Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Մասնավորապես, Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին, ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ եւ Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը, Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին, Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:

 

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Վստահ եմ, որ բելառուսա-հայկական համագործակցությունը, հիմնված մեր ժողովուրդների միջեւ փոխադարձ վստահության, հարգանքի եւ բարեկամության վրա, կշարունակի անշեղորեն զարգանալ եւ կատարելագործվել:

Հարգելի Նիկոլ Վովայի,

սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն եւ բարեկեցություն»:

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս եւ լավագույն բարեմաղթանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Վստահ եմ, որ Թուրքմենստանի եւ Հայաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են հավասարության, փոխադարձ ըմբռնման եւ վստահության վրա, կշարունակեն զարգանալ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ բարեկեցություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, հետագա առաջընթաց եւ բարգավաճում»:

***

Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Ուղերձում ասված է.

«Հարգարժան Նիկոլ Վովայի

Ղրղզստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ժողովրդին Անկախության օրվա առթիվ:

Իմ խորին վստահությունն եմ հայտնում, որ Ղրղզստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համագործակցությունը, հիմնված փոխադարձ վստահության եւ աջակցության վրա, կշարունակի զարգանալ ի շահ երկու ժողովուրդների բարգավաճման:

Տոնական այս օրվա կապակցությամբ մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ Ձեր աշխատանքում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Մուստաֆա Մադբուլին: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Եգիպտոսի ժողովրդի, կառավարության եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Անկախության օրվա առթիվ:

Հուսով եմ, որ Եգիպտոսի եւ Հայաստանի միջեւ առկա ավանդական գերազանց հարաբերություններն առավել կամրապնդվեն եւ կզարգանան՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը նորանոր հաջողություններ Ձեր պաշտոնում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ հարատեւ առաջընթաց եւ բարեկեցություն:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ եւ Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը: Ուղերձում նշված է.

«Օգտվելով Ձեր երկրի Ազգային տոնի առիթից՝ պատիվ ունեմ հղելու Ձերդ Գերազանցությանը եւ բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ բարեկեցություն եւ երջանկություն։

Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս եւ հարգանքներիս հավաստիքը»:

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը: Ուղերձում նշված է. «Ընդունեք անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Համոզված եմ, որ Ուկրաինայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունները զգալի ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար, մասնավորապես, առեւտրատնտեսական ոլորտում:

Այս համատեքստում կարեւոր նշանակություն ունի հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության հարցերով համատեղ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերականգնումը:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի գործընկեր, քաջառողջություն, բարեկեցություն եւ հետագա հաջողություններ բարեփոխումների իրականացման գործում՝ ի շահ հայ ժողովրդի»:

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը, որում նշված է.

«Մեծարգո Նիկոլ Վովայի,

ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի բարօրություն Հայաստանի»:

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին: Ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Սեպտեմբերի 21-ը կարեւոր օր է ձեր երկրի պատմության մեջ: 1991 թվականին հենց այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ կողմից անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ Հայաստանի Հանրապետության անկախ պետություն ստեղծելու մասին հանրաքվեն: Այսօր հանրապետությունը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում, վաստակել է բարձր հեղինակություն միջազգային ասպարեզում:

Մաղթում եմ Ձեզ՝ կարկառուն պետական եւ քաղաքական գործչին, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն, անսպառ էներգիա եւ նորանոր հաջողություններ Ձեր ազնիվ (առաքինի) գործունեության մեջ՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարգավաճման եւ բարեկեցության»:

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը: Ուղերձում նշված է.

«Հարգարժան պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի ուրախ առիթով իմ ու կիպրահայության անունից սրտագին շնորհավորանքներս եմ հղում Ձեզ ու Հայաստանի կառավարությանը:

Հուսով եմ, որ հաջորդ տարիները մեր Հայրենիքի, Լեռնային Ղարաբաղի ու համայն հայության համար կլինեն անկյունադարձային ու արդյունավետ՝ թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական առումներով:

Հավատում եմ նաեւ, որ միասնական ու համառ աշխատանքով կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները եւ կերտել նոր ու փայլուն ապագա հաջորդ սերունդների համար»:

Տպել
1555 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է մի քանի փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն