Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը Հայաստանում. դատախազը ելույթ է ունեցել

25/09/2019 schedule15:37

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթ է ունեցել Երևանում մեկնարկած «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» միջազգային գիտաժողովում:

Միջոցառման հարգարժան մասնակիցներ, հարգելի հյուրեր, գործընկերներ, տիկնայք և պարոնայք.

«Ողջունում եմ բոլորիս ՀՀ գիտությունների ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» հիմնադրման 15-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման և այդ առթիվ Երևանում անցկացվող այս վաղուց սպասված, իր բնույթով, ծավալներով և միջազգային լայն ընդգրկմամբ Հայաստանի Հանրապետության դատափորձագիտական ոլորտի համար աննախադեպ և ներկայացուցչական գիտաժողովի անցկացման կապակցությամբ: Գիտաժողովի ծրագրային կոմիտեի և Դատախազության անունից մաղթում եմ հետաքրքիր և արդյունավետ աշխատանք:

Ինքնին նման մակարդակի միջոցառման անցկացումը յուրահատուկ կերպով խորհրդանշում է «Փորձաքննությունների ազգային բյուրոյի»՝  ինստիտուցիոնալ տեսակետից համեմատաբար փոքր թվացող 15 ամյա գործունեության արգասաբերությունն ու արդյունավետությունը: «Փորձաքննությունների ազգային բյուրոն» ներկայումս իրականացնում է փորձաքննություններ 26 տեսակներով, արդեն շուրջ 129 փորձագիտական ենթատեսակներով և ուղղություններով՝ հանդիսանալով ամենախոշոր դատափորձագիտական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում: Հաստատության ստորաբաժանումները, որոշ դեպքերում համալրված փորձագետների ոչ մեծ թիմերով, իրենց իրավասությունների և պարտականությունների շրջանակներում պատշաճ կերպով լուծում են առաջադրվող խնդիրները՝ գիտականորեն հիմնավորված լուծումներ տալով նույնիսկ այնպիսի փորձագիտական հարցերին, որոնք իրենց տեսակով և ծավալով աննախադեպ են: Փորձաքննությունների որոշ տեսակներով ունեցած փորձագիտական հնարավորություններով ներկայումս «Փորձաքննությունների ազգային բյուրոն» հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում միակ փորձագիտական հիմնարկը (օրինակ՝ հոգեբանական, մշակութաբանական, էկոլոգիական, ծառերի կտրման վաղեմության պարզման և նույնականացմանն ուղղված կենսաբանական և այլ փորձաքննությունների տեսակներով և ենթատեսակներով):

Իրականացվող փորձաքննությունների շարքում զգալի քանակ են կազմում բարդ և ծավալուն համալիր փորձաքննությունները՝ տարբեր փորձագիտական բնագավառների հատուկ գիտելիքների կամ հետազոտությունների տարբեր մեթոդների միաժամանակյա, հաջորդաբար կիրառումով:  

Այս փաստերը վկայում են որպես գիտական կենտրոն՝ Բյուրոյի կայացվածության, մեր երկրում դատափորձագիտական ինստիտուտների համակարգում նրա ուրույն, լոկոմոտիվային դեր ստանձնած լինելու մասին: Տպավորիչ են զարգացման, փորձագիտական, գիտատեխնիկական և մեթոդաբանական համաշխարհային տենդենցների յուրացման և տեղայնացման, դատափորձագիտական միջազգային հանրույթին ինտեգրման ուղղությամբ Բյուրոի ղեկավարության և անձնակազմի ձեռնարկումներն ու անթաքույց հավակնությունները, որոնք ցանկացած նման ինստիտուտի շարունակական զարգացման և արդիականացման երաշխիքներն են: Փորձաքննությունների ազգային բյուրոն հանդիսանում է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, ինչը նրան լրացուցիչ հնարավորություն է տալիս գործուն քայլեր ձեռնարկելու դատափորձագիտական ոլորտի միջազգային նորարարական տեխնոլոգիական հնարավորությունները մեր երկրում ներդնելու, ոլորտի գործունեությունը միջազգային չափանիշներին համապաստասխանեցնելու ուղղությամբ:

Գիտաժողովի համար ընտրված խորագիրը, ինչպես նաև օրակարգային հարցերը, որոնք շոշափում են փորձագիտության և կրիմինալիստիկայի ամենահրատապ խնդիրները, լիարժեքորեն բխում են մեր հանրապետության ներկայիս կարիքներից և պահանջներից: Այդ իմաստով գիտաժողովը, հատկապես իր գիտագործնական ակնկալվող արդյունքների տեսանկյունից, առանձնակի արժեքավոր է մեր՝ քրեական հետապնդման մարմինների և մասնավորապես դատախազության համար՝ իբրև ամբողջական քրեական վարույթների արդյունավետության, քննությունների լիրաժեքության և օբյեկտիվության ապահովման հիմնական պատասխանատուի և օրինականության երաշխավորի: Դրանով է պայմանավորված նաև փորձաքննությունների որակի, դրանց վրա ուղղակիորեն ազդող հիմնահարցերի լուծման մեխանիզմների նկատմամբ մեր կողմից մշտապես դրսևորված և շարունակվող ուշադրությունն ու սրտացավությունը:

Մենք քաջ գիտակցում ենք բոլոր այն օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրները, մարտահրավերները, որոնց բախվում են հանրապետության փորձագիտական կենտրոններն ու դրանք ներկայացնող մասնագետները՝ սկսած ոչ բավարար սոցիալական երաշխիքներից մինչև արդի տեխնիկա-տեխնոլոգիական թերհագեցվածությունը, գիտական զարգացումներից բխող մեթոդների ներդրման անհրաժեշտությունը, փորձագետների վերապատրաստման կարիքները, մասնագիտական ռեսուրսների սակավությունն ու համալրվածության ապահովման հետ կապված բարդությունները, դրանցից ածանցվող՝ փորձագիտական հիմնարկների և փորձագետների գերծանրաբեռնվածությունը: Այս ամենով հանդերձ, մեր փորձագետները կատարում են անգնահատելի, ծավալուն աշխատանք՝ ջանք չխնայելով նպաստելու ապացույցների օբյեկտիվ գնահատմանը, հանցագործությունների բացահայտմանը, վերջնարդյունքում՝ արդարադատության իրականացմանը:

Ուզում եմ այս հերթական առիթն օգտագործել՝ շնորհակալություն հայտնելու մեր փորձագետներին՝ իրենց մասնագիտական ու աշխատանքային պարտքին հավատարիմ, բազմաթիվ բարդությունների հաղթահարմամբ իրենց առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար:          

Մեր երկրի դատափորձագիտական ներուժի պահպանման, մեծացման և զարգացման, տեխնիկապես  վերազինման համար ֆինանսական միջոցների ներդման եղանակների, ոլորտի առաջընթացի շարունակականության ապահովման նկատառումներից ելնելով՝ ՀՀ դատախազությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարության հետ ոլորտի խնդիրները, ֆինանսական միջոցների ներդրման հնարավորությունները քննարկելու, լուծումներ գտնելու ուղղությամբ: Ակտիվ քայլեր են ձեռնարկվում փորձագետների սոցիալական վիճակի բարելավման նպատակով, ինչը ոլորտի գրավչությունը բարձրացնելու, որակյալ մասնագետներով համալրվածություն ապահովելու ամենակարևոր նախապայմաններից է:

Մեր խորին համոզմամբ՝ շատ հիմնահարցեր անհրաժեշտ լուծումներ կստանան ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման, հատկապես դատափորձագիտական գործունեության մասին ՀՀ օրենքի և դրանից բխող համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունման և գործարկման արդյունքում: Օրենքի վերջնական նախագծման և ամբողջացման նպատակով փորձագիտական կենտրոնների հետ քննարկումների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ ձևավորվել է աշխատանային խումբ, և ես հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերով, հաշվի առնելով մասնագիտական շրջանակների, շահագրգիռ այլ կառույցների տեսակետներն ու մոտեցումները, առաջիկայում կկարողանանք լուծել այս հարցը ՝ մեծ քայլ կատարելով դատական փորձագիտական գործունեության ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման, այստեղ առկա բացերն ու անորոշությունները վերացնելու ուղղությամբ:

Ուզում եմ նաև ընդգծել դատական փորձաքննությունների ոլորտային խնդիրների լուծման ուղղությամբ մեր միջազգային գործընկերների ներդրած ջանքերը:  

Մասնավորապես,  նշանակալի են «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության» ծրագրի շրջանակներում ժամանակակից տեխնիկական միջոցներով և փորձագիտական հետազոտական հնարավորություններով բազմակողմանի համալրվածության ապահովման, անդրազգային կազմակերպված հանցավորությանը հակազդելու հարցում ԱՄՆ գործընկերների աջակցությունը, ինչպես նաև  ոլորտի զարգացման մեջ ճապոնական առաջադեմ փորձի ուսումնասիրման և տեղայնացման հարցում Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության հետ ծավալված ակտիվ փոխգործակցությունը:

Դատափորձագիտական ոլորտի զարգացման համար առաջնային է նաև  պետական  շահառու կառույցների դերը տարբեր միջազգային ծրագրերում ներգրավման միջոցով փորձագիտական հիմնարկների տեխնիկական հնարավորությունների վերազինման, դատական փորձագետների պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացման տեսանկյունից: Այս առումով ողջունելի է «Փորձաքննությունների ազգային բյուրոն» առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի բազան դարձնելու ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությունը: Այդ հենքի վրա կիրականացվեն «դատաբժշկական փորձաքննություն» մասնագիտությամբ հետբուհական կրթական ծրագրեր:

Հարգելի՛ ներկաներ

Գաղտնիք չէ, որ հանցագործությունների քննության բարձր որակի ապահովման կարևորագույն պայմաններից մեկը ապացույցների հավաքման ու գնահատման ընթացքում հատուկ գիտելիքների լայն գործածումն է: Այն առհասարակ ուղղակիորեն աղերսվում է հանցավորության դեմ պայքարի տեսական-գործնական հիմնախնդիրներին, քանի որ գլոբալիզացիոն տեխնոլոգիական աննախադեպ զարգացման ներկայիս շարժընթացում դրանց լուծմամբ է բարձրանում իրավապահ մարմինների արդյունավետությունը: Չպետք է մոռանալ, որ այս ընդհանուր տենդենցներն ուղղակիորեն հանգեցնում են նաև հանցագործությունների կատարման եղանակների կատարելագործմանը, ինչպես նաև նոր տիպի հանցագործությունների ի հայտ գալուն: Ողջ աշխարհում պետական և հասարակական անվտանգության, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, ազգային և անդրազգային մակարդակներում հանցավորության դեմ պայքարի հիմնական մարտահրավերներից մեկը հանցագործությունների եղանակների ու մեթոդների տեխնոլոգիական կատարելագործման համեմատ պետական, միջազգային իրավապահ և անվտանգության համակարգերի առաջանցիկ զարգացում ապահովելն է: Վերջինս անհնար է առանց գիտակրթական պոտենցիալի հարաճուն հարստացման, հանցավորության դեմ պայքարում միջագային համագործակցության ընդլայնման և փորձի արագ փոխանակման, փորձագիտական կենտրոնների մասնագետների կողմից հատուկ գիտելիքների յուրացման ու կիրառման:            

Հատուկ գիտելիքների արդյունավետ և ճիշտ կիրառումը քննչական և դատական սխալներից խուսափելու, օրինականության ապահովման, քրեական դատավարության պահանջներն անշեղորեն պահպանելու հիմնական գրավականներից է: Հատուկ գիտելիքների կատարելագործումը ժամանակակից աշխարհում այլևս անհնար է պատկերացնել՝ առանց կրիմինալիստիկայի և բազմաթիվ գիտությունների, հատկապես մաթեմատիկական-կիբերնետիկական գիտությունների փոխազդեցությունների և տրանսֆորմացիաների:

Հայաստանի Հանրապետությունում փորձաքննությունների տարբեր տեսակներ գտնվում են զարգացման տարբեր մակարդակներում: Դրանցից մի քանիսը գոյություն ունեն տասնամյակներ շարունակ, մի քանիսը նոր են ստեղծվել, մյուսները դիտարկվում են դատական փորձաքննությունների ընդհանուր զարգացման հեռանկարում, որը հանգում է հատուկ գիտելիքների կիրառմամբ նոր տիպի փորձաքննությունների, փորձաքննությունների նոր տեսակների ի հայտ գալուն կամ դրանց պահանջարկի ձևավորմանը:

Այդ համատեքստում կարելի է փաստել, որ Հայաստանում հատուկ գիտելիքների կատարելագործումն ակնհայտորեն առավել դինամիկ զարգացման անհրաժեշտություն ունի: Մեր հիմնական հարստությունը, ինչպես արդեն նշեցի, մասնագիտական, մարդկային ռեսուրսն է: Սակայն այդ ռեւսուրսը չի կարող ժամանակի պահանջներին համընթաց առաջ շարժվել և բավարարել արդի պահանջներին՝ առանց տեխնիկապես համալրման ուղղությամբ իրականացվող քայլերի, փորձաքննությունների լիարժեքության ու ճշգրտության ապահովմանը միտված՝ ժամանակակից գիտատեխնիկական ձեռքբերումների, սարքավորումների, տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրային հավելվածների կիրառության:

Հուսով ենք, որ գիտաժողովի ընթացքում դատափորձագիտական գործունեության գիտատեխնիկական և տեխնիկաքրեագիտական ապահովման խնդիրների, ապացույցների հետազոտման ժամանակակից մեթոդոլոգիական և տեխնոլոգիական հնարավորությունների համակողմանի քննարկումները կնպաստեն այդ համադրության ապահովմանը, իրեղեն ապացույցների հետազոտման, փորձաքննությունների արդյունքում առավել ճշգրիտ, ամբողջական և որոշակի եզրակացությունների կազմման համար անհրաժեշտ հատուկ գիտելիքների, մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործմանը: Դա հրատապ անհրաժեշտություն է՝ նաև դատական փորձաքննությունների հնարավոր ձգձգումներից խուսափելու համար՝ հաշվի առնելով, որ վերջինս ազդում է նախաքննության ժամկետների, դրանով պայմանավորված՝ նաև քրեական վարույթի մասնակիցների դատավարական իրավունքների ապահովման վրա:

Չափազանց կարևոր եմ համարում գիտաժողովի օրակարգում դատական փորձաքննությունների կազմակերպման, համալիր, հանձնաժողովային, փորձաքննությունների նշանակման և իրականացման մեթոդաբանական հիմնախնդիրները քննարկման առարկա դարձնելու հանգամանքը: Այն օգտակար և խորհրդատվական կարող է լինել քրեական վարույթն իրականացնող մեր մասնագետների համար՝ փորձաքննություններ նշանակելիս ոչ միայն առավել թիրախային և անհրաժեշտ ձևաչափերի որոշման, այլև առավել մեծ ճշգրտության ելակետային տվյալներ ներկայացնելու, առավել թիրախային և առավել մեծ որոշակիության էլեմենտներ պարունակող պատասխաններ ենթադրող հարցադրումներով հանդես գալու համար: Ուստի ողջունելի է նաև գիտաժողովին քրեական հետապնդման մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը՝ անկախ միջոցառման նեղ մասնագիտական ու գիտահեն լինելու հանգամանքից:

Սիրելի՛ ներկաներ

Դատական փորձաքննությունների ոլորտում գործընկեր երկրների փորձագիտական հաստատությունների, միջազգային համապատասխան կենտրոնների հետ սերտ համագործակցությունն այլընտրանք չունի: Այս գիտաժողովը մասնակից երկրներից յուրաքանչյուրի համար գիտագործնական նոր կապերի հաստատման, համագործակցության նոր եզրեր գտնելու, դատափորձագիտական մասնագիտական շրջանակների միջազգային ինտեգրման, լայն դիապազոնով դատական փորձաքննությունների բազմաթիվ կոնկրետ տեսակներով լավագույն փորձին ծանոթանալու հարթակ է: Ուրախ եմ, որ այս գիտաժողովի նախաձեռնմամբ և անցկացմամբ ի դեմս «Փորձաքննությունների ազգային բյուրոյի»՝ հայաստանյան դատափորձագիտական հանրույթը մեծ և հաստատուն քայլ է կատարում միջազգային փոխգործակցության նոր հորիզոններ բացելու, Հայաստանը համաշխարհային փորձագիտական քարտեզի վրա տեղորոշելու ուղղությամբ:

Վստահ եմ, որ գիտաժողովի մասնակից երկրներից յուրաքանչյուրը Երևանից կհեռանա ոչ միայն տեսական ու գործնական նոր գիտելիքներով, փորձով հարստացած, այլև համագործակցության, գիտական երկկողմ ու բազմակողմ կապերի ստեղծման նոր ծրագրերով, պայմանավորվածություններով հագեցած՝ ի շահ դատական փորձագիտության զարգացման, մեր բոլոր երկրներում բարեկեցության, անվտանգության, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության:

Թող Երևանի աշնանային այս ջերմ մթնոլորտը բոլորիդ վարակի ստեղծագործ էներգիայով, աշխատանքային ավյունով, նոր իրագործումների տրամադրվածությամբ:

15-ամյակի կապակցությամբ կրկին շնորհավորում եմ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» ողջ անձնակազմին՝ ցանկանալով բազմաբեղուն գործունեություն և զարգացման նոր նվաճումներ, իսկ գիտաժողովին մաղթում եմ խոստումնալից մեկնարկից հետո արգասաբեր ընթացք և ակնկալելի արդյունքներ»:

Տպել
749 դիտում

Ոսկեվազ համայնքում գազի ներքին ցանց է կառուցվում

Հայաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

205 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել․ 2 ուղեւոր տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Բասկետբոլի Ա լիգա․ «Էրեբունին» ընդհատեց «Ուրարտուի» անպարտելիության շարքը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին

ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից միջազգային ՄԻ խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթությունը կապահովի պետությունը. Անդրեասյան

N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

Արցախի պետական նախարարը հանձնարարություններ է տվել լիազոր մարմիններին կարանտինի կանոնների խիստ պահպանման ուղղությամբ

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. նոր նախագիծ

Խոշոր ավտովթար Երևանում. ոստիկանության ակադեմիայի մոտ բախվել են «Վոլվո»-ն ու միկրոավտոբուսը, կան տուժածներ

«Արմավիր» ՔԿՀ-ում սառնարանի զննությամբ հայտնաբերվել է 3 տասնյակ բջջային հեռախոս, 2 Wi-Fi սարք և 2 բաժանորդային քարտ

Արարատ Միրզոյանը Լեհաստանի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը

Ադրբեջանի զինվորականները չեզոք գոտուց տեղափոխել են ԱՀ քաղաքացուն և կյանքից զրկել. Արցախի ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել

ՔՊ-ի նիստում որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը

Առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել նախկին բարձրաստիճան ոստիկանին

Վարչապետը մասնակցել է Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությանը (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանն անդրադարձել են երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին

Հայտարարվել է Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

Ադրբեջանցիները սպանել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում մոլորված Արցախի խաղաղ բնակչին․ ՄԻՊ

36-ամյա կինը ձերբակալվել է՝ տատի սպանության կասկածանքով (լուսանկարներ)

Վարչապետի աշխատակազմի՝ վթարի ենթարկված աշխատակիցները գործուղվել էին Կոթի կազմակերպելու Սիրադեղյանի հրաժեշտի միջոցառումը

Ուժի կիրառմամբ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը չի կարող խնդրի լուծման հիմք հանդիսանալ. Արարատ Միրզոյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արդեն 2022 թվականի հունվարի 1-ից գիտության ոլորտում ակնկալվող աշխատավարձերի բարձրացումները

Նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ. Երևանում մեկնարկել է «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը (լուսանկար)

Փարաքար խոշորացվող համայնքը ներառող 9 գյուղերի համար ՀՀ-ում իր մեծությամբ առաջին ինժիներական լաբորատորիան կբացվի

Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարներ խոսել են առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք օգտագործելու հարցի մասին

27-ամյա երիտասարդին առևանգելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Գյումրին տոնածառ ու տոնական միջոցառում կունենա, կլինի հյուրասիրություն ավագանու անդամների և կառույցի աշխատակիցների համար

Մերձավանի համայնքապետի ԺՊ-ի և «Ադիբեկ» ՍՊԸ տնօրենի ջանքերով համայնքում ճանապարհների բարեկարգումներ են իրականացվում

Կոկաին ու մեթադոն Երևան առաքած տղամարդը կալանավորված է. ոստիկանության և ՊԵԿ բացահայտումը (տեսանյութ)

Գիտության ոլորտի ֆինանսավորման աճը պետք է նպաստի ոչ միայն աշխատավարձի բարձրացմանը, այլև կոնկրետ արդյունքներ արձանագրմանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ

Աշխատանքներ են տարվում մոլորված և Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ. ԱՀ ԱԱԾ

«Արմավիր» ՔԿ-ում կարկանդակների միջոցով թմրանյութեր փոխանցելու փորձ է արվել (լուսանկարներ)

Ռազմական օդաչուներն ուսումնավարժական թռիչքներ են իրականացնում (լուսանկարներ)

Այս ընտրությունները լոկ համայնքի ղեկավար ընտրելու համար չեն, դրանք քաղաքական թիմի ընտրություններ են. Արսեն Թորոսյան