Երևան
1 °C
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տրվեց 154-րդ թատերաշրջանի բացման մեկնարկը: Նոր թատերաշրջանն ազդարարվեց Սամվել Կոսյանի «Թռիչք» ներկայացմամբ, որը բեմադրել է ՀՀ ժող․ արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը: «Մեծ սպասումով ու սիրով եմ բեմադրել «Թռիչք»-ը: Այն սիրո և ազատության մասին է՝ վանդակից անակնկալ կերպով ազատության մեջ հայտնված թռչունների մասին է: Սովորաբար, ինքս երբեք հենց այնպես բեմադրություն չեմ անում, այն պետք է իր թեմայով հուզի հանդիսատեսին»,-ասաց Նիկոլայ Ծատուրյանը:Ներկայացման դերակատար Սամվել Գրիգորյանն էլ վստահ է, որ «Թռիչք»-ը երկար է մնալու աճեմյանական խաղացանկում:
154-րդ թատերաշրջանը գերհագեցած է լինելու: Տարբեր թատերական նախագծեր են իրականացվելու: Սեպտեմբերի 25-ին, 28-ին և 29-ին Մհեր Մկրտչյանի անվան փոքր թատրոնում ներկայացվելու է թատերական՝ «Երկնագույն շան աչքերը» դրաման, որտեղ հանդես կգան դերասան Արսեն Միքայելյանը և մայրաքաղաքից հրավիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանը։Պատանի հանդիսատեսի համար կներկայացվի «Բուրատինոյի արկածները» հեքիաթ-ներկայացումը: Հոկտեմբերին Մհեր Մկրտչյան փոքր թատրոնում եւս մեկ նոր ներկայացում կլինի՝ «Բարի լույս, պարոն Մաթեւոս»: Ռեժիսոր՝ Հակոբ Տեր֊Ղուկասյան։
Նոյեմբերին աճեմյանցիները հյուրախաղերով հանդես կգան Լիբանանում։Բացի թատերական նոր նախագծերից եւ առաջնախաղերից, Գյումրու դրամատիկականում 154-րդ թատերաշրջանը բացվում է կարեւոր փոփոխությամբ: Ամռան ամիսներին իրականացվել է դահլիճի եւ ճեմասրահի հիմնանորոգում: Փոխվել է ամբողջ գորգածածկն ու դահլիճում բազկաթոռների թիվն է պակասել՝ ի հաշիվ հանդիսականի հարմարավետության եւ անվտանգության: Դահլիճում տարհանման ելք է ավելացել: Դրամատիկականն այսուհետ բաղկացած է պարտերից եւ ամֆիթատրոնից, 648 նստատեղից դարձել է 615:
Ի Ի դեպ, սեպտեմբերի 20-ի և 22-ի առաջնախաղերի տոմսերն ամբողջությամբ սպառված են, տոմսեր չկան նաեւ սեպտեմբերի 25-ի, 28-ի և հոկտեմբերի 5-ի «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար:
Եւս մի «հայրենասեր-քաղհալածյալ»
Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ
3 մլն դրամից մինչեւ 200 հազար. ավագանու անդամը հրապարակել է թվեր՝ վարչական շրջանների կորպորատիվների ծախսերից
Երևանի Արմենակյան փողոցում բենզատար է շրջվել
Ավելի վատ է լինելու. գործերը հեչ լավ չեն
«Սպիսատ» արեցին. սանիտարական զտումներ ՀՀԿ-ում
Մեղադրում են գյուղապետին. կարո՞ղ է մարզպետին էլ բռնենք
Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին
Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել
Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել
«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել
«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի
Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք
Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ
Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած
Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ
Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)
© 2019 Հայկական ժամանակ