Վանաձորի բժշկական կենտրոնը՝ լավագույնս զարգացող մարզային բժշկական կենտրոն

Սեպտեմբերի 22-ին կայացած «Երկրները մեկ հարկի տակ - Countries under the same roof» գործարար համաժողով, ցուցահանդես, մրցանակաբաշխության շրջանակներում «Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ն ճանաչվել է որպես «Նորագույն տեխնոլոգիաներով լավագույնս զարգացող մարզային բժշկական կենտրոն»։

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ նման մրցանակի արժանանալը իրենց համար շատ ուրախալի է, ոգևորիչ և պարտավորեցնող։ Տնօրենի փոխանցմամբ՝ հաշվի է առնվել հիվանդանոցի ընդհանուր զարգացումն ու դրական տենդենցը, ինչպես նաեւ նոր ծառայությունները, որոնք հաջողությամբ են իրականացվում հիվանդանոցի բուժանձնակազմի կողմից:

Արդեն 9-րդ տարին է, ինչ իրականացվում է «Երկրները մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխությունը: Միջոցառումը ՀՀ և արտերկրից ժամանած գործարարների համար հնարավորություն է ընձեռում ներկայացնելու իրենց ծառայություններն ու արտադրանքը, քննարկելու հետագա համագործակցության եզրերն արտահանման, ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում:
Ցուցահանդես-համաժողովն ունի նաև մի քանի նպատակ` ՀՀ –ում դիվանագիտական կառույցներին ծանոթացնել ՀՀ ներդրումային ծրագրերին, ներկայացնել երկրի էթնիկ առանձնահատկությունը և ծրագրում ընդգրկված մի շարք ոլորտները:

Եռօրյա ցուցահանդես-համաժողովի ժամանակ տեղական և արտերկրից ժամանած ընկերությունները ներկայացրել են իրենց ծառայությունները և արտադրանքը բացօթյա ցուցահանդեսի շրջանակներում: Փառատոնի շրջանակներում Հայաստան են այցելել գործարար ոլորտի ներկայացուցիչներ Արգենտինայից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Ռումինիայից, Ֆրանսիայից և մի շարք այլ պետություններից:

Տպել
693 դիտում

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան