Համակարգի շնորհիվ կապահովվի երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, ներկայացրեց «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը:

Նախագծով սկիզբ է դրվում նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգի գործարկմանը։ Այն բաղկացած է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների  նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանն աջակցող ծառայությունների մատուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացահայտման, տարբեր տիպի օժանդակող ծառայությունների, խորհրդատվության ու համապատասխան առանձնահատուկ պայմանների ապահովման գործողությունների։

Նշված համակարգի շնորհիվ ապահովվում է յուրաքանչյուր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ: Հարությունյանը հիշեցրեց նաեւ, որ սույն նախագիծը ընդգրկված է եղել նախընտրական ծրագրում։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քննարկվելու է ծննդյան միանվագ նպաստի, խնամքի նպաստի չափաքանակները, ինչպես նաեւ՝ նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների երկարօրյա խնամքի ապահովման հարցը, ինչը հատկապես կարեւոր է աշխատող ծնողների համար: Նա նշեց, որ համապատասխան գերատեսչությունները մինչեւ տարեվերջ այս ուղղությամբ համակարգված փաթեթով առաջարկներ պետք է ներկայացնեն:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ նշեց, որ քաղաքացիները բարձրացնում են մանկապարտեզներում հերթագրման հետ կապված հարցեր եւս. «Ունենք համայնքներ, որտեղ մի համայնքում մանկապարտեզ կա, մյուսում չկա, եւ ծնողների համար մեծ դժվարություններ է առաջացնում երեխաներին այլ համայնքների մանկապարտեզ տանելը»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ կան համայնքներ, որոնք իրենք են կարգավորում վճարի հետ կապված հարցերը:

Տպել
712 դիտում

Արա Այվազյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակացույցի շուրջ

Սենատի որոշումն իրավական ուժ չունի, վերջին խոսքը Ֆրանսիայի կառավարությանն է. ինչ է սպասվում հիմա

Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները

ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

Հրդեհ Գյումրիում. կա տուժած քաղաքացի

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է. Նիկոլ Փաշինյան

Մեր ենթադրությամբ՝ ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. ՄԻՊ

Արա Այվազյանը և ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են Արցախի ժառանգության պահպանման քայլերի անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը

Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը օգնում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան

Երևանի 33-ամյա բնակիչը զարդեր է գողացել և գրավադրել դրանք. տղամարդը ձերբակալված է (տեսանյութ)

Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան

Զորահավաքով զորակոչվածների փուլային զորացրում, եռամսյա վարժական հավաքներ. ԳՇ-ն սահմանները պահելու տարբերակ է առաջարկում

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծին

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկումը. «Արմենպրես»

Ռազմական դրությունը մասնակի չեղարկելու համար իրավական տեսանկյունից խնդիր չկա