Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս. ՊԵԿ-ի պարզաբանումը

23/09/2019 schedule16:28

2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից միության տարածք ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը: Մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից եւ շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացն իրականացվում է` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ԱԱՀ-ի դրույքաչափը հաշվարկվում է հարկային օրենսգրքի համաձայն։ Ինչպես ներկայում, այնպես էլ 2020 թվականից շարունակվելու է գանձվել նաեւ բնապահպանական հարկ` ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն:

Մաքսային վճարները ճիշտ հաշվարկելու համար կարեւոր է ուշադիր լինել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում տվյալ ավտոմեքենայի ծածկագրին, որը կհուշի յուրաքանչյուր ավտոմեքենայի թողարկման տարեթվի եւ շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը: Օրինակ` եթե իրավաբանական անձը 2020 թվականին ներմուծի 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ եւ 3 տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենա, ապա նախ` կհաշվարկվի մաքսատուրք` մաքսային արժեքի 15%-ի չափով, այսինքն` կստացվի 1170 եվրո (7800€ x 15%=1170  եվրո): Ապա ԱԱՀ-ն կձեւավորվի մաքսային արժեքի եւ մաքսատուրքի գումարի 20%-ը հաշվարկելու արդյունքում` կազմելով 1794 եվրո ((7800€+1170€) x 20%=1794 եվրո): Բնապահպանական հարկ չի գանձվի, քանի որ մեքենան չի գերազանցում 5 տարին: Այսպիսով` իրավաբանական անձից կգանձվի 2964 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճար` մաքսատուրքը եւ ավելացված արժեքի հարկը գումարելու արդյունքում (1170€+1794€=2964 եվրոյին համարժեք ՀՀ դրամ):

Երեք տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսատուրքի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում նաեւ շարժիչի աշխատանքային ծավալը: Այսինքն` մաքսատուրքը հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից`  սահմանված տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի աշխատանքային ծավալի եւ սահմանված դրույքաչափի արտադրյալը:

Դիտարկենք այն տարբերակը, երբ իրավաբանական անձը ներմուծում է 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ եւ 6 տարի թողարկման պահ ունեցող ավտոմեքենա: Տվյալ դեպքում սահմանված է մաքսատուրք` մաքսային արժեքից 20%, բայց ոչ պակաս, քան 0,44 եվրո շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար (բանաձեւ 1. 7800€ x 20%=1560 եվրո, բանաձեւ 2. 2500 սմ3 x 0,44€=1100 եվրո): Այսինքն` հաշվարկը կկատարվի հետեւյալ բանաձեւով. 7800€ x 20%=1560 եվրո: Հետեւաբար մաքսատուրքը կկազմի 1560 եվրո, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարն ավելի բարձր է, քան շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը:

Ավելացված արժեքի հարկը կկազմի 1872 եվրո` մաքսային արժեքի եւ մաքսատուրքի գումարի 20%-ը հաշվարկելու արդյունքում ((7800€+1560€) x 20%=1872 եվրո): Իսկ ԱԱՀ-ն եւ մաքսատուրքը միասին կձեւավորեն 3432 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճարը (1560€+1872€=3432 եվրո): Չմոռանաք գումարել նաեւ բնապահպանական հարկը, որը 6 տարեկան ավտոմեքենայի դեպքում 2% է (7800x2%=156 եվրո): Այսպիսով` իրավաբանական անձը մաքսազերծման համար կվճարի ընդհանուր 3588 եվրոյին համարժեք դրամ (3432€+156€= 3588 եվրոյին համարժեք ՀՀ դրամ):

7 տարուց բարձր թողարկման պահ ունեցող ավտոմեքենաների դեպքում մաքսատուրքը որոշվում է շարժիչի աշխատանքային ծավալի եւ սահմանված դրույքաչափի արտադրյալով: Օրինակ` 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր շարժիչի աշխատանքային ծավալով եւ 8 տարի թողարկման պահ ունեցող ավտոմեքենայի պարագայում շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար սահմանված է 2,2 եվրո: Հետեւաբար, մաքսատուրքը կկազմի 5500 եվրո (2500սմ3 x 2,2€=5500 եվրո): Ավելացված արժեքի հարկը կհաշվարկվի արդեն հայտնի բանաձեւով ((7800€+5500€)x20%=2660 եվրո), եւ մաքսատուրքի հետ միասին կձեւավորվի 8160 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճար (5500€+2660€=8160 եվրո): Այս ամենին կավելանա 2% բնապահպանական հարկը (7800€x2%=156 եվրո): Արդյունքում` իրավաբանական անձը ընդհանուր մաքսազերծման համար կվճարի 8316 եվրոյին համարժեք դրամ (8160€+156€= 8316 եվրոյին համարժեք ՀՀ դրամ):

Ի դեպ, ավտոմեքենայի մաքսային արժեքը որոշվում է` համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 5-րդ գլխի:

Կարեւոր է իմանալ, որ եթե իրավաբանական անձը ավտոմեքենան ներկրի 2019 թվականին, եւ մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «ապրանքային հայտարարագիրը», այլ ոչ թե «տարանցման հայտարարագիրը», ապա մաքսազերծումը կկատարվի 2019 թվականին գործող դրույքաչափերով: «Տարանցման հայտարարագիրը» լրացվում է սահմանային անցակետից տրանսպորտային միջոցը ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար, այսինքն` այն մաքսային մարմին, որտեղ փաստացի իրականացվելու են մաքսային այն ձեւակերպումները, որոնց ժամանակ լրացվելու է «ապրանքային հայտարարագիրը»: Դրա հիման վրա էլ հաշվարկվելու են մաքսային վճարները: Հետեւաբար, եթե ներկրվի, օրինակ, դեկտեմբերի 30-ին, գրանցված լինի «տարանցման հայտարարագիր», բայց «ապրանքային հայտարարագիրը» գրանցվի 2020թ-ի հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:

Տպել
1275 դիտում

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով