Քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության ղեկավարությանը. «Սանիթեք»-ի հայտարարությունը

«Սանիթեք» ընեկերության անձնակազմը խիստ մտահոգ է, թե ինչպես են մեր աշխատակիցները, որոնք տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել և ապահովել մեր քաղաքի բարեկեցիկ առօրյան, ժամացույցի ճշգրտությամբ ստացել իրենց աշխատավարձերը, այսօր մեզ հետ միասին հայտնվել են նման անելանելի վիճակում: Շատ մտահոգիչ է նաև այն, թե ինչպես է քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում ընկերության ղեկավարությանն ու ընկերության այս տարիների արած աշխատանքը: Այս մասին ասված է «Սանիթեք» ընեկերության տարածած հաղորդագրության մեջ:

«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ oգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից «Սանիթեք» ընեկերությանը պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ՝ 12 վարչական շրջանների սպասարկման համար: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանը մեր ընկերությանը փոխանցել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանը պահել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ, վճարվել է 12 վարչական շրջանից միայն 5-ի համար: (Նամակին կից ներկայացնում ենք բոլոր փոխանցումները հավաստող փաստաթղթերը): Օգոստոս ամսվա առաջին կեսին փոխանցված գումարն ընկերությունը ծախսել է իր ամենօրյա աշխատանքների կազմակերպման համար`վառելիքի, սանմաքրման պարագաներ ձեռք բերելու, ֆինանսական այլ պարտավորություններ կատարելու և այլ ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով:

Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, առ այսօր քաղաքապետարանը ոչ մի փոխանցում չի կատարել, ավելին՝ վարչական շրջանները չեն ընդունել «Սանիթեք»-ի ներկայացրած հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը: Նշենք նաև, որ «Սանիթեք» ընկերության օգոստոս ամսվա աշխատավարձային ֆոնդը շուրջ 132 միլիոն ՀՀ դրամ է, որի վճարման հնարավորությունն ընկերությունը չունի, քանի որ չի ստացել քաղաքապետարանի՝ օգոստոս ամսվա երկրորդ վճարումը: Ողջ օգոստոս ամսվա համար, փաստացի, փոխանցվել է ամբողջ գումարի 32.5%-ը:

Այս ամենի հետ մեկտեղ մենք ամեն օր արձանագրում ենք քաղաքապետարանի շարունակական ցուցադրական գործողությունները և ստերը, որոնք ղեկավարում են տաղանդավոր դերասանները. ճշմարտությունն այս ողջ ընթացքում երբեք չի հարգել և գնահատել քաղաքապետարանը: Անձնական շահերի և սեփական օրակարգի համար «Սանիթեք»-ին ստելն ու վատաբանելը մի բան է, իսկ սեփական ժողովրդին ստելը` մեկ այլ:

Կոչ ենք անում հասարակությանը պարզելու, թե ինչու են շարունակաբար առգրավվում «Սանիթեք» ընկերության գումարները և, որպես օրինակ, հարցնել, թե ինչո՞ւ են գնում 52 աղբատար մեքենա, երբ 30 աղաբատարներն ավելի քան բավարար են քաղաքի մաքրման համար, ոտեղից են գնվում աղբադույլերն ու ինչ որակի են դրանք: Սա է արդյո՞ք հանրային միջոցների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը:

«Սանիթեք» ընկերությունը միշտ գործել և շարունակում է գործել օրենքի տառին համապատասխան», - ասված է հայտարարության մեջ:

Տպել
1055 դիտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը