Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել են բնակարանային մի շարք գողություններ: Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում այս պահին բացահայտվել է նույն անձանց կողմից կատարված գողության 4 դրվագ: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի։

2019 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 4-ը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակարաներից մեկի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և բնակարանից գաղտնի հափշտակել տարբեր տեսակի իրեր՝ կենցաղային ապրանքներ, ոսկյա զարդեր և տարատեսակ խմիչքներ՝ տանտիրոջը  պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963թ., իսկ մյուսն Արագածոտնի մարզի բնակիչ է՝ ծնված 1979թ.:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 56-ամյա տղամարդը խմբի կազմում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորության շուրջ նախնական համաձայնության է եկել Արագածոտնի մարզում բնակվող իր ծանոթի հետ և 2019 թվականի մարտի 1-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի վերոհիշյալ բնակարանից, Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաև Սևան քաղաքում կատարել բնակարանային գողություններ:

Գործի քննության ընթացքում պարզվել է, որ վերջիններիս կողմից Սևան քաղաքում կատարված բնակարանային գողությունների դեպքի առթիվ հարուցվել ու քննվում է ևս երկու քրեական գործ: Որոշում է կայացվել՝ հիշյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում Արագածոտնի մարզի բնակիչը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է գողության ևս երկու դեպքի մասին, որի ժամանակ 56-ամյա իր ծանոթին օգնել է և Երևան քաղաքի Շիրազի փողոցից ու Օրբելի փողոցներից նրա բնակարան է տեղափոխել հափշտակված իրեր ու առարկաներ: Վերջինս նաև մատնացույց է արել հիշյալ վայրերը, որտեղից վերցրել են այդ ապրանքները:

Ձեռնարկվում են համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ՝ Արագածոտնի մարզի 40-ամյա բնակչի կողմից մատնանշած դեպքերի իսկությունը և տուժողների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի՝ Երևան քաղաքի՝ 56-ամյա բնակչի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, առերես հարցաքննություններ, օրենքով սահմանված կարգով, հիշյալ երկու անձանց  բնակության վայրերում՝ խուզարկություններ, որոնց արդյունքում գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Կատարված խուզարկությունների արդյունքում 56-ամյա տղամարդու բնակության վայրից հայտնաբերվել է նաև գործարանային արտադրության «Սայգա 410» մոդելի հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի, ինչպես նաև՝ երկու հատ թմբուկավոր ատրճանակ, չորս հատ գազային և  այլ ձևափոխված,  խլացուցիչով հրազեն-ատրճանակներ, մեկ հատ դանակ իր պատյանով, 96 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգից կրակելու համար նախատեսված փամփուշտներ, 30 հատ տարբեր տեսակի որսորդական փամփուշտներ, երկու հատ մեծ չափի փամփուշտ, 32 հատ «Մակարով» ատրճանակի փամփուշտի նմանվող փամփուշտներ, 4 հատ օդամղիչ ատրճանակի պահեստատուփ, բազմաթիվ կրակված դատարկ փամփուշտներ, զենքերի դետալներ և մասեր: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Պարզվել է, որ հայտնաբերված «Սայգա 410» մոդելի հրացանը, հափշտակվել է 2018 թվականի ապրիլի 18-ին՝ Արտաշատ քաղաքի մի բնակչից, որի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 238-րդ հոդվածի 1-ին մասով:

Գրություն է ուղարկվել ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն՝ հիշյալ քրեական գործն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին ուղարկելու և համատեղ նախաքննությունը շարունակելու վերաբերյալ:

Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է այն անձը, ում տանից կատարվել էր նշված գողությունը: Վերջինս հայտնել է, որ իր բնակարանից կատարված գողության ժամանակ, ի թիվս հրացանի և մի շարք իրերի, հափշտակվել է նաև իր ընտանիքին պատկանող, Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող բնակարանի մուտքի և շքամուտքի դռների բանալիները, որոնք հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձի՝ 56-ամյա տղամարդու բնակարանի խուզարկությամբ:

Նախաքննության ներկա փուլում Երևան քաղաքի 56-ամյա բնակչին և Արագածոտնի մարզի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 4 դրվագ բնակարանային գողություններ կատարելու համար, որոնցից երկուսը՝ Երևան քաղաքում, ևս երկուսը՝ Սևան քաղաքում: Նախնական տվյալներով՝ նշված հանցագործություններով պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 3.504.737.7, 810.000, 553.682 և 5.499.061.75 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 56-ամյա բնակչին և Արագածոտնի մարզի 40-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (2 դրվագ):

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նշված անձանց կողմից հնարավոր այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Տպել
1251 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի