Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Այսօր Գյումրիում՝ լրագրողների հետ զրույցում, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձավ նաեւ Ադրբեջանում գտնվող Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանին և զինծառայող Արայիկ Ղազարյանին Հայաստանին վերադարձնելուն: Ադրբեջանը Ղազարյաններին պատրաստակամ է վերադարձնել  Արցախում դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ փոխանակման ճանապարհով միայն, ինչը, սակայն, մերժում է ՀՀ ՊՆ։

Զոհրաբ Մնացականյանն այսօր ասաց, որ համակարծիք է Դավիթ Տոնոյանի հետ եւ ավելացնելու ոչինչ չունի. «Ես կարծում եմ, որ այդ մարդիկ պետք է վերադարձվեն Հայաստանին, որովհետեւ սա խիստ մարդասիրական քայլ է։ Նրանք հանցագործություն չեն գործել, որը նրանց դուրս հանի  մարդասիրական դաշտից: Ես խոսում եմ Արայիկ Ղազարյանի եւ Կարեն Ղազարյանի մասին: Այս հարցը մեր օրակարգում է»:

Անդրադարձ եղավ նաեւ Փաշինյան-Թրամփ հանդիպմանը:

«Բոլորս կենտրոնացած ենք Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը, որն այսպես, թե այնպես ինչ-որ պահի տեղի է ունենալու: Չպետք է հարաբերությունների մակարդակը չափել հանդիպումների հաճախականությամբ: Պետք է դատենք՝ ինչ հարթակ ստեղծեցինք՝ ռազմավարական երկխոսության հարթակ, և ինչ մակարդակով է դա արվում: Վերջերս ունեցանք ևս մեկ այց պաշտպանության գծով։ Ես Նյու-Յորքում եւս մեկ հանդիպում եմ ունենալու բարձրաստիճան մակարդակով: Այս ամենը մեզ համար շատ-շատ էական է, որովհետև Նահանգները շատ կարևոր գործընկեր է, մենք ունենք օրակարգային բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանի անվտանգությանը, մեր երկկողմ հարաբերություններին, Հայաստանին ԱՄՆ-ի շարունակական աջակցությանը: Այդ աջակցությունը ե՛ւ անմիջական, ե՛ւ քաղաքական առումով շատ կարևոր ու մեծ նշանակություն ունի»,-ասաց նախարարը:

Զրույցի ընթացքում խոսվեց նաեւ Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության, ընդլայնման և բանակցությունների քաղաքականության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Եկատերինա Մատերնովայի այցից։

«Մատերնովան մեկն է այն բազմաթիվ գործընկերներից, որոնց հետ մենք աշխատում ենք։ Այստեղ մենք՝ ԵՄ-ի հետ, Տուսկը, Յունկերը, Մոգերինին մինչեւ վերջերս, ղեկավար կազմից մինչեւ բոլոր մեր մյուս գործընկերները, որոնք անմիջական դերակատարություն ունեն ՀՀ  հարաբերություններում, մշտական եւ շարունակական երկխոսության մեջ ենք: Բնականաբար Մատերնովայի առումով մեր հիմնական հարցերը վերաբերում են մեր այն գործնական քայլերին, որոնցով մենք ղեկավարվելու ենք CEPA-ի համաձայնագրի իրականացման դեպքում: Մենք արդեն ունենք այդ ճանապարհային քարտեզը, մենք ունենք մեր ներսում ձեւավորված մեխանիզմը՝ միջգերատեսչական հանձնաժողովը, որը ղեկավարում է Մհեր Գրիգորյանը եւ գործնական առումով արդեն այն փուլում ենք, որ դիտարկում ենք իրականացումը»,-ասաց նախարարը:

Ըստ Մնացականյանի՝ ԵՄ-ն ՀՀ-ի համար կայուն եւ ներգրավված գործընկեր է: Այս տարի կրկնակի աճել  է ԵՄ-ի՝ ՀՀ-ին տրված աջակցությունը. 65 մլն է կազմել 2019-ի համար եւ շարունակվում է այն:

Տպել
2077 դիտում

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին