ԵՊՀ մամուլի խոսնակի ու պրոռեկտոր Իսրայելյանի անհաշտությունը հրապարակային ու կոշտ բնույթ է ստացել

25/09/2019 schedule20:25

ԵՊՀ մամուլի խոսնակ, դասախոս Գեւորգ Էմին-Տերյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է նորանշանակ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանին: Գրառման մեջ մասնավորապես նշվում է, որ ԵՊՀ-ում տեղի ունեցած ամենախայտառակ նշանակումը Միջազգային համագործակցության եւ հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն է։

Էմին-Տերյանի խոսքով՝ վերջինս հայերեն գրում է տառասխալներով, անգլերեն ու ռուսերեն ընդհանրապես չգիտի, ոչինչ չի հասկանում լրատվությունից եւ հանրային կապերից, ղեկավարում է ԵՊՀ ճապոներենի, կորեերենի եւ չինարենի կենտրոնները, բայց այդ լեզուներից ոչ մեկը չգիտի: «Ունի փառահեղ անցյալ. մասնակցել է ՀՀԿ հնարավոր բոլոր քարոզարշավներին, հայտնի է փողով քննության համար «բարեխոսելու» տաղանդով եւ էլի բազմաթիվ «առավելություններ» ունի, բայց ունի նաեւ մի բացառիկ «տաղանդ». նա նախարար Արայիկ Հարությունյանի կուրսեցին է»,-նշված է գրառման մեջ:

Գեւորգ Էմին Տերյանը պնդում է, որ Իսրայելյանն օրենքի խախտմամբ է նշանակվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, ապա քարտուղար, իսկ հետագայում նախարարի ճնշմամբ պրոռեկտոր։ Ըստ գրառման, ԵՊՀ 100-ամյա պատմության ընթացքում երբեւէ չի եղել, որ նախարարը ԵՊՀ-ում պրոռեկտոր նշանակել տա իր ընկերոջը։

«Նշանակվելուց հետո պարզվեց, որ սույն երիտասարդը «երեւալու» խնդիր ունի. սկսեց պահանջել, որ իր նկարով նյութերը երկար մնան ԵՊՀ կայքի գլխավոր լուրերում, նյութի մեջ ոչ թե երեք անգամ գրվի իր անունը, այլ վեց անգամ, իր մասնակցությամբ տեսանյութը դրվի ամենատեսանելի հատվածում։ Բայց ամենակարեւորն այն է, որ Արթուր Իսրայելյանը դարձել է ԵՊՀ գլխավոր գրաքննիչը. բացարձակապես բոլոր նյութերը ուղարկվում են իրեն, եւ ինքը որոշում է՝ արժե՞, որ տվյալ նյութը դրվի ԵՊՀ կայքում, թե՞ չարժե»,- նշված է գրառման մեջ:

Այս գրառմանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արձագանքել է Արթուր Իսրայելյանը: Նա գրել է, որ իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասներին կանդրադառնա օրենքով սահմանված իրավակարգավորումների շրջանակում: Նկատել է, որ իր գործելաոճը «խանգարում է որոշ շրջանակների, որոնք, ելնելով նեղ անձնական շահերից, փորձում են ընդդիմանալ եւ համալսարանականին անվայել, անմակարդակ ու իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել»:

Իսրայելյանը հաստատել է, որ լի է վճռականությամբ եւ բարեխղճորեն կատարելու է իրեն վստահված ոլորտը զարգացնելու առաքելությունը՝ հանուն համալսարանի բարօրության:

«Երեւանի պետական համալսարանը մեր բոլորի տունն է, եւ մենք միասին ու յուրաքանչյուրս մեր չափով պետք է ձեռնամուխ լինենք մաքրելու մեր տան անկյուններում ժամանակի ընթացքում այս կամ այն պատճառներով կուտակված աղբը, որից տարածվող գարշահոտությունը սկսել է լայն թափով տարածվել համալսարանական միջավայրում եւ նրանից դուրս»,- գրել է նա:

Արթուր Իսրայելյանը նաեւ ընդգծել է, որ կյանքում հաջողությունների հասել է բացառապես իր աշխատասիրության, նպատակասլացության ու ինտելեկտի շնորհիվ, եւ իր զբաղեցրած պաշտոններում նշանակվելու համար որեւէ մեկը դերակատարում չի ունեցել:

Գեւորգ Էմին-Տերյանը պնդում է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում դատարան ներկայացնել փաստերը: Նա, ի դեպ, ինքն էլ վերջերս դիմել է դատարան՝ վիճարկելու իր հետ կնքած աշխատանքային պայմանագրի օրինականությունը: Այն անժամկետից դարձել է ժամանակավոր: 

Տպել
1217 դիտում

Իրանցի միջուկային գիտնականը սպանվել է արբանյակից կառավարվող զենքով. Իրանը վրեժ է խոստանում

ՀՀ-ում կա մեկ հանրային ճնշում եւ դա 17 ուժի քայլերի դեմ է. մարդիկ հիշում և ճանաչում են Վազգեն Մանուկյանին. Վ. Ենգիբարյան

ԿԳՄՍ նախարարը խոստացել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի ժ/պ նշանակել աշխատակազմի առաջարկած թեկնածուին

62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ․ ԿԳՄՍՆ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր ծառայությունները զբաղվում են իրենց լիազորություններից բխող գործունեությամբ

96-ամյա Սուրիկ Ղարիբյանը 3 տոննա կարտոֆիլը նվիրաբերել է Հայոց բանակին (լուսանկար)

Ավագ լեյտենանտ Արմեն Մանասյանը խոցել է թշնամական 8 տանկ, 4 հրամանատարական դիտակետ և կենդանի ուժ․ ճանաչենք մեր հերոսներին

Համանախագահները ԼՂ հարցում առարկայական բանակցությունների կոչ են անում

Ամերիաբանկը 2020թ. Տարվա լավագույն բանկն է. Մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմից

Վեդիում իրականացվում են շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ

Բարեկարգվում է Մաստարա համայնքի մանկապարտեզի բակը, կառուցվում է խաղահրապարակ

Նախագահի հրամանագրով տասը զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

Ջավախքում չեն ուզում Նոր տարի անել․ դիմել են հրավառությունն արգելելու ու գլխավոր տոնածառ չդնելու համար

2300 հեկտար նռան այգուց տարածքների կորստի հետեւանքով մնացել է 500-ը. Արցախի գյուղատնտեսության նախարար

Համավարակով պայմանավորված ՀՀ սահմանին մուտքի եւ ելքի սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև

Ցուցարարները Մաշտոցի պողոտան փակել են կաղամբով եւ դդումով բեռնված սայլակներով

Նախագահն ու ՄԻՊ-ն անդրադարձել են ռազմագերիների ու պատանդների հարցին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին

Այվազյանն ու Լավրովը կքննարկեն եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը

Այս պահին չեմ կարող որոշում կայացնել Հայաստանի հավաքականի օգտին, բայց չգիտեմ՝ վաղն ինչ կլինի․ Տիկնիզյան