Ավելի բարձր նշաձողեր սահմանենք. վարչապետի խոսքը Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Իհարկե, պարոն Սարգսյանը բոլորիդ ծանոթ է, և նաև ուզում եմ արձանագրել, որ նա ողջ աշխատանքային գործունեությունն անցկացրել է ոստիկանական համակարգում, ինչը կարևոր հանգամանք եմ համարում: Ցանկանում եմ արձանագրել նաև, որ մեր կառավարության համար առաջնահերթություններից մեկը Հայաստանում ինստիտուցիոնալ կայացման խնդիրները լուծելն է, և Ոստիկանությունը որպես ինստիտուտ շատ կարևոր է:

Իհարկե, Ոստիկանությունը բավականին կայացած կառույց է Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք՝ բոլորս, մեր առաջ խնդիր ենք դրել, որ պետք է ինքներս մեր առաջ առաջին հերթին ավելի մեծ խնդիրներ դնենք, ավելի բարձր նշաձողեր սահմանենք, և հույս ունեմ, որ մենք փոխադարձաբար հավատում ենք այդ բարձր նշաձողերը հաղթահարելու մեր ընդհանուր պոտենցիալին: Հույս ունեմ, որ այդ պոտենցիալի վերաբերյալ բարձր ինքնագնահատական կա նաև ոստիկանության համակարգում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ վերջին ավելի քան մեկ տարին հեշտ չի եղել, եղել է բազմաթիվ բարդություններով լեցուն շրջան և ոստիկանությանը շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: «Մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկը ոստիկանական համակարգի բարեփոխումներն են, դրանցում կարևորագույն նշանակություն ունի ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը, բայց, ամենակարևորը, թերևս, բովանդակության փոփոխությունն է, որպեսոզի մենք կարողանանք ոստիկանության բովանդակությունը դարձնել ժամանակակից, 21-րդ դարի և Նոր Հայաստանի պահանջներին համահունչ: Պարո՛ն Սարգսյան, հույս ունեմ, որ այդ խնդիրները կկատարեք:

Ես ուզում եմ արձանագրել հետևյալը. թե՛ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող Էդուարդ Մարտիրոյսանը, թե՛ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Սարգսյանը լիարժեք լիազորություններն իրականացնելու օրենսդրական հնարավորություններ ունեն, և հույս ունեմ, որ նրանք լիարժեք կգործեն: Մեր պայմանավորվածությունները հետևյալն են. որ մենք մի փուլ այս կարգավիճակում կաշխատենք, և հույս ունեմ՝ այդ ժամանակաշրջանի արդյունքները փոխադարձաբար գոհացուցիչ կլինեն: Ես ուզում եմ այս հարցում լինել բացարձակ թափանցիկ, որ այդ կարգավիճակների թերարժեքության ինչ-որ ընկալումներ չառաջանան. թե՛ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, թե՛ պարոն Սարգսյանի պարագայում: Այդ ժամանակաշրջանում երբ մենք երկուստեք կարձանագրենք արդյունքների գոհացուցիչ լինելը, այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը, բայց կրկին ասում եմ՝ պետք է արձանագրենք, որ փոխադարձաբար արդյունքները պետք է մեզ բավարարեն»,- նշել է կառավարության ղեկավարը:

Արման Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և հավելել, որ վերջին գրեթե մեկ ու կես տարվա ընթացքում, դժվարությունների ժամանակաշրջանում, Ոստիկանության ողջ անձնակազմը զգացել է վարչապետ Փաշինյանի հոգածությունը:

«Նաև ցանկանում եմ, ուղղակի, պարտավորեցնել, պարտավորվել, որ անելու եմ ամեն ինչ, որ արդարացնեմ Ձեր հույսերը: Մի փոքրիկ մեջբերում անեմ. իմ գործընկերները հիշում են, երբ ես նշանակվեցի Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ասացի, որ ինձ, իմ տեսակին բացառիկ հնարավորություն է ընձեռվել մասնակցել իմ բալիկների և բոլորիս երեխաների վաղվա լավ երկրի կերտմանը ու ամեն ինչ անելու եմ այդ ուղղությամբ: Կոլեկտիվի հնարավորությունների վրա չեմ կասկածում, որովհետև Ոստիկանությունում ունենք առողջ կորիզ, և նրանք ինձ սատար են կանգնելու, օժանդակելու են: Այն լավը, որը մենք ձեռք ենք բերել, փորձելու ենք ավելի բարելավել, հասնել տրամաբանական ավարտին, որպեսզի մեր երեխաները ապրեն լավ, Սահմանադրության չփոփոխվող հոդվածների համապատասխանող երկրում: Շնորհակալություն»,- նշել է Արման Սարգսյանը:

Տպել
2624 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին