Զոհրաբ Մնացականյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով գործող տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր՝ շեշտելով հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու պատրաստակամությունը:

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի։

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին տեղեկացրեց Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման մասին և իր երախտագիտությունը հայտնեց ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի առնչությամբ:

Կողմերը կարևորեցին խաղաղության նպաստավոր միջավայրի ձևավորումը՝ ներառյալ հրադադարի ռեժիմի ամրապնդման և ռազմատենչ հռետորաբանության բացառման միջոցով:

Տպել
1184 դիտում

Հարավկովկասյան երկաթուղին և GPM Gold-ը ստորագրել են պայմանագիր՝ ոսկու հանքաքարը երկաթուղով փոխադրելու մասին

Սյունիքի նախկին մարզպետին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ

1 օրում գրանցվել է 18 պատահար, ինչի հետևանքով 22 մարդ է տուժել. ոստիկանության ամփոփագիրը

Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը. փաստաբան

Հայաստանն ապահովել է կայուն աճ եւ դրական բարեփոխումներ. ՎԶԵԲ զեկույց

Գեղարքունիքի մարզի «Մեծ Հայք» հարսանյաց սրահում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով

Երևանի Ազատության պողոտայում ավտոմեքենա է հրդեհվել

Ես չեմ պատրաստվում ԼՂՀ բանակցություններում կիրառել ՀՀ ոչ մի նախորդ նախագահի բանաձեւ. վարչապետը՝ Արցախի հարցի մասին

Արդարադատության նախարարությունը կատարելագործում է հայտարարագրման ինստիտուտը

Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, ոչ մի տեսակ կապ այժմ չկա. վարչապետ

Տարօրինակ կլիներ այս թեմայով Ռուսաստանի հետ հանձնաժողով ստեղծել. վարչապետը՝ Նժդեհի մասին հարցին ի պատասխան

«Մերսեդես»-ը փախցրած ու վթարի ենթարկված տղամարդը հայտնաբերվել է (տեսանյութ)

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 14.5 հա տարածք

Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև 2020 թվականի գարուն. Փաշինյան

Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Մայիսի 9-ի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ինֆարկտ տարած գյուղապետը հետ է վերցրել փաստաթղթերը. նախընտրական կրքեր գյուղերում

ԱԻՆ-ը կոչ է անում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Արշակունյաց պողոտայում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը