Մենք գնում ենք խորքային փոփոխությունների ճանապարհով. Փաշինյանը՝ Նյու Յորքի հայերին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Նյու Յորք այցի առաջին օրվա ավարտին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիպում են ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։

Եկեղեցու մուտքի մոտ Հայաստանի վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Դանիել Եպիսկոպոս Ֆընդիկյանը, Վիգեն Արքեպիսկոպոս Այքազյանը և Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։ Նյու Յորքի հայության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին դիմավորել են ջերմ ծափողջույններով և մեծ խանդավառությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նյու Յորքի հայության հարյուրավոր ներկայացուցիչներին և հանդես եկել ելույթով.

«Սիրելի հայրենակիցներ,

ինձ համար իսկապես մեծ պատիվ և հաճույք է հանդիպել ձեզ հետ։ Անցյալ տարի, երբ մենք այցելեցինք եկեղեցի, ինչը ծրագրում նախատեսված չէր, որովհետև մտածում էինք, որ ժամանակի խնդիր կլինի, բայց այնպես ստացվեց, որ այցելեցինք, ափսոսանքի մեծ զգացում ունեցա, որ չենք պլանավորել նաև Նյու Յորքի հայության հետ հանդիպում։ Այս տարի մտածեցինք, որ չենք հեռանա Նյու Յորքից՝ առանց ձեզ հետ հանդիպելու։ Այնպես որ շատ ուրախ եմ։

Երեկ չէ առաջին օրը մենք Լոս Անջելեսում բավական լավ և տպավորիչ հավաք ունեցանք, և այդ հավաքում ես ելույթ ունեցա, որտեղ խոսեցի մեր համազգային կյանքի մի քանի կարևոր ասպեկտների մասին։ Ես չեմ ցանկանա կրկնել այն, ինչ ասել եմ նախորդ օրը Լոս Անջելեսում։ Ընդհանուր առմամբ կուզենայի կիսվել հետևյալով, թե ինչպիսի տպավորություններ ունեմ հեղափոխությունից՝ անցած 1 տարի 5 ամսից։

Ամենակարևոր տպավորությունը հետևյալն է. ընդհանրապես փոփոխությունների ճանապարհը բավական դժվար ճանապարհ է, և երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, հեղափոխությունից հետո ամենակարևոր մարտահրավերը, որին մենք ականատես ենք լինում, այն է, որ մարդիկ հասկանան, որ այն ամենը, ինչ ասվում է և տեղի է ունեցել, իսկապես իրականություն է, որովհետև ինչքան էլ տարօրինակ թվա ոչ բոլորը և միշտ չէ, որ արձանագրում են, որ դա իսկապես իրականություն է։

Օրինակ՝ ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այս բոլոր իրադարձություններից, քաղաքական փոփոխություններից հետո Հայաստանի Հանրապետությունում լինել պետական պաշտոնյա և մտածել, որ հնարավոր է նորից կաշառք վերցնել, ինչ-որ ապօրինություն թույլ տալ։ Դա ինձ համար ամենազարմանալի հարցն է, որի պատասխանը չեմ գտնում։ Դուք գիտեք, որ շատ հաճախ՝ ամեն ամիս, երբեմն ամեն շաբաթ կաշառքով, ընդ որում, առձեռն ինչ-որ պաշտոնյա է ձերբակալվում, և ես չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց մտքի աշխատանքի տրամաբանությունը։ Ես միշտ այդ հարցն եմ տալիս՝ այդ մարդիկ հեռուստացույց չե՞ն նայում, այդ մարդիկ լուրեր չե՞ն կարդում, այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությունի՞ց են, թե՞ ոչ։

Սա թերևս ամենամեծ մարտահրավերն է, որովհետև հեղափոխությունից հետո, երբ այդ տոնախմբությունն իր ավարտն է ունենում, և անցնում ես առօրյա աշխատանքին, երբեմն հանդիպում ես հայացքների, առաջարկությունների՝ ինչ եղավ, այս ամեն ինչը լավ է, իսկ ե՞րբ ենք բաժանելու մեր փողերը, ոլորտները, ներմուծման քվոտաները, և հասկանում ես, որ իրականում առանձին վերցրած փոքր խմբի մեծ չի տարածված այդ երևույթը։ Սա թերևս ամենամեծ մարտահրավերն է։

Ուզում եմ նորից, ևս մեկ անգամ կրկնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում, իրականություն է, և նրանք, ովքեր չեն արձանագրելու սա, նրանց դեպքում՝ անկախ նրանից, թե որտեղ են, չի կարող լինել կոմպրոմիս։ Մարդկանց թվում է, թե ամեն ինչ նույնն է մնալու, բայց ուղղակի Սերժ Սարգսյանի փոխարեն լինելու է այնտեղ նստած ուրիշ մարդ։ Սկզբից կար այդպիսի արտահայտություն՝ սրա՞ համար ենք հեղափոխություն անում, այսինքն՝ մարդիկ, որ երթևեկության կանոնները խախտում են, տուգանվում են, նեղվում են, ասում են՝ մենք սրա՞ համար էինք հեղափոխություն անում, գողը գողություն է անում, բռնվում է, ասում է՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում, կաշառակերը կաշառք է վերցնում, բռնվում է, ասում է՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում, մյուսը չի կարողանում իր ծանոթին աշխատանքի ընդունել, ասում է՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում, այսինքն՝ հեղափոխության այդպիսի ընկալում կար, որ ենթադրենք, նրանք, ովքեր երկար տարիներ աշխատել են, որ յուղոտ պաշտոն ստանան կամ իրենց բարեկամներին յուղոտ պաշտոնների տեղավորեն և չի ստացվել, և մտածում են, որ եղավ հեղափոխությունը, այն, ինչ մենք ուզում էինք և չէինք կարողանում անել, հիմա կանենք՝ պետք է այդ փողն աշխատեինք, անպատիժ լինեինք։

Սա թերևս ամենամեծ մարտահրավերն է, որ գոյություն ունի, բայց ես էլի ուզում եմ արձանագրել, որ ինչպես ասել եմ, չեմ պատկերացնում կոմպրոմիս այսպիսի երևույթների հետ, որովհետև եթե հանկարծ ինքս մտնեմ այդպիսի երևույթների հետ կոմպրոմիսի մեջ, դա կնշանակի, որ այս փոփոխությունները, հեղափոխությունը, որ տեղի են ունեցել, ուղղակի անիմաստ են։

Հետևաբար, մեր առաքելությունը ոչ թե ինչ-որ կարգավիճակի հասնելն է և այդ կարգավիճակը վայելելը, այլ մեր խնդիրը երկրում խորքային, բովանդակային, ինստիտուցիոնալ փոփոխություններ բերելն է, և մեր երկրի որակը, մեր երկրում կյանքի որակը, մեր երկրում ինստիտուտների աշխատանքի որակը փոխելը։ Սա մի ճանապարհ է, որտեղ կոմպրոմիսներ չեն լինելու։ Ես համարում եմ, որ շատ ուժեղ մանդատ եմ ստացել Հայաստանի Հանրապետության ժողովրդից, որպեսզի Հայաստանից արմատախիլ արվեն կոռուպցիան, ապօրինությունները, հովանավորչությունը, մենաշնորհները, և դա պետք է արվի մինչև վերջ և անմնացորդ։

Ուզում եմ հավաստիացնել, որ հիմա նույնիսկ այդ հարցում ավելի վճռական եմ, քան մեկ տարի առաջ, որովհետև հասկանում եմ, որ այդ վճռականությունն է այն միակ մեթոդը, որով պետք է մեր երկրի առաջ կանգնած բոլոր խնդիրները լուծենք, որի արդյունքը պետք է լինի հետևյալը՝ Հայաստանը պետք է լինի իրապես ժողովրդավարական, իրապես ինքնիշխան, իրապես սոցիալական, իրապես իրավական պետություն։ Ահա սա է մեր խնդիրը։ Շնորհակալ եմ ձեզ, որ մեզ աջակցում եք, ինձ աջակցում եք այդ խնդրի լուծման համար։ Հիմա հաճույքով կպատասխանեմ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։

Շնորհակալ եմ»։

Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթից հետո Նյու Յորքի հայության ներկայացուցիչները հարցեր են ուղղել նրան։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանում կաշառակերության դեմ պայքարին, պետական կառավարման որակի բարձրացմանը, տնտեսության առաջնահերթություններին, գործազրկության հաղթահարմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, մարդկանց տնտեսական գործունեության քաջալերմանը, Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումներին և տեսլականին, տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայություններին, սփյուռքահայ երիտասարդության կապը հայրենիքի հետ ամրապնդելուն և հայկական ինքնության պահպանմանը, բժշկական նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող և մի շարք այլ հարցերի։

Կից ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման տեսանյութը։

Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու տարածքում բացվել է նաև թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես։

Տպել
1408 դիտում

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա