Երեկ միջադեպ է տեղի ունեցել Պարազյանի եւ Կարապետյանի առերեսման ժամանակ. առերեսումն ընդհատվել է

Երեկ Քննչական կոմիտեում միջադեպ է տեղի ունեցել առերեսման հրավիրված գործարարներ Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի եւ Վահե Պարազյանի միջեւ։

Այս մասին մեր զրույցում հայտնեց Վահե Պարազյանը, մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել քննիչի ներկայությամբ, հենց այն սենյակում, որտեղ պետք է առերեսում իրականացվեր․ «Ես Նարեկ Կարապետյանին երեկ առաջին անգամ տեսել եմ քննիչի սենյակում։ Ներս մտա, բոլորը նստած էին, ժպիտով բարեւեցի, Նարեկ Կարապետյանն ասաց՝ «շատ ինքնավստահ ես քեզ զգում», ես էլ ասացի՝ ինձ միշտ եմ ինքնավստահ զգում։ Նա հարձակվեց եւ հարվածեց՝ շատ վատ հայհոյանքներ հնչեցնելով, որից հետո փաստաբաններն իրեն պահեցին, ես էլ իր հայհոյանքներին պատասխան տվեցի, ինչից հետո ինքն ազատվեց փաստաբաններից, էլի ինձ խփեց»,- պատմեց Պարազյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ քննիչն իրեն ու Նարեկ Կարապետյանին տարբեր սենյակներ է տարել, իսկ առերեսումն ընդհատվել է: «Այդ ամենից հետո իջա դուրս, Կարապետյանի ախրանան ձգված էր, սկսեցին ասել՝ սենց կլինի, նենց կլինի, քննիչն ու փաստաբանն ինձ ուղեկցեցին մինչեւ մեքենաս, որպեսզի ես այդ ամբոխի միջով կարողանամ անցնել»,- նշեց Պարազյանը։

Վերջինս մեր զրույցում ասաց, թե սա առաջին դեպքը չէ, երբ իրավիճակն առերեսման ժամանակ լարվում է։ Նախորդ անգամ էլ, ըստ մեր զրուցակցի, գործով մյուս մեղադրյալ Տիգրան Ասլանյանն է սադրել, հայհոյանքներ հնչեցրել։ «Երկրորդ անգամ առերեսման անհրաժեշտությունը նրա վերաբերյալ էր, որ կա տեսագրություն, որտեղ երեւում է՝ Նարեկ Կարապետյանն ինձ ծեծում է Ալեք Մանուկյան փողոցի վրա, բայց նա իր մեղքը չի ընդունում։ Բացի այդ, ես ասել էի, որ նա ինձ մեկ անգամ է հարվածել, բայց տեսանյութում երեւում է, որ մի անգամ չէ»,- պարզաբանեց Վահե Պարազյանը։ Միջադեպն արձանագրել են ե՛ւ փաստաբանները, ե՛ւ քննիչը։ Վահե Պարազյանն ասաց, թե իր փաստաբանը պատրաստվում է վաղը Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել. «Պարզ է, որ Կարապետյանը չի դրսեւորում վարքագիծ, որը պետք է լիներ ստորագրությամբ ազատության մեջ գտնվելու պարագայում: Երեկ երեկոյան ես նաեւ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, քննիչն ընդունել է, հիմա ստուգումներ է անցկացնում»։

Նարեկ Կարապետյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը, սակայն, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հերքեց, որ երեկ ՔԿ-ում այդպիսի միջադեպ է տեղի ունեցել․ «Իմ վստահորդ Նարեկ Կարապետյանը Վահե Պարազյանին չի հարվածել»,- պնդեց պաշտպանը։ Մակինյանը մեր այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ չի ցանկանում հավելյալ մեկնաբանություններ ներկայացնել․ «Չէի ցանկանա մեկնաբանել նաեւ Վահե Պարազյանի ասածները»։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Վահե Պարազյանը երեկ հաղորդում է տվել, որ առերես հարցաքննության ժամանակ Նարեկ Կարապետյանը հարվածել է իրեն: Պարազյանը նշել է, որ ֆիզիկական ցավ չի զգացել եւ հրաժարվել է փորձաքննության ներկայանալ: Մեր հարցին՝ ճի՞շտ է այն տեղեկությունը, որ միջադեպին քննիչը ներկա է եղել, Հարությունյանը դրական պատասխան տվեց։ Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում գործարար Վահե Պարազյանը պատմել էր, որ հուլիսին Նարեկ Կարապետյանն իր թիկնապահներով ծեծել է իրեն: Դեպքից հետո նա դիմել է իրավապահներին: Նարեկ Կարապետյանին եւ նրա ընկերոջը՝ Տիգրան Ասլանյանին, մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաեւ վերջինիս մերձավորների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով՝ շորթել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.384.100.000 ՀՀ դրամին համարժեք 10.000.000 եվրո գումար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նկատենք, որ Վահե Պարազյանը պարբերաբար հայտնվում է մեծ սկանդալների կենտրոնում, մասնավորապես Շվեդիայում բնակվող գործարար Նորիկ Դավթյանը պատմել է, որ հայր եւ որդի Պարազյաններն իրեն այնքան են ծեծել, որ փշրել են ոտքը, որը մի քանի վիրահատություններից հետո հնարավոր չէ վերականգնել եւ պետք է հեռացվի:

Բացի սրանից, Պարազյանի անունը շրջանառվում է նաեւ չեչենների հետ հայի առեւանգելու դեպքով: Ըստ այդմ՝ 2016 թվականի աշնանը փաստաբան Օլեգ Կորեննոյին դիմել էր գործարար Մարգարյանը եւ հայտնել, որ 2015 թվականի հունիսի 29-ին Կալուգայում երեք անձից բաղկացած խումբը Վահե Պարազյանի նախաձեռնությամբ առեւանգել է իրեն, ծեծի ենթարկել և ուղարկել Մոսկվա:

Պարազյանը, սակայն, հերքել է այս հրապարակումները: Ըստ այդմ՝ հայտնում ենք, որ Վահե Պարազյանի վերաբերյալ առկա չէ օրինական ուժի մեջ մտած որևէ մեղադրական դատավճիռ, ավելին` վերջինս չունի նաև որևէ դատվածություն ո՛չՀայաստանում, ո՛չ էլ Ռուսաստանի Դաշնությունում։

Տպել
16671 դիտում

«Հայփոստը» եռակի թանկացրել է միջազգային առաքման սակագները․ ընկերությունից պարզաբանում են՝ նախկինում վնասով են աշխատել

Մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է հզորանալ, ինչն անհնար է պատկերացնել առանց մրցունակ կրթական համակարգի

Տարեկան ավելի քան 39 միլիոն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալած տարածքներից

Թող ձեռ քաշեն աստղադիտարանից. Բյուրականի աստղադիտարանի  շուրջ տարաձայնությունները շարունակվում են

Շրջակա միջավայրի նախարարը Անդրեա Վիկտորինին ներկայացրել է առաջնային լուծում պահանջող 3 կարևոր հիմնախնդիրները

Զորամասերից մեկի մարտական հերթապահության նախապատրաստական ավանում անցկացվել է ցուցադրական գործնական պարապմունք

Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ

Տիխանովսկայան կոչ է արել Բելառուսի հարցն ընդգրկել ՄԱԿ-ի օրակարգ

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

Սպառնացել են կտրել մատները, վնասել ընտանիքի անդամներին. 1մլն 500 հազար դրամ պահանջած անձինք ձերբակալվել են (տեսանյութ)

Փետրվարի 1-ից Վրաստանում կվերականգնվեն կանոնավոր չվերթները․ Ալիք մեդիա

Կոտայքի ծննդատներում 2020 թվականին գրանցված ծնունդների թիվը 115-ով ավելացել է

Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացն իրականացվում է ՀՀ ողջ բնակչությանն ուղղված պատերազմի սպառնալիքով. ՄԻՊ

Ջերմուկ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները շարունակվում են

«Բաճկոնս ամբողջությամբ թրջված էր, քնապարկ, սնունդ չկար». 6 օր անտառում թաքնված ոստիկանը մանրամասներ է պատմում

Հին ծանոթները. ինչ հնարավորություններ ունի Հայաստանի հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական փուլում

Շիրակի մարզպետարանի պաշտոնյան պարգևատրվել է «Բացառիկ ծառայությունների համար» և «Վարազդատ Արշակունի» մեդալներով

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն տուգանվել է 500.000 դրամով

Օնիկ Գասպարյանը և Լին Թրեյսիին քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մեկնարկել է «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը

Դպրոցներից և մանկապարտեզներից բողոքների դեպքում կիրականացվի վարչարարություն. ԱԱՏՄ

Գյումրիում ավտոմեքենա է այրվել

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը երդվեցին

Արցախի ԱԳՆ-ն միանում է Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը

63 տարեկանից բարձր անձանց համար կանցկացվեն «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթը․ ԿԳՄՍՆ

Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ

Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտական հետազոտությունների համար նոր կրթաթոշակներ են սահմանվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջբերումը իրականությանը չի համապատասխանում․ Գրիգորյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ որոշ մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց է

Փրկարարները «Երևանյան» լճի հարակից տարածքից քաղաքացու դին են դուրս բերել

ՀՀ սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները խաղաղ մտադրությունների մասին չեն վկայում. Նաղդալյան

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել է եռօրյա հավաք-պարապմունք

Խորհրդարանում մեկնարկել է ԲԴԽ անդամների թեկնածուների ընտրության քվեարկությունը

Հայտնի են շաքարավազի գների բարձրացման պատճառները․ ՏՄՊՊՀ

«Երեւանից արտիստները գալիս, Վանաձորի ու Գյումրու օր են նշում». Լոռու մարզպետը հանդիպել է մշակույթի գործիչների հետ

Հաղարծին բնակավայրում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր ընկել Աղստև գետը․ վարորդը մահացել է

Ոչինչ ինձ չի կաշկանդում. ԲԴԽ անդամի թեկնածու

էկոնոմիկայի նախարարն Իրանում է․ կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը․ վարչապետն ընդունել է դեսպանին

Արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղղությամբ 2021 թվականին կհատկացվի 120 մլն դրամ