Սյունիքի մարզի Լիճք բնակավայրի դպրոցը 2 աշակերտ ուներ, հիմա դա էլ չունի. դպրոցը փակվել է

Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի բնակչությունը վերջին 20 տարում գրեթե չորս անգամ կրճատվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լիճքի ղեկավար Հովիկ Միրզոյանը. «20 տարի առաջ գյուղում այլ պատկեր էր. մոտ 270 ընտրող ունեինք միայն, իսկ այսօր 120 ընտրող ունենք, որոնց մեծ մասը պարզապես գրանցվածներն են գյուղում: Փաստացի այսօր անգամ 70 ընտրող չունենք… ամբողջ բնակչությունը 65 հոգի է: Նախ տարեցները կյանքից հեռացան, ահագին մարդիկ, միանշանակ, դուրս եկան գյուղից՝ աշխատանք փնտրելու՝ Կապան, Մեղրի եւ Քաջարան… թողեցին, հեռացան գյուղից»,- ասաց նա:

Գյուղում կողպված դռներով տներ շատ կան, որոնց մեծ մասն արդեն փլուզման եզրին է: Գյուղը դատարկվել է, տները՝ փլվել: Շուրջ 20 տարվա համայնքապետն ասում է, որ գյուղից շատերը, աշխատելով Քաջարանում կամ Կապանում, մշտական բնակություն են հաստատել այնտեղ:

Լիճքի դպրոցում վերջին 2 տարում 2 աշակերտ է սովորել, այսօր արդեն դպրոցը չի գործում: Աշակերտների ընտանիքները տեղափովել են Քաջարան, ինչի հետեւանքով դպրոցը փակվել է սեպտեմբերի 1-ից. «2 երեխայի ծնողներն էլ գնացին Քաջարան: Ընդհանրապես դպրոցահասակ երեխա չունենք Լիճքում»:

Լիճքը, ինչպես Մեղրու տարածաշրջանի բոլոր բնակավայրերը, գազաֆիկացված չէ ու չի էլ եղել: Գյուղապետը լրագրողներին է փոխանցում իր ու բնակչության բողոքը՝ ապրելով անտառի մեջ ու անտառի կողքին՝ այսօր չեն կարողանում վառելիքի հարց լուծել. խիստ է ամեն ինչ, անգամ թափուկ չեն թողնում դուրս բերել. «Բնակիչը պատրաստ է անգամ վճարել, մեզ մոտ բիզնես չկա, մեզ մոտ տունը տաքացնելու խնդիր կա: Այսօր ճանապարհ չկա, որ թափուկը բերես, բոլորը դրել-փակել են: Նախկինում գնում, պետական վճար էին անում, իրենց վառելիքը հանում, այսօր ամեն ինչ արգելել են: Նախկինում գոնե քննարկում էինք, սոցիալապես անապահով ընտանիքներին 6-8խմ տալիս էինք, բայց էսօր էս գյուղացին փաստի առաջ է կանգնել»:

Գյուղապետն առաջարկում է թույլատրել մտնել անտառ՝ խնդրելով՝ հատուկ մարդիկ նշանակեն գյուղացու հետ, որ ո՛չ անտառը տուժի, ո՛չ էլ գյուղացին. «Ո՛չ գազ են տալիս, ո՛չ փայտ են տալիս, էլեկտրասյուներն էլ այնքան հին են, որ օրերով հոսանքազրկված է մնում գյուղը»:

Լիճքի բնակիչ Վրույր Մարգարյանն ապրում է կնոջ հետ, ասում է՝ տարիներ շարունակ փայտով են տաքացրել բնակարանը, այս տարի, սակայն, փաստի առաջ են կանգնել. «Երեխեքս դուրս են եկել, ուրիշ տեղ են ապրում, վերմակները շատացել են, մի քանի հատ ավելի կգցենք վրաներս, կտաքանանք»:

Հոդվածը պատրաստվել է միգրացիոն քաղաքականության մշակման  միջազգային կենտրոնի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Տպել
779 դիտում

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց

Այսօր Անդրանիկ Զորավարի 155-ամյակն է

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (տեսանյութ)

Շիրակի մարզետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Եղվարդի խճուղում բախվել են «Lexus GX460» եւ «Mitsubishi Grand» մակնիշների ավտոմեքենաները

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել

«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն դրամ է

14 հորթ, 34 գառ, 30 գոճի. անասնապահության համար աջակցություն ստացած տնտեսություններում կենդանիների քանակի աճ կա

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա. վարչապետ

5-րդ զորամիավորման զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անակնկալ ստուգումներ են անցկացվել

ԱԻՆ փ/ծ խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցանմանը

Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն ԼըՔլերն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

2020 թվականի ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացին կանգնած է կարեւոր որոշում ընդունելու առաջ. Սուրեն Պապիկյան