Ճգնաժամն Իրան-ԱՄՆ հարաբերություններում խորանում է. Մակրոնն ակտիվ հանդիպումներ է ունենում Նյու Յորքում

26/09/2019 schedule13:42

Վաշինգտոնի դաշնակիցները պարտավորվել են ամերիկյան կողմի հետ համաձայնեցնել իրենց այն գործողությունները, որոնք վերաբերում են Իրանի հետ տնտեսական փոխգործակցությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինը:

«Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ շատ լավ կոնսուլտացիաներ ունեցանք Իրանի նկատմամբ պատժամիջոցների ծրագրի, առավելագույն ճնշում գործադրելու արշավի, ինչպես նաեւ պատժամիջոցների նկատմամբ միասնական դիրքորոշման շուրջը»,-նշել է նա: «Եվրոպացիներն ասացին, որ ոչինչ չեն անի առանց մեզ հետ համաձայնեցնելու»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը:

Ամիսներ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ: Վարչակազմը հայտարարեց, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների՝ լարվածությունը նվազեցնելու համար: Թեհրանն ակնարկում է, որ կբանակցի, եթե Վաշինգտոնը վերացնի պատժամիջոցները:

Վերջին տարիներին Իրանի տնտեսությունը վերապրել է պատժամիջոցների մի քանի փուլ: Թեհրանի նկատմամբ սահմանվել նաեւ պատժամիջոցներ, որոնք թիրախավորում են Իրանի Գերագույն առաջնորդին, նրա գրասենյակն ու նրա մերձավորներին: Դրան նախորդել էր տեղեկություն, որ ԱՄՆ-ը կիբեր հարձակում է իրականացրել Իրանի հետախուզության համակարգիչների դեմ: Թեհրանն այդ հարձակումը որակել է միջազգային չափանիշների խախտում և քննադատել ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը:

Վերլուծաբանները սակայն հարցականի տակ են դնում Իրանի Գերագույն ղեկավարի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունավետությունը՝ ընդգծելով, որ դժվար թե վերջինս փորձեր օգտագործել ամերիկյան վերահսկողության ներքո գտնվող ֆինանսական միջոցները: Վարչակազմը սակայն պնդում է, որ դրանք խորհրդանշական չեն և չափազանց արդյունավետ են: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի խոսքերով, ամերիկյան կողմին հաջողվել է սառեցնել տասնյակ միլիարդավոր դոլարներ:

Ավելի վաղ Ֆրանսիան Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ ֆինանսական համակարգ են ստեղծել՝ INSTEX, որը թույլ կտա ամերիկյան պատժամիջոցները շրջանցելով Իրանի հետ ֆինանսական գործողություններ իրականացնել:

Հիշեցնենք՝ նախագահ Թրամփը ոչ միայն անցյալ տարվա մայիսին միակողմանիորեն խզել է Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը, այլ նաև սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Իրանի հետ համագործակցող երկրների դեմ: Իրանի միջուկային հավակնությունները զսպող համաձայնագրի տակ ստորագրած եվրոպական երկրները, սակայն, ամեն կերպ փորձում են կանխել գործարքի տապալումն ու այն լքած Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր ռազմական լարվածությունը, միևնույն ժամանակ համոզել Իրանի իշխանություններին՝ չխախտել պայմանավորվածությունները:

Վերջին ամիսներին երկու երկրների միջև լարվածությունը հասավ գագաթնակետին: Վաշինգտոնը հավելյալ հազար զինվոր ուղարկեց Մերձավոր Արևելք Հորմուզի նեղուցում երկու նավթակիրների վրա հարձակումներից հետո, որոնց համար ամերիկյան իշխանությունները մեղադրում են Իրանին, իսկ Թեհրանը հավաստիացնում է, թե կատարվածի հետ որևէ կապ չունի:

Այդ միջադեպերից հետո Վաշինգտոնը հայտարարել է Պարսից ծոցում Իրանի դեմ ռազմական կոալիցիա ստեղծելու մտադրության մասին, դաշնակից Փարիզը, սակայն, պնդում է, որ Թեհրանի նկատմամբ ճնշումները առավելագույնի հասցնելու անհրաժեշտություն չկա:

Լարված իրավիճակում միջնորդի դեր է փորջում ստանձնել Ֆրանսիան: Նախագահ Մակրոնը, ով մշտական կապի մեջ է Իրանի նախագահի հետ, չի թաքցնում՝ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների բարելավման հարցում: Սակայն դա առաջացրել է ԱՄՆ նախագահի զայրույթը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնին մեղադրել է Իրանի հարցով ամերիկյան քաղաքականությանը խառնվելու մեջ: Այս մասին Թրամփը գրել է Թվիթերում:

«Գիտեմ՝ Մակրոնը, ինչպես և մյուս բոլորը, ցանկանում է միայն բարին, սակայն ոչ ոք իրավունք չունի խոսելու Միացյալ Նահանգների անունից, ոչ ոք՝ բացի Միացյալ Նահանգներից, ոչ մի կերպ, որևէ ձևով լիազորված չէ ներկայացնելու մեզ», - մասնավորապես գրել է Սպիտակ տան ղեկավարը՝ չմանրամասնելով հրապարակային քննադատության պատճառը:

Այնուամենայնիվ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում վերջին օրերին երկու անգամ հանդիպել է Իրանի նախագահ Հասա Ռոհանիի հետ: Այդ երկու հանդիպումների արանքում նա նաեւ խոսել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Agence France-Presse (AFP)-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին:

Ինչպես նշում է գործակալութունը, այն նախատեսված չէր ֆրանսիական պետության ղեկավարի օրակարգով։ Վերջինս փորձում է օժանդակել Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացմանը՝ հուսալով բանակցությունների հասնել երկու երկրների միջև:

Reuters-ի տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարը Ռոհանիին ասել է, որ նա բաց կթողնի հնարավորությունը, եթե ԱՄՆ-ից հեռանա՝ չզրուցելով Թրամփի հետ:

Մակրոնի և Ռոհանիի հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ Թրամփը, սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Իրանի դեմ պատժամիջոցները խստացնել այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի փոխել իր քաղաքականությունը:

Տպել
1281 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին