Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ելույթ ունեցավ՝ շնորհավորելով հայ ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը՝ Անկախության տոնի կապակցությամբ: Ողջունելով ներկաներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Այսօր սեպտեմբերի 21-ն է, ՀՀ անկախության տոնը, Հայաստանի գլխավոր տոներից մեկը:

28 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ ՀՀ անկախության հանրաքվեն եւ մարդկանց 98 տոկոսը քվեարկեց անկախության օգտին: Դա մի գործընթաց էր, որի ավարտին մեր ժողովուրդը Հայաստանի հանրապետությունում եւ Արցախում բարձրաձայնեց միասնական եւ հզոր լինելու իր կամքը:

1990 թվականի օգոստոսի 3-ին ընդունվել էր Հայաստանի անկախության հռչակագիրը: Այսպիսով հայ ժողովուրդը դե յուրե սկսել էր շարժվել դեպի անկախություն: Մեր ժողովուրդը, Հայստանի Հանրապետությունն ու Արցախը շուտով պետք է կանգնեին մեծ փորձության առաջ:

Հայ ժողովրդի միասնության ու կամքի շնորհիվ  ազատագրական պայքարում մեր հայրենիքը հաղթանակ տոնեց, ազատամարտիկները պատվով կատարեցին իրենց առաքելությունը եւ թույլ չտվեցին, որ հայրենի հողը ոտնակոխ լինի: Այնուհետ սկսեց պետականաշինության շատ ավելի բարդ գործընթաց: Եղան տնտեսական դժվարություններ, եղավ տխուր ընթացք եւ եկավ մի ժամանակ, երբ մամուլում գրեթե ամեն օր հարց էր հնչում, թե ինչպիսին կլինեին արդյունքները, եթե անկախացումից 15-20 տարի առաջ տեղի ունենար անկախության հանրաքվե:

Ես համոզված եմ, որ երբ էլ լիներ, հայ ժողովուրդը այո կասեր անկախությանը:Ես համարում եմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե: Հարյուր հազարավոր այն քաղաքացիները, որոնք դուրս եկան հայրենիքում ու սփյուռքում պայքարի, նույնքան վճռականությամբ այո ասեցին անկախությանը: Հայ ժողովուրդը 27, 28 տարվա ընթացքում ոչ միայն չի կորցրել ինքնիշխանություն եւ ժողովրդավարություն ունենալու իր կամքը, այլ դարձել է ավելի ուժեղ եւ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա:

Այսօր սպտեմբերի 21-ն է, 28 տարվա սեպտեմբերի 21, մենք այսօր այստեղ կանգնած ասում ենք, որ հայ ժողովուրդը այս մոլորակի վրա գոյություն է ունենալու հավիտյան: Մեր ժողովուրդն ունի բավարար ուժ, գիտելիք, տաղանդ ու վճռականություն՝ իր ուսերին տանելու համար անկախության պետականությունը եւ կարող է ապրել որպես ազատ երկրի անկախ քաղաքացի: Եվ ուրեմն, կեցցե հայ ժողովուրդը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ եւ երջանիկ երկրում: Կեցցեն մեր ծոռների ծոռները, որ ապրելու են հզոր եւ անկոտրում Հայաստանում»:

Տպել
2096 դիտում

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է