Ի՞նչ է անհրաժեշտ օտարերկրյա ներդրումներ Հայաստան ներգրավելու համար. հայացք ԱՄՆ-ից

Օրերս կայացած Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսում անդրադարձ եղավ Հայաստանին առնչվող մի շարք հարցերի, ներառյալ՝ օտարերկրյա ներդրումների խրախուսմանն ու Հայաստանի գլոբալ ճանաչելիության մեծացմանը։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Չափազանց կարևոր է պահպանել տնտեսական ազատությունները քաղաքական ազատությունների հետ մեկտեղ, ընդգծեց ԱՄՆ Օտարերկրյա մասնավոր ներդրումների կորպորացիայի նախագահի պաշտոնակատար Դեյվիդ Բոհիգյանը Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսի իր ելույթում: Վերջինս կարևորեց տնտեսական ազատությունը և մասնավոր հատվածի զարգացումն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Այսօր նրա ղեկավարած կառույցը ավելի քան հարյուր երկրներին աջակցում է՝ ներդրումներ ներգրավելու հարցում:

Ազատ տնտեսական հարաբերությունների բացակայությունը, ըստ նրա, հանգեցնում է ձախողման: Երկրորդ աշխարհամարտից հետո ամերիկյան Մարշալի վերականոգնողական պլանին հակառակ առաջադրված խորհդային Մոլոտովի ծրագրի ձախողումը դրա վառ օրինակներից է:

«Դա խորհրդային ծրագիր էր, որը տնտեսական երկաթյա վարագույր ձևավորեց Հայաստանում և խորհրդային ազդեցության ներքո բազմաթիվ այլ վայրերում: Այն ձախողվեց, քանի որ դեմ էր ազատությանը, ձեռներեցությանն ու այն արժեքներին, որոնք դավանում է ԱՄՆ ու ամբողջ աշխարհը»,- նշում է Բոհիգյանը:

Ներդրումների խրախուսման հարցում անհրաժեշտ է շարունակաբար քրտնաջան աշխատանք տանել՝ ներդրումային լայն փաթեթ ձևավորելու և մրցակցային դառնալու համար: Հայաստանի հարցում Բոհիգյանը լավատես է:

«Համուզված եմ, որ Հայաստանը կարող է անել: Երբ գտնվում էի Երեւանի Հանրապետության հրապարակում, տեսա այն հսկայական էներգիան, որ առկա էր այնտեղ առավոտյան ժամը մեկին»,- հիշում է Բոհիգյանը:

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնն իր հերթին ընդգծեց օրենքի գերակայության և դրա առջև տնտեսական բոլոր միավորների հավասարության կարևորությունը Հայաստանում անկախ ազգային կամ այլ պատկանելիոթյունից:

«Ես հավատացած եմ, որ օրենքներն ու բնապահպանական կանոնները, հակակոռուպցիոն քաղաքականությունն ու թափանցիկությունը պետք է գործի բոլոր ընկերությունների համար, այլ ոչ թե մեկ առանձին ընկերության՝ բացառելով այս կամ այն երկրի ընկերության օրենքից վեր հայտնվելը»,- ասում է նախկին դեսպանը:

Հեֆերնը կոչ է անում օգնել Հայաստանին՝ հասնելու հաջողության, քանի որ հաջողված Հայաստանն ավելի գրավիչ է տնտեսական և միջազգային հարաբերություններում:

Նախագահ Թրամփի անցումային թիմի ավագ անդամ, քաղտեխնոլոգ Քիյթ Նահիգյանի կարծիքով էլ այսօր առկա են լավ պայմաններ Հայաստանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու հարցում: Նա ընդգծում է հայ մշակութային ժառանգության և պատմության կարևորությունը այս հարցում, սակայն այս ուղղությամբ դեռևս շատ անելիքներ կան:

«Հայաստանը փայլուն խոսք ունի ասելու, սակայն բոլորը չէ, որ տեղյակ են դրա մասին: Չափազանց կարևոր է պատմել Հայաստանի մշակույթի, ժառանգության՝ որպես առաջին քրիստոնյա երկիր քրիստոնեության բնօրրան հանդիսանալու մասին»,- կարծում է Նահիգյանը:

Նա ընդգծում է, որ մեր օրերին ճիշտ քարոզչություն իրականացնելու համար անհրաժեշտ է օգտվել ժամանակակից թվային տեխնոլոգիաներից, ներառյալ սոցցանցերից՝ կառուցելով հստակ, արագ և անձնական ուղերձ: Նահիգյանը վստահ է՝ չափազանց լավ պահ է այսօր Հայաստանի ուղերձն աշխարհին հասցնելու համար:

Տպել
1519 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ