ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի հետ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 24-ին հանդիպեл 1 Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ: Այս մասին հայտնու են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Նախարար Մանացականյանը շնորհավորեց իր ֆինն գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այդ պատասխանատու առաքելության մեջ: Արտգործնախարարներն արտահայտեցին փոխադարձ պատրաստակամություն՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության զարգացման ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ: Ընդգծվեց թիրախային ուղղություններ հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտների ներկայացուցիչների միջև կապերի խթանման կարևորությունը: 

Կողմերը մտքեր փոխանակեցին ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության առաջնահերթությունների շուրջ, ինչպես նաև անդրադարձան Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության ընդլայնմանը և ամրապնդմանը: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը՝ հատկապես մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համատեքստում: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր ֆինն գործընկերոջը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Զրուցակիցները կարևորեցին հակամարտության կողմերի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տպել
658 դիտում

Կարծում եմ՝ լինելու են արտահերթ ընտրություններ․ քաղաքագետը՝ Փաշինյանի ակնարկների, սպասվող զարգացումների մասին

Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

Ում հասանելի կլինեն եւ որքան կարժենան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարբեր տեսակները

Լոռու մարզի 18 դպրոցում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ

Այս տարի Վայոց ձորում աննախադեպ է եղել խաղողի բերքը․ տեղեկություններ մթերումների մասին

Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրվել է ՄԻԵԴ-ին, նաեւ ԱԳՆ, ՊՆ եւ Կարմիր խաչին

Հավատում ենք խաղաղությանն ու պայծառ ապագային. ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի աշխատակիցներն այցելել են Արցախից տեղահանված երեխաներին

Հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհը

Շուտով կավարտվի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

81-ամյա կինը մահացել է որդու հարվածների հետևանքով.43-ամյա տղամարդը կալանավորված է

Երազանք էր նրա դեմ խաղալը. Ռազմիկ Գրիգորյանն ու Խորեն Հովհաննիսյանը վերհիշում են Մարադոնայի հետ հանդիպումները

Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտե լ(տեսանյութ)

ԿԽՄԿ ներկայացուցիչը վարչապետին տեղեկատվություն է տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին

Սարալանջ գյուղի մոտակայքում մոտ 3 հա բուսածածկույթ է այրվել

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը

Մայիսյանում թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն է կառուցվում. ստեղծվում է 5 հիմնական աշխատատեղ

Էդուարդ Հարությունյանը կգործուղվի Մոսկվա՝ նախապատրաստելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը (տեսանյութ)