Կոյուղու խնդիր ունի համայնքը, մասամբ՝ խմելու ջրի խնդիր՝ դադարներով է մատակարարվում, ասֆալտապատում, գիշերային լուսավորություն, ունենք բուժամբուլատորիայի վերանորոգման խնդիր, գերեզմանատների ճանապարհների վերանորոգում։ Իմ ծրագրով նախատեսում եմ ցիստեռ գնել, որովհետեւ համայնքի ծառերը խնամքով պետք է ջրել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ բոլոր թեկնածուների ծրագրերում, ըստ էության, այս խնդիրները նշված են։

Ընտրվելու դեպքում Սարդուր Թեւոսյանը պատրաստվում է նշյալ խնդիրներին հերթականությամբ, կամաց-կամաց լուծում տալ: «Պետական սուբվենցիոն ծրագրեր շահելով, վարկերով, դոնոր կազմակերպություններ գտնելով, ճիշտ համագործակցությամբ՝ հնարավոր է լուծել այս բոլոր խնդիրները»,- եզրափակեց Թեւոսյանը։

Տպել
3918 դիտում

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել