Վանաձորի կերպարվեստի թանգարանը կապիտալ նորոգվում է (լուսանկարներ)

Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են: Կառավարության հայտարարած սուբվենցիոն ծրագրով նախատեսված է կապիտալ հիմնանորոգում՝ հատակից մինչեւ տանիք: Հիմնանորոգման նախահաշվային արժեքը եղել է 92 մլն դրամ, մրցույթը շահել է «Գեւ տանիք» ընկերությունը՝ 70 մլն դրամ գումարով:

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ նախատեսվում է ներսի կապիտալ հարդարում, հատակի փոփոխում, էլեկտրասնուցման համակարգն է փոխվելու, ինչպես նաեւ էլեկտրական ջեռուցման համակարգ է անցկացվելու. «Արտաքինից վիտրաժներն են ամբողջությամբ փոխվելու, նոր դռներ են տեղադրվելու»,-ասաց նա՝ հավելելով, որ տանիքը եւս նորացվելու է:

Նշված 70 մլն դրամի 60 տոկոսը ներդրել է համայնքը, 40 տոկոսը՝ կառավարությունը: Աշխատանքների վերջնաժամկետ նախատեսված է նոյեմբերի 1-ը:

Կերպարվեստի թանգարանը կառուցվել է 1974թ.-ին՝ որպես ազգային պատկերասրահի մասնաճյուղ: Այդ ժամանակ ցուցադրվել են բացառապես ազգային պատկերասրահի գործերը: «1979թ.-ին առանձնացել ենք, մեզ թողեցին հայկական բաժինը, բայց հիմնական ֆոնդը տանում էին Երեւան: Երկրաշարժից հետո կապիտալ որեւէ աշխատանք, որեւէ լուրջ ուշադրություն չի դարձվել պատկերասրահին: Կոսմետիկ որոշակի ներքին հարդարումներ արել ենք, բայց դա հարցի լուծում չէր, շենքը բավականին խնդիրներ ուներ, ու այն աշխատանքը, որ հիմա է արվում, իհարկե, սպասված էր »,- ասաց թանգարանի տնօրեն Հայկուհի Ավագյանը՝ հավելելով. «Քանի որ ֆասադը ամբողջությամբ ապակեպատ էր, տարիների ընթացքում փեղկերը մաշվել էին, պատկերասրահում ջեռուցում առհասարակ չկար, լուսավորությունը շատ հին էր, սրահներ կային, որտեղ առհասարակ լուսավորություն չկար, մենք արտաքին լարերով էինք քաշել, բայց դա թանգարանին հարիր մոտեցում չէր»:

Տնօրենի խոսքով՝ երբ նախկին տնօրեն Փափագ Ալոյանը նշանակվել է այդ պաշտոնում, աշխատասենյակներում է ջեռուցում քաշել, մինչդեռ սրահները շարունակել են մնալ չջեռուցվող. «Տարի էր լինում, երբ սրահներում ջերմաստիճանը 0 աստիճանից էլ էր իջնում, ինչն աշխատանքներին լուրջ վնաս էր հասցնում»:

Թանգարանը, որ պահպանման հատուկ պայմաններ պետք է ունենար, չուներ դրանցից գոնե մեկը. «Թանգարաններն ունենում են ե՛ւ խոնավության, ե՛ւ ջերմատվության համակարգեր, իսկ մենք քանի որ  ունեինք կապիտալ նորոգման խնդիր, այդ համակարգերի մասին անգամ չէինք էլ երազում»:

Տպել
2902 դիտում

Բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարային ֆոնդը կազմում է 1 միլիարդ դրամ. կառավարությունը պարզաբանում է

ՎՏԲ – Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ

Սկսվել է Երևան-Մոսկվա երկրորդ հատուկ չվերթի հաշվառումը (տեսանյութ)

Դատախազության միջնորդությամբ 9 անձի խափանման միջոց փոխվել է. կորոնավիրուսով պայմանավորված՝ նրանք ազատ են արձակվել

Այս տարի վերջին զանգը կունենա բոլորովին այլ նշանակություն, քննությունը կարող է լինել էլեկտրոնային. Ժաննա Անդրեասյան

Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Տարեց և անժառանգ արվեստագետների համար աջակցության ծրագրեր են նախատեսվում

Հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ շեշտակի աճել է. Արա Խզմալյան

Այսօրվանից ջերմաստիճանը կնվազի 6-8, որոշ տեղերրում՝ 12-15 աստիճանով, տեղումներ են սպասվում

Սիրելի մայրեր ու դուստրեր, այս դժվարին և բարդ պայմաններում առավել ուշադրություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին

«Վանաձոր» ՔԿՀ-ում-ում փորձել են քրեական հեղինակություններով խնդիրներ պարզել, այլ ՔԿՀ-ում արգելված իրեր են տարվել

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

Բացահայտվում են հեռավար կրթության նոր հեռանկարներ, որ կգործարկվեն նաև արտակարգ դրության ավարտից հետո

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

ՊՎԾ-ն խնդիրներ է արձանագրել հանրային հատվածի կազմակերպություններում աուդիտի գնման գործընթացներում

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները

Արքան մերկ է. գերմանացի բժշկագետը ուռճացված է համարում կորոնավիրուսի վտանգավորությունը

Yandex.Taxi-ն կորոնավիրուսից տուժած վարորդներին աջակցություն ցուցաբերելու համար հիմնադրամ է գործարկում

Գործարկվել է սոցիալական աջակցության www.online.ssa.am կայքը. աջակցությունը պետք է ստանալ բանկից

Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մայրերին եւ մայրության բերկրանքին սպասող մեր քույրերին. Մարության