Վանաձորում աթլետներն արմատուրաների վրա քար են դնում, որ վազելիս վրաները չընկնեն (տեսանյութ)

Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի անդամները մարզվելու համար միայն սպորտային դժվարություններ չէ, որ պետք է հաղթահարեն: Վանաձորի քաղաքային մարզադաշտում վազելիս նրանք պետք է ուշադիր լինեն, որպեսզի ճակատագրական վնասվածքներ չստանան: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով իրենց մարզումային պայմաններից՝ ՀՀ հավաքականի անդամ Լիլիթ Հարությունյանը նշեց, որ անվտանգությունն իրենց գլխավոր խնդիրներից է:

«Որտեղ արմատուրա է ցցված, մեծ քար ենք դնում վրան, որպեսզի վազելիս վրան չընկնենք»,- ասաց նա:

Ինչպես Լիլիթը նշում է, նախկինում Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում եղել է շուրջ 200 մարզիկ: Մարզադաշտից օգտվել են ոչ միայն աթլետները, այլեւ բռնցքամարտիկները, սամբիստները, ինչպես նաեւ ձմեռային մարզաձեւերի ներկայացուցիչները, զորամասի զինվորները, պարզապես քաղաքի բնակիչները: Այնուհետեւ, Լիլիթի խոսքով, մոտ 3 տարի առաջ քաղաքապետ Սամվել Ղարիբյանի օրոք մարզադաշտն անցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Մարզիկն ընդգծում է, որ մարզադաշտն իր ստանդարտներով համապատասխանել է աթլետիկական 8 վազքուղիներով 400-մետրանոց ստադիոններին, ունեցել է ցատկերի եւ նետումների հատվածներ, սակայն քանդել են՝ նոր մարզադաշտ կառուցելու նպատակով: Այժմ վազքուղիների փոխարեն այնտեղ շինարարական աղբ է:

«Քաղաքապետարանն էլ այդտեղ տարվա ընթացքում 4-5 միջոցառում էր անցկացնում, հիմա տեղ չունեն այդ միջոցառումներն անելու,- ասաց նա՝ ավելացնելով, որ նոր մարզադաշտում վազքուղի չի լինելու, ու մտավախություն հայտնելով, որ իրենց կարգելեն մարզվել այնտեղ,- երեւի սարքելուց հետո այսօրվա այս վիճակին երանի կտանք»:

Մարզադաշտը քանդելուց հետո մարզիկների թիվը կրճատվել է: Լիլիթը, որը մարզիկի կարիերան համատեղում է մարզչի աշխատանքի հետ, նշեց, որ նրանք այս պահին շուրջ 160-ն են, մարզիչներն էլ՝ 12-ը:

Մինչեւ քանդելը

Հայ աթլետների մրցումային պայմանները մարզումայիններին այնքան էլ շատ չեն գերազանցում: Տեղի մրցաշարերը հիմնականում անցկացվում են Արտաշատում: Այնտեղ էլ վազքուղին անմխիթար վիճակում է:

«Այլանդակ վիճակ է։ Վազքուղիների ռեզինի տակի բետոնն ու ասֆալտը քայքայվել են, ուռել։ Առաջին վազքուղին լրիվ այլանդակվել է։ Մրցմանը 800 մետրի փոխարեն 815 մետր ենք վազում՝ թմբերն ու փոսերը շրջանցելով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մի անգամ արգելավազքի մրցման ժամանակ ընկել է բետոնի վրա:

Արտաշատում մրցումներն անցկացվում են այս պայմաններում:

Լիլիթը մեծ հույսեր է կապում ՀՀ Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ծրագրերի հետ: Վերջինս 9 տարի է՝ փորձում է աթլետիկայի մարզագույք բերել Երեւան: Էմմիյանը լուրջ կապեր ունի միջազգային ասպարեզում: Սկզբում նա կարողացել էր այնպես անել, որ գույքը տան զեղչով, այժմ հասել է նրան, որ վազքուղին ու մյուս մրցաձեւերի հարթակները Երեւան հասնեն անվճար: Մնում է միայն, որ պետությունը դրանք տեղադրելու տարածքներն ասֆալտապատի: Ճիշտ է՝ Վանաձորում մարզումային պայմաններից դա չի փրկի, սակայն, ըստ Լիլիթի, գոնե նորմալ մրցումներ կացնացկնեն:

«Գոնե մարդավայել պայմաններում մրցում կանցկացնենք, մի քանի տեղական մրցում կավելանա, էլ չեմ ասում հնարավորությունների մասին, որ Երեւանում միջազգային մրցաշարեր կլինեն»,- ասաց նա:

Վանաձորում ավելի բարվոք ենթակառուցվածքներ ունենալու հույսեր մարզիկները նույնպես ունեն: Լիլիթը նշում է, որ Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի նորանշանակ տնօրեն Սուրեն Վեքիլյանը, Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ադիկ Արդարյանը փորձում են նախաձեռնել, որ մարզադպրոցի տարածքում 300-մետրանոց մարզադաշտ կառուցեն։ Բարերարներ են փնտրում Հայաստանում ու արտերկրում: Էմմիյանն էլ խոստացել է, որ կառուցելու դեպքում դրա համար էլ մարզագույք կգտնի:

Տպել
2727 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար